f

Անկախ

Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից


ՀՀ կառավարությունը Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոս բաժնետոմսերն ընդունել է առանց դրանց իրական շուկայական արժեքը պարզելու, առանց ընկերության հնարավոր պարտքերի և պարտավորությունների մասով ֆինանսական աուդիտ անցկացնելու: Անկախը տեղեկանում է՝ ուսումնասիրելով գրավոր հարցմանն ի պատախան ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացված տվյալները:

«Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար»,-պարզաբանել են նախարարությունից՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ի՞նչ պայմանով, կամ ինչի՞ դիմաց են ընդունել նվիրատվությունը: Հարցին՝ արդյոք կառավարությունը միջոցներ ձեռնարկե՞լ է, որպեսզի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում արտաքին աուդիտ իրականացվի՝ պարզելու, թե պարտավորությունների ինչպիսի՞ կառուցվածք ունի ընկերությունը (երկարաժամկետ, կարճաժամկետ, ժամկետանց, անհուսալի պարտքեր և այլն), նախարարությունից պատասխանել են.

«Նախքան նվիրատվություն ընդունելու որոշում կայացնելը՝ ՀՀ կառավարությունն ամիսներ շարունակ աշխատել է ընկերության հետ, ուսումնասիրել է առկա տեղեկատվությունը և փաստաթղթերը՝ վստահ լինելու համար, որ վերջնական որոշումը բխելու է պետության շահերից»:

Նշենք, որ «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ աուդիտն իրականացնում են մասնագիտացած աուդիտորական կազմակերպությունները, որոնց խնդիրն է աուդիտի ենթարկվող կազմակերպության ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության ստուգումը՝ այդ տեղեկատվության արժանահավատության վերաբերյալ անկախ կարծիք արտահայտելու նպատակով:

Մինչդեռ նախարարության պատասխանից հետևում է, որ կառավարությունը որևէ կազմակերպության չի պատվիրել արտաքին աուդիտ իրականացնել «Լիդիան Արմենիա» ընկերությունում, իսկ կառավարության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ստացված տվյալների հիման վրա տրամադրված եզրակացությունը, անկախ գնահատելը, մեղմ ասած, ճիշտ չէ: Հայտնի չէ նաև, թե ի՞նչ ստանդարտներով է կառավարությունն իրականացրել ուսումնասիրությունը: Նշենք, որ ինչպես պարտադիր, այնպես էլ կամավոր աուդիտն իրականացվում է աուդիտորական գործունեությունը կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով:

Պարզվում է, կառավարությունն անգամ չի պարզել նվիրատվություն ստացած բաժնետոմսերի շուկայական (իրական) արժեքը՝ հավանաբար առանջնորդվելով «նվեր տված ձիու ատամները չեն հաշվում» սկզբունքով՝ առանց գնահատելու կասկածելի նվիրատվության բոլոր հնարավոր հետևանքները:

«Քանի որ ընկերությունը Փակ բաժնետիրական ընկերություն է, նրա բաժնետոմսերը ցուցակված չեն շուկայում, հետևաբար նրանց համար այս պահին սահմանված չէ ճշգրիտ շուկայական արժեք»,-պարզաբանել են նախարարությունից: 

Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերին Կանադայի  ֆոնդային բորսան կասեցրել էր «Լիդիան Ինթերնեյշնլի» սովորական բաժնետոմսերի առուվաճառքը: Այս գործընթացից հետո «Լիդիանը» հայտարարեց, որ աշխատելու է մի քանի ուղղությամբ, այդ թվում ծրագրի հնարավոր վաճառքի, ծրագրի վերաֆինանսավորման և/կամ Հայաստանի կառավարության դեմ արբիտրաժային գործընթացի:

Իսկ «Լիդիան Արմենիայի»-ի գործունեության դադարեցման ժամանակահատվածում կուտակված պարտքերի մասին, ընկերությունը մշտապես բարձրաձայնել է: ՀՀ կառավարությունը, սակայն չի փորձել անգամ անկախ գնահատական ստանալ այդ պարտքերի չափի և ընկերության բաժնետոմսերի իրական արժեքի վերաբերյալ, ինչը պետք է աներ յուրաքանչյուր խելամիտ ներդրող կամ սեփականատեր։ Հաշվի առնելով, որ պետությունը գործ ունի խնդրահարույց ֆինանսական ակտիվների հետ, տրամաբանական կլիներ, եթե կառավարությունը որևէ մասնավոր կազմակերպության պատվիրեր՝ գնահատելու իր մասնաբաժինը:

Կառավարությունից նաև հետաքրքրվել էինք, թե Ամուլսարի հանքավայրի տևական ժամանակ (5տարի) չշահագործման արդյունքում ի՞նչ նոր բնապահպանական ռիսկեր են ի հայտ եկել, արդյոք դրանք գնահատե՞լ է կառավարությունը: «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի նոր բաժնետերը՝  ի դեմս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը ստանձնած Էկոնոմիկայի նախարարության, հղում է կատարել դեռևս 4 տարի առաջ հրապարակված շրջակա միջավայրի ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) հաշվետվություններին, նշելով, որ դրանք պետության կողմից մանրակրկկիտ ուսումնասիրությունների են ենթարկվել:

 «Ուսումնասիրությունների արդյունքում վերահաստատվել է, որ ամուլսարում նոր բնապահպանական ռիսկեր չկան»,-ասված է էկոնոմիկայի նախարարության պատասխանում:

Մինչդեռ ՀՀ կառավարությունը, անկախ այն հանգամանքից սեփականատեր է, թե ոչ, պետք է լրացուցիչ ուսումնասիրություններ անցկացներ գնահատելու ի հայտ եկած նոր բնապահպանական ռիսկերը։ Իշխանությունների այս մոտեցումը հիմք է տալիս մասնագիտական հանրությանը ենթադրել, թե կառավարությունը աչք է փակել բոլոր հին և նոր բնապահպանական ռիսկերի վրա՝ դրա դիմաց ստանալով բաժնեմաս, ինչը անընդունելի մոտեցում է, քանի որ Ամուլսարի շահագործման ընթացքում ի հայտ եկող բնապահպանական հնարավոր վնասները աղետալի հետևանքներ կարող են ունենալ ոչ միայն մեր պետության, այլև տարածաշրջանի ջրային ռեսուրսների համար։

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին կառավարությունը որոշում էր կայացրել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից թողարկված 5000 դրամ անվանական արժեքով բաժնետոմսերի 12,5 տոկոսը որպես նվիրատվություն ընդունելու մասին: Մեկնաբանելով կառավարության որոշումը, Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ Ամուլսարի հանքը կլինի հանքարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդրման հարթակ:

Համաձայն՝ 2023 թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի՝ «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոս բաժնետոմսերը ՀՀ կառավարությանն է տրամադրվել նվիրատվությամբ՝ առանց կառավարության կողմից ընկերության կանոնադրական կապիտալում դրամական ներդրումներ կատարելու, առանց կառավարության մասով որևէ պարտավորության:

Ամուլսար ՀՀ Կառավարություն խմբագրի ընտրանի Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին