f

Անկախ

Երևան VS Թբիլիսի. քա՛յլ արա. Անդրանիկ Թեւանյանը համեմատել է երկու քաղաքների տրանսպորտի գները


Երևանի փոքրամասնության իշխանությունն ուզում է քաղաքային տրանսպորտը թանկացնել՝ «հիմնավորելով», որ նոր ավտոբուսներ են բերել, և որ միավոր ուղևորափոխադրման ինքնարժեքը շատ բարձր է 100 դրամից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իրենք գիշատչական գներ են առաջարկում հպարտ քաղաքացիներին: Օրինակ՝ առաջարկում են 1 տարվա համար մինչև 1.000 ուղևորության դիմաց աբոնեմենտի գին սահմանել 110.000 դրամը:

Համեմատության համար նկատենք, որ Թբիլիսիում 1 տարվա աբոնեմենտի գինը տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվելու համար (ավտոբուս, մետրո, ճոպանուղի), ընդ որում՝ առանց քանակային սահմանափակումների, կազմում է 250 լարի՝ 37.500 դրամ:

Մեկ այլ համեմատություն:

Քայլարածներն առաջարկում են «70 րոպե» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 100 դրամ: Այսինքն՝ այդ 3 անգամյա օգտագործումը կարժենա 300 դրամ: Թբիլիսիում համանման քարտը նախատեսված է 90 րոպեի համար, առանց քանակային սահմանափակումների և բոլոր տրանսպորտային միջոցներից օգտվելու համար: Գինը կազմում է 1 լարի, այսինքն՝ 150 դրամ: Ի դեպ, այդ քարտը կարող է ձեռքից ձեռք անցնել, այսինքն՝ մեկից ավելի մարդ կարող է օգտվել այդ քարտից:

Այնպես, որ Երևանի ոչ լեգիտիմ իշխանությունները և իրենց ղեկավարը թող չփորձեն լոլոներ կարդալ այն մասին, որ հնարավոր չէ բարեփոխված տրանսպորտի գինը չթանկացնել: Իրենք հա՛մ բարեփոխում չեն արել, հա՛մ ուզում են թանկացնել: «Քաղաքացին թալանի ու տուգանքի մատերիալ չէ» ծրագրի շրջանակներում:

Անդրանիկ Թևանյան Մայր Հայաստան դաշինք հանրային տրանսպորտ սակագներ Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին