f

Անկախ

«Ահա, եղբայր, քեզ մի դրոշ». պատերազմի նախանշան, խորտակվող Հայաստան և Արարատի դավաճաններ. Eurasia Daily


Ես երբեք, ցավոք սրտի, չեմ եղել Հայաստանում: Քանի անգամ պատրաստվել եմ թռչել այդ սքանչելի, հարուստ պատմությամբ երկիրը, հյուր գնալ բազմաթիվ բարեկամներիս, գործընկերներիս և անպայման երեք մոտիկ ընկերներիս, որոնց ճանաչում եմ անթիվ տարիներ: Եվ մեկ էլ նրանցից մեկը զանգահարեց և շտապեցրեց այցս: Թե մի ձգձգիր, քանի դեռ Երևանի անունը չեն փոխել…

Խոստովանեմ, ապշեցի նման բացահայտումից, բայց Արշակովիչը մեր ընկերության 30 տարիների ընթացքում  խուճապահարությամբ աչքի չի ընկել: Հետևաբար տոմս պատվիրեցի և խորասուզվեցի Telegram-ի հայկական մասում, որպեսզի տեղեկանամ իրավիճակին և հնարավորինս հասկանամ, թե ինչ է հիմա այնտեղ կատարվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի  անհեթեթ  թափահարումների (բոլոր իմաստներով) խորապատկերում:

Խորացա ու քար կտրեցի: Չէի կարող պատկերացնել, որ 44-օրյա պատերազմի մղձավանջից ու Արցախի կորստից հետո Հայաստանն այսօր կհայտնվի մի կրակոցի հեռավորության վրա քաղաքացիական պատերազմից՝ անդառնալի կորուստներով, ընդհուպ պետականության կորուստը  և անհետացումը քաղաքական քարտեզից:

Եվ սա իմ մտահանգումները չեն, այլ հայերի մտքերն ու ցավը, որոնք ջանում են կանգնեցնել անդունդին տանող լճաշենյան կառքը:

Հիմա հասկանալի է դառնում, թե ինչու «Դարգետ» գարեջրատանը Փաշինյանին մոտեցավ հաստատության աշխատող Հակոբ Բերբերյանը և մի քանի անգամ վարչապետի երեսին «ԱրցաԽ» բղավեց:

Մեկնաբանություններում ափսոսանք են հայտնում, որ Հակոբը հայկական «գլխացավանքի» գլխին մի գավաթ գարեջուր չի լցրել, թեպետ լավատեղյակ մարդիկ պնդում են՝ պետք է ոչ թե խամաճիկի հարցերը լուծել, այլ տիկնիկավարների, որոնք թաքնված են սև շիրմայի ետևում: Նրանց, ովքեր գրել են. «Չորրորդ հանրապետություն արտաքին կառավարման ներքո և առանց բանակի, բայց և ճղճղված Սահմանադրությամբ»:

Թմբուկի զարկեր, լուսարձակներ, կրկեսավարը զիլ բղավում է բարձրախոսով. «Մանեժում նույն դերակատարներն են»: Եվ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը  ոգեշնչված-հանդիսավոր հայտարարում է. «Մենք պետք է շտապ փոխենք օրհներգն ու զինանշանը»: Թե չէ երաժշտությունը կարծես հայկական չէ, առյուծը սմայլիկի նման է, իսկ Հայաստանն էլ չպետք է «ջրի տակ լինի»:

Սկզբում մտածեցի, որ խոսնակն օդեկոլոն է խմել, բայց «սարդոստայնում» երկու ժամ որոնումներից հետո գլխի ընկա: Խորհրդարանականի խոսքում ազդանշան կա ում որ պետք է. «Վերակացուներ, մենք համաձայն ենք»: Քանզի օրհներգի տեքստի հիմքում (երաժշտությունը արևմտահայ Բարսեղ Կանաչյանինն է) Դոնի Ռոստովում ծնված Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունն է. նա եղբորն է փոխանցում իր գործած դրոշը, որպեսզի եղբայրը չվախենա Հայրենիքի ազատության ու անկախության համար զոհվելուց:

Հիրավի, նշված տողերը փաստացի որպես դատավճիռ են հնչում նրանց համար, ովքեր Ղարաբաղում բախտի քմահաճույքին հանձնեցին հայրենակիցներին:

Ինչ վերաբերում է «սմայլիկին», ապա կենդանիները խորհրդանշում են հին հայկական չորս թագավորությունները: Զինանշանի կենտրոնում Արարատ լեռն է, վրան՝ Նոյյան տապանը, ներքևում՝ ջուր:

Հասկանում եք, չէ՞: Քնած հրաբուխն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում, բայց մեծ դեր է խաղում հայության ինքնագիտակցության մեջ:

Ավելին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը (глыбище!) հայտարարում է. եթե անգամ զինանշանում Արարատի փոխարեն հայտնվի Էվերեստը, իր երկրի համար ոչինչ չի փոխվի:

«Մենք պետք է դուրս գանք կենացային պերճախոսությամբ պետություն կառուցելու տրամաբանությունից։ Պետությունը կենացներով չեն պահում, պետությունը պերճախոսությամբ ու պաթոսով չեն կառուցում, հայրենիքը դրոշ այրելով ու տնկելով չեն փրկում։ Ու առավել նրբանկատ պետք է լինենք, երբ խոսքը վերաբերում է ՀՀ պետական սիմվոլներին։ Դրանք պետության խորհրդանիշներն են և ոչ թե ժողովրդի։ ՀՀ զինանշանը խորհրդանշում է Հայաստանի Հանրապետությունը և ոչ թե հայ ժողովրդին, որ դարերով ապրել է առանց պետականության»,- ասել է նա։

Կենացների մասին ասվածը շատ ուժեղ է: Անմիջապես միտքդ մի քեռի է գալիս, որը Շուշիում համաձակ պարում էր, իսկ հետո թևաթափ եղավ՝ նույնիսկ տարածաշրջանային առումով կարևոր ռազմավարական դիրք գրավող այդ մարգարիտն անվանելով «դժբախտ, դժգույն քաղաք»: Էնպես որ Էվերեստի կապակցությամբ, ելնելով համանմանությունից, աշխատակազմի ղեկավարի տեղակալին կարելի է պարզապես դիմել այսպես. «Ողջույն, մուալլիմ Չախոյան-զադե»:

Քիչ մնաց մոռանայի: Այն նույն պարողը դեռ անցյալ տարվա ամռանն առաջարկեց վերաշարադրել օրհներգը և զարմացավ, որ զինանշանում պատկերված են առյուծներ, «չնայած դրանք հանրապետությունում չեն բնակվում»:

Բայց վերադառնանք Սիմոնյանին, քանի որ նա որոճում է «հիմարների» և անուշադիրների համար.

Մենք պետք է հասկանանք, թե Հայաստանն ուր է գնում և ինչ նպատակներ է հետապնդում, ինչի համար է Հայաստանի Հանրապետության գոյությունը: Արդյոք այդ գոյությունը նրա համար է, որպեսզի մենք վերականգնենք պատմական Մեծ Հա՞յքը, թե՞ դա Հայաստանի Հանրապետության քաղաքացու մասին է, որը պետք է լինի ապահով և ունենա բարեկեցիկ կյանք: Մենք պետք պատասխանենք այդ հարցերին, և կարծում եմ՝ դրանց պատասխանները միանշանակ չեն մեր հասարակությունում»:

Այսինքն՝ ռուսերեն թարգմանած՝ այսպիսի ծամածռությունը կհնչի այսպես. իշխանությունները չեն կարող միաժամանակ ապահովել երկրի մեծությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը: Ինչ-որ բան պետք է զոհաբերել: Եվ հիմա կհասկանաք՝ ինչը: ԵՎ ՈՎ:

2024 թ. սկզբին Փաշինյանը «ոչ հանկարծակի» հայտարարեց Սահմանդրությունը փոխելու մասին, որպեսզի «երկիրն ավելի մրցունակ դառնա նոր աշխարհաքաղաքական և տարածաշրջանային պայմաններում»:

Բայց, չէ, ոչ ամբողջը: Մի քիչ: Օրինակ՝ հանել նախաբանից հղումը Անկախության հռչակագրին, որում հիշատակվում են Արցախը և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Եվ վերջ: Բա ինչ: Չի լինի Մեծ Հայքը, փոխարենը կունենանք «բարեկեցություն» և վերոհիշյալ վերակացուների թփթփացնելը մեր ուսերին:

Տեսեք, թե ինչ է գրում «Товарищ генерал» տելեգրամյան ալիքի հեղինակը.

«Հարգելի Բենիամին Մաթևոսյանը վշտացած է, քանի որ մեզ սպասում է «ոչ թե պլեբիսցիտ նոր Սահմանադրություն ընդունելու նպատակով, այլ քվեարկություն Իլհամ Ալիևին Հայաստանի կառավարման մանդատ տալու համար»: Այդ համառոտ արտահայտության մեջ երկու անճշտություն կա: Առաջին՝ Ալիևը, ինչպես և Փաշինյանը, Ռ.Թ. Էրդողանի գործիքն է: Ես հիշեցնում եմ, թե ինչ էր ասում թուրք նախագահը Արցախի համար ճակատագրական Փարիզյան գագաթնաժողում: Բառացի. «Հայաստանը պետք է որոշի իրավաբանական հարցերը Ադրբեջանի հետ և անհապաղ ստորագրի խաղաղության համաձայնագիրը»: Նախ «մաքրել» փաստաթղթերը, հետո նոր խաղաղություն: Թուրքի այդ պահանջը հասկանալի էր դավադիրների համար:

Երկրորդ՝ Սահմանադրության ճակատագրի հանրաքվեն առանձնապես չի հետաքրքրում թուրքերին, նրանց համար մեկ է, թե ինչ կասի Հայաստանի ժողովուրդը: Հայաստանը յուրացնելու մանդատը Էրդողանին տվել են պետդեպարտամենտը և ՆԱՏՕ-ն, իսկ մնացած ամեն ինչը նրան չի հուզում: Բացի, թերևս, Ռուսաստանի ու Իրանի դիրքորոշումից, որոնց հետ Թուրքիան հաշվի է նստում Հարավային Կովկասում: Բայց Պրահայից և Արցախի՝ Փաշինյանի ապահոված կամավոր հանձնումից հետո Ռուսաստանն ու Իրանը սպասում են, թե ինչ կլինի այսուհետ: Կհաջողվի Փաշինյանի հանրաքվեն՝ լավ է թուրքերի համար: Չի ստացվի՝ նույնպես վատ չէ: Կա՛մ կգցեն Փաշինյանին, կա՛մ առհասարակ քվեարկության «սխալ» արդյունքը կօգտագործեն որպես ներխուժման առիթ:

Ուրեմն ի՞նչ է լինելու մեզ բոլորիս համար այդ չարաբաստիկ հանրաքվեն: Փաշինյանի կարծիքով՝ «դա այն կետն է, երբ մենք ոչ պետական ժողովրդից պետք է փոխակերպվենք պետական ժողովրդի»: Ժողովրդի փոխակերպում իրոք տեղի կունենա: Ներկայիս անմիատարր ժողովրդից, որ ապակողմնորոշված ու խաբված է իշխանությունից, մենք կվերածվենք հավաքական Փաշինյանի՝ Արցախին դավաճանած և Արցախից հրաժարված: Ընդ որում, դա վերաբերում է նաև նրանց, ովքեր չեն գնա քվեարկության: Իլհամ Ալիևի անվան հայկական սահմանադրական հանրաքվեն հավաքական դավաճանության համազգային երաշխավորություն է:

Դա հայ ազգային կոդի կորստյան հերթական քայլն է: «Պետական ժողովրդի» բարձրագույն արժեքը պետք է դառնա ամնեզիան, բարոյազրկումը և վերևի հրամանների հնազանդ կատարումը. «Թող էնտեղ իշխանւթյունը որոշի, ո՞ւր փախչենք, մեր ձեռքից ի՞նչ է գալիս»:

Կարծես ամեն ինչ հասկանալի է. դերերը բաշխված, դիմակները հատկացված, դերերը սովորած, հերթականությունը նշված. գործել պարտադիր ըստ հրամանների:

Բայց համարձակվում եմ հավատացնել ձեզ, որ այն շիրմայի ետևում մի գործող անձ էլ կա, որը նստած է ռեժիսորական բազմոցին և Twinings թեյ է խմում՝ մի քիչ կաթ խառնած: Նա թքած ունի զինանշանի առյուծների քանակության ու ջրի մակարդակի վրա, նախկին նախագահի քաղաքացիության ու խոսնակի եղբոր կնոջ վրա:

Բայց հենց նրա համար Հայաստանում չի պատրաստվում Հայաստանի հանքարդյունաբերության քարտեզը, և նա գիտի, որ լռությունը ոսկի է: Բոլոր իմաստներով: Առաժմ կապույտ բոցերի մեջ վառվում է Telegram-ի հայկական հատվածը:

Շարունակությունը հաջորդիվ…

Յակով Պավլով

Աղբյուրը՝ Eurasia Daily

 

Աշխարհում Հայաստան զինանշան օրհներգ Սահմանադրություն հանրաքվե

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին