f

Անկախ

Եթե այս սակագնային պլանները գործեն նոր ցանցի համար, ապա որոշ դեպքերում ամենաէժան փոխադրումը կազմելու է 386 դրամ


Հաշված օրեր անց ավագանին, ամենայն հավանականությամբ, հերթական անգամ առանց մտածելու, պարզապես, կդակի ու այդպիսով կընդունվի տրանսպորտի թանկացման մասին որոշումը:

Քանի որ քչերին է ծանոթ համակարգը՝ «թարգմանեմ»: Այսօր ունենք ցանց, որտեղ ուղևորափոադրման մեծամասնությունն իրականցվում է առաց տեղփոխի(94%):

Այսինքն Ա կետից Բ կետ մարդը հասնում է մեկ տրանսպորտով: Որքան էլ առաջին հայացքից թվա, որ «նստել մեկ տրանսպորտ և հասնել ուզածդ կետը» լավ բան է, այդուհանդերձ այդպիսի ցանցը անարդյունավետ է և ծախսատար: Պատկերավոր լինելու համար բերեմ 2 օրինակ տաքսու վրա. Դուք ցանկանում եք Էրեբունուց գնալ Աջափնյակ, տաքսին ձեզ տանում է Ավանում Զեյթուն, այնուհետև Աջափնյակ, վերջում ցույց է տալիս հաշվիչը ու ստիպում վճարել այդքան կիլոմետրի համար: Կամ երկրորդ օրինակը. կանչում եք տաքսի ընտանիքով տեղ գնալու համար՝ 3 կամ 4 հոգով. մեկ տաքսու փոխարեն ձեզ է մոտենում 3 կամ 4 տաքսի, յուրաքանչյուրին տեղափոխում է առանձին-առանձին և ստիպում վճարել բոլոր ուղևորափոխադրումների համար առանձին, մինչդեռ կարող էիք բոլորով նստել մեկ մեքենա և վճարել մեկ փոխադրման համար: Ահա այսպես, անարդյունավետ ու ծախսատար է աշխատում գործող տրանսպորտային ցանցը: Նոր տրանսպորտային ցանցը լուծում է այս խնդիրը, այդուհանդերձ, էականորեն ավելացնելով տեղփոխերի քանակը, և եթե այս սակագնային պլանները գործեն նոր ցանցի համար, ապա որոշ դեպքերում ամենաէժան փոխադրումը կազմելու է 386 դրամ՝ «70 րոպե» գումարած «տարեկանից» մեկ տոմս, իսկ այդ ուղեգծում պարզապես «ամսական» փաթեթով՝ 720 դրամ:

Հետևաբար, կամ տրանսպորտային համակարգը չի բարեփոխվելու և մենք ստիպված ենք լինելու վճարել անարդյունավետ համակարգի համար, կամ ներդրվելու է նոր ցանցը, որն ունենալու է էականորեն ավելի ցածր ինքնարժեք, բայց վճարելու ենք սարսափելի բարձր գներ:

Երկար-բարակ կարդալու ցանկություն չուեցողներն ու ավելին իմանալ ցանկացողները կարող են լսել հարցազրույցը: Հղումը մեկնաբանություններում:

Բաբկեն Պիպոյան ՖԲ Գրառում սակագներ հանրային տրանսպորտ Հայաստան

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին