f

Անկախ

Բլիք. Սկանդալ ԵԱՀԿ առաքելությունում. Ադրբեջանին քննադատող քաղաքական գործչին թույլ չեն տվել մուտք գործել երկիր


Ցյուրիխի օդանավակայան, շաբաթ, կեսօր. Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցության Ազգային խորհրդի անդամ Նիկ Գուգերը վերադառնում է ուղևորությունից, որը հայտնվելու է  միջազգային լուրերի վերնագրերում, գրում է շվեյցարական Blick թերթը։

12 ժամ առաջ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկանդալ է պայթել՝ ռեժիմը երկրից վտարել է շվեյցարացի քաղաքական գործչին։ Գուգերը վրդովված է։ Միջադեպի մասին շաբաթ վաղ առավոտյան տեղեկացել է երկրի արտգործնախարար Իգնացիո Կասիսը։

«Այն, ինչ տեղի ունեցավ այնտեղ, սկանդալ էր», - պատմել է քաղաքական գործիչը մի գավաթ սուրճի շուրջ՝  Ցյուրիխի օդանավակայանի տեսարանին նայելով: Նա չէր քնել ավելի քան 30 ժամ։

Միջադեպն իրականում պայթյունավտանգ է, ընդգծում է շվեյցարական պարբերականը։

Գուգերը Ադրբեջան էր եկել որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ընտրությունների պաշտոնական և հավատարմագրված դիտորդ։ Տեղում նրա առաքելությունը  գալիք նախագահական ընտրությունները վերահսկելն էր և մարդու իրավունքների խախտումների մասին զեկուցելը։ Գուգերը դրա փորձն ունի՝ նա արդեն եղել է նմանատիպ առաքելություններով Ռուսաստանում և Մոլդովայում, ընդգծում է լրատվամիջոցը։

Բայց նա երբեք չի առնչվել նրան, ինչ տեղի ունեցավ շաբաթ երեկոյան: Բաքու վայրէջք կատարելուն պես դիվանագիտական ​​մուտքի մոտ նրան կանգնեցրել են   ոստիկանության համազգեստավոր աշխատակիցները։

Նրանից առգրավել են անձնագիրն ու մերժել մուտքը։ ԵԱՀԿ մյուս դիտորդներին առանց որևէ խնդրի թույլ են տվել անցնել, այդ թվում՝ շվեյցարական պատվիրակությանը:

«Այն փաստը, որ ադրբեջանական վարչակարգը այս կերպ հրաժարվում է դիտորդական առաքելությունից,   էսկալացիայի նոր մակարդակ է ստեղծում»,- ասում է Գուգերը։

Ոստիկանները Բաքվի օդանավակայանում քաղաքական գործչին պահել են գրեթե երեք ժամ, թեյ հյուրասիրել, ապա նստեցրել Ստամբուլ թռչող ինքնաթիռը։ Անձնագիրը ստացել է միայն Թուրքիայում։ Նա Ցյուրիխում վայրէջք է կատարել շաբաթ օրը՝ ժամը 14:00-ին։

Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է պարբերականին, որ տեղեկացված է դեպքի մասին։

Այն փաստը, որ ԵԱՀԿ գրանցված դիտորդին թույլ չեն տալիս երկիր մուտք գործել, դիվանագիտական ​​վիրավորանք է և չափազանց հազվադեպ է պատահում, ընդգծում է Blick-ը։

«Ադրբեջանում ընտրությունները տեղի կունենան հաջորդ չորեքշաբթի։ Բայց հաղթողն արդեն որոշված ​​է․ բռնապետ Իլհամ Ալիևը կշարունակի կառավարել երկիրը։ Ադրբեջանում արդար ընտրություններ չկան։

Բրիտանական Economist ամսագրի ժողովրդավարության ինդեքսում երկիրը 167-ից զբաղեցնում է 134-րդ տեղը»,- ընդգծում է թերթը։

Դեռ պարզ չէ, թե ինչու հատկապես Գուգերին թույլ չեն տվել երկիր մտնել: Դա կարող է կապված լինել ԵԽ-ում նրա աշխատանքի հետ։ Բառացիորեն անցյալ շաբաթ Բաքվի ռեժիմը հայտարարել էր, որ չի ընդունի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդների: Քանի որ Գուգերը, բացի ԵԱՀԿ-ում իր մասնակցությունից, նաև Եվրախորհրդի ընտրությունների դիտորդ է, նա կարող էր հայտնվել սև ցուցակում։ Բեռնում Ադրբեջանի դեսպանատնից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։

Գուգերի քաղաքական մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նույնպես կարող էր   փուշ դառնալ ադրբեջանական բռնապետության աչքում, ընդգծում է շվեյցարական լրատվամիջոցը։

Պարբերականը հիշեցնում է, որ անցյալ տարվա սեպտեմբերին ադրբեջանական բանակը զավթեց Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը և արտաքսեց ավելի քան 100 հազար քրիստոնյա հայերի։

Այդ ժամանակ Գուգերը հրապարակավ բողոքեց հայերի նկատմամբ բռնությունների դեմ, ինչպես նաև իր քննադատությունն ուղարկեց Ադրբեջանի դեսպանին։

«Ես երկար տարիներ պայքարում եմ խաղաղության համար և փորձում եմ կամուրջներ կառուցել»,- ասում է ԵԺԿ քաղաքական գործիչը։

Այն փաստը, որ Բաքվի ռեժիմն այժմ արգելում է նրա մուտքը երկիր, հիասթափեցնող է և ցույց է տալիս, որ Ադրբեջանը  նախկինի պես դեռ հեռու է սահմանադրական պետություն լինելուց։

Նիկ Գուգեր Ադրբեջան դիտորդական առաքելություն Աշխարհում ԵԱՀԿ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին