f

Անկախ

Մշակութային շաբաթ


Անկախը ներկայացնում է առաջիկա օրերի մշակութային իրադարձությունները:

Փետրվարի 7-ին` ժամը 20:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բեմ կբարձրանա Ալեքսանդր Բլոկի «Բալագանչիկ» պիեսի հիման վրա՝ «Կոլոմբինա» ներկայացումը։ Բեմադրությունը՝ Հակոբ Ղազանչյանի։ 

Փետրվարի 8-ին` ժամը 19:30-ին, Գուստավ Մալեր. Սիմֆոնիա թիվ 1 «Տիտան»․ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հրավիրում է ունկնդրելու Գուստավ Մալերի Թիվ 1 սիմֆոնիան։ Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում:

Փետրվարի 8-ին` ժամը 19:30-ին, «Իսկ վերջում՝ ստրիպտիզ»․ ներկայացումը տեղի կունենա Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում:

Փետրվարի 8-ին` ժամը 20:00-ին, Երգի պետական թատրոնը հրավիրում է դիտելու «Ցուրտ օր դժոխքում» մոնո դրաման, որի բեմադրող ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, իսկ գլխավոր դերում՝ Ներսես Ավետիսյանը։

Փետրվարի 9-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ ժամը 19:00-ին,  տեղի կունենա «Արվեստի հայկական հետքերով» համերգը` «Ակունք» ազգագրական համույթի կատարմամբ: Ծրագրում կհնչեն Հայաստանի տարբեր գոտիների ազգագրական երգեր, պարեր, երաժշտական նմուշներ: Համույթի երաժշտական ղեկավարն է կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը:

Փետրվարի 10-ին «Զանգակ» գրատան «Աբովյան» մասնաճյուղում ժամը 16։00-ին տեղի կունենա հաղորդավար, հեղինակ Համլետ Առաքելյանի «Ինչ տխուր է սակայն» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։ Հենրիկ Էդոյանի կարծիքով՝ «Համլետ Առաքելյանը «Ինչ տխուր է սակայն» ժողովածուում փորձում է բանաստեղծական լեզվամտածողությամբ բացատրել եւ մեկնաբանել իր աշխարհի առեղծվածը»: Մուտքն ազատ է։ 

Փետրվարի 11-ին «Մոխրոտը» մանկական նոր եւ գունեղ հեքիաթային ներկայացումը տեղի կունենա Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, ժամը՝ 12:00:  Վարկածը եւ բեմադրությունը՝ Լիլի Էլբակյանի, բեմանկարիչ՝ Գարեգին Եվանգուլյան։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Մարիամ Շահինյանը, Ջուլիա Մովսեսյանը, Մեսրոպ Աբտոյանը եւ Հայկ Սարգսյանը: 

Հայաստան Մշակութային շաբաթ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին