f

Անկախ

Կահիրեում ՀԱՄԱՍ-ի մասնակցությամբ հրադադարի շուրջ բանակցությունները առնվազն 10 օր կտևեն


Եգիպտոսի մայրաքաղաքում Գազայի հատվածում հրադադար հաստատելու և իսրայելական բանտերում պաղեստինցի բանտարկյալների հետ պատանդների փոխանակման համաձայնագրի իրականացման շուրջ խորհրդակցությունները, որոնց մասնակցում է ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը, կտևեն առնվազն 10 օր։ Այս մասին հայտնում է պաղեստինյան Maan գործակալությունը։

Ըստ լրատվամիջոցի` Եգիպտոսի ներկայացուցիչները ենթադրում են, որ նոր բանակցությունների համար առնվազն 10 օր կպահանջվի մինչև Գազայի հատվածում հրադադարի ուժի մեջ մտնելը՝ որպես առաջին փուլի մաս, որը որոշվել է Փարիզում միջազգային միջնորդների համաձայնեցված նախաձեռնությամբ։ Ինչպես նշում է գործակալությունը, խորհրդակցությունների համար Կահիրե է ժամանում իսրայելական պատվիրակությունը, ինչպես նաև Կատարի ներկայացուցիչները, որոնք Եգիպտոսի հետ միասին նախաձեռնել են երկխոսության նոր փուլ՝ ուղղված պաղեստինյան անկլավում հակամարտության կարգավորմանը։

Գազայում հակամարտող կողմերի դիրքորոշումները, ըստ Maan-ի, վերջին շրջանում զգալիորեն ավելի են սերտացել, «հատկապես այն բանից հետո, երբ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները իրենց սեփական ուղիներով ակտիվորեն միավորեցին ջանքերը՝ իրականացնելու Փարիզի նախաձեռնությունը»: Կահիրեի խորհրդակցություններին թուրքական կամ սաուդյան պատվիրակությունների անմիջական մասնակցության մասին տեղեկություն դեռևս չկա։

Միաժամանակ, հնարավոր է, որ եթե Եգիպտոսի մայրաքաղաքում կայացած հանդիպումներում իրական առաջընթաց լինի, բանակցություններին միանա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ով մշտական ​​կապի մեջ է ինչպես իսրայելական կողմի, այնպես էլ Ռամալլահում պաղեստինյան ներկայացուցիչների հետ։

Մի քանի ժամ առաջ Կահիրե է ժամանել ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ղեկավարի տեղակալ Խալիլ ալ Հայյայի գլխավորությամբ։ Այս թեմայով շարժման հայտարարության մեջ ասվում է, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները եկել են Եգիպտոսի մայրաքաղաք՝ «[Գազայում հրադադարի] հետ կապված բանակցություններն ավարտելու նպատակով»։

Աշխարհում Եգիպտոս ՀԱՄԱՍ Իսրայել բանակցություններ

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին