f

Անկախ

՛՛Հրապարակ"․ Այդ հարթակը կարող է դառնալ բոլորի միավորման հարթակը


Հարցազրույց նախկին վարչապետ և նախկին պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի հետ


- Նիկոլ Փաշինյանն ու Ալիեւը սինխրոն հայտարարում են, որ Հայաստանը պետք է նոր սահմանադրություն ունենա: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ նոր սահմանադրությունը չորրորդ հանրապետության մեկնարկը կտա: Ինչո՞ւ են իշխանությունները ցանկանում նոր սահմանադրություն ընդունել, եթե գործող սահմանադրությունը չի խանգարում իրենց ոչնչով, եւ ի՞նչ է ուզում Ադրբեջանը:

- Առաջինը` գործող Սահմանադրության շրջանակներում Նիկոլ Փաշինյանը պետական հանցագործ է, ինչու, որովհետեւ խախտել է նույն այդ Սահմանադրությունը: Իր հայտարարություններն այդ մասին են փաստում. օրինակ` Արցախն Ադրբեջանի կազմում է եղել եւ այլն, եւ այլն: Նրա հայտարարությունները խախտում են գործող Սահմանադրությունը: Սահմանադրության փոփոխության արդյունքում` նոր սահմանադրությամբ, նա արդեն որպես պետական հանցագործ չի ճանաչվի: Երկրորդը․ նա փաստարկներ է բերում, որ Սահմանադրության մեջ կան կետեր, որոնք գրգռում են մեր հարեւաններին, ուղղակի ծիծաղելի է: Օրինակ, կարելի է կարդալ Միացյալ Նահանգների կարեւոր օրենքները եւ հասկանալ, որ դրանք ժամանակի ընթացքում չեն փոխվել: Այս մարդու մոտ մի հիվանդագին բան կա, նա միշտ իր արածներն արդարացնելու եւ իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի, անգամ հայոց պատմությունը ջնջելու: Ինձ թվում է` նա վախեցած է պատերազմից, դրսից` Ադրբեջանից, Թուրքիայից: Նա միայն մտածում է այն մասին, որ հանկարծ պատերազմ չլինի, բայց ոչ թե ժողովրդի կամ մեր երկրի մասին է մտածում, այլ իր իշխանությունը պահելու: Նրան թվում է, որ շինծու բաներ անելով կարող է խուսափել դրանից, բայց իրականում մեկը մյուսի հետ կապ չունի: Նա այդ ամենը չի հասկանում: Իմ տպավորությամբ` հիվանդ մարդ է:

- Դուք տարբեր ընդդիմադիր շարժումներ եք առաջնորդել, սակայն Նիկոլ Փաշինյանը ցայսօր կառավարում է, շարունակում իր «սեւ գործը»: Ի՞նչ եք պատրաստվում առաջիկայում անել: Ինչո՞վ եք զբաղվում:

- Ընդդիմադիր լինում են, երբ պետության ներսում լինում է իշխանություն, երբ լինում են կուսակցություններ, որոնք ընտրության միջոցով ձգտում են իշխանության եւ այլն: Մեր կարգավիճակն այսօր ուրիշ է: Իշխանությունների կողմից բացահայտ ազգային շահերին ուղղված դավաճանություն է տեղի ունենում, եւ ցանկացած նորմալ մարդ, անկախ այն բանից՝ քաղաքական գործիչ է, թե ոչ, պետք է հասկանա, թե ինչ է կատարվում, եւ դիմադրի դրան: Այստեղ «ընդդիմադիր» բառը, իմ կարծիքով, տեղին չէ:

- Հայրենիքի փրկության շարժում, Ազգային կոմիտե․ սրանք Ձեր առաջնորդությամբ էին գործում: Այժմ ոչինչ չի՞ արվում:

- Ես չեմ ուզում հիմա այդ հարցը շատ քննարկել: Պրոբլեմներ իսկապես կան, այնպիսի ուժ ստեղծելու, որը մինչեւ վերջ կպայքարի իր հայրենիքի շահերի համար: Բայց նաեւ կան բազմաթիվ քաղաքական դեմքեր, կուսակցություններ, որոնք դրանցով զբաղվում են, եւ կարծում եմ, որ ժամանակի ընթացքում կկարողանան գալ ընդհանուր հայտարարի:

- Այսինքն` Դուք այլեւս չեք լինելու ասպարեզում, չեք ցանկանում:

- Ինչի՞ց վերցրիք, որ չեմ ցանկանում: Այս իշխանության հանդեպ ոչ միայն ես, այլեւ այլ ուժեր արտահայտել են իրենց վերաբերմունքը: Խնդիրն այն է, թե ինչ պլատֆորմի վրա կկարողանան միավորվել: Հիմա ես չեմ տեսնում, որ կա այդ պլատֆորմը, բայց համոզված եմ, որ այն կլինի:

- Տեղեկություններ կան, որ նոր սահմանադրության համար «Ոչ»-ի ճակատ է ձեւավորվում` ընդդիմադիրների կողմից: Չե՞ք միանալու:

- Կարծում եմ, որ բոլորը պետք է միավորվեն դրա շուրջ: Սա մի հարց է, որը կապված է մեր հայրենիքի հետ: Այդ հարթակը կարող է դառնալ բոլորի միավորման հարթակը:

 

Վազգեն Մանուկյան հարցազրույց Սահմանադրություն Նիկոլ Փաշինյան Հայաստան

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին