f

Անկախ

ՊՆ ՌՈ քրեականի պետի տեղակալը 7 հոգու հետ դաժան ծեծի է ենթարկել ԱԱԾ աշխատակցին՝ հղի կնոջ, մոր եւ երեխաների ներկայությամբ


Oրեր առաջ  ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության քրեականի պետի տեղակալ Արթուր Ավագյանը 7 հոգու հետ դաժան ծեծի է ենթարկել Ազգային անվտանգության ծառայության N վարչության սպա, կապիտան Յուրա Դարբինյանին (վարչության անունը ծառայության գաղտնիությունից ելնելով չենք հայտնում)։ Դարբինյանը դաժանաբար ծեծի է ենթարկվել հղի կնոջ, երկու անչափահաս երեխաների եւ մոր ներկայությամբ։ Գրում է hraparak.am-ը:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 14-ին կեսգիշերն անց՝ Մայակովսկի գյուղի սկզբնամասում, երբ Դարբինյանն իր անձնական մեքենայով վազանց է կատարել առջեւից դանդաղ ընթացող «Նիվա» մակնիշի «ՊՆ 8008 Մ» համարանիշով ՌՈ քրեականի պետի տեղակալին կցված մեքենան։ Խմիչքի ազդեցության տակ գտնվող «Նիվայի» վարորդը կանգնեցրել է ԱԱԾ աշխատակցին, ապա Արթուր Ավագյանն ու նրա ընկերը Դարբինյանին սպառնալից տոնով հորդորել՝ այլեւս երբեք վազանց չանել եւ մտապահել իրենց մեքենայի պետհամարանիշերը։

Լեզվակռիվ է սկսվել, այն ավելի չբարդացնելու համար Դարբինյանը ներկայացրել է ԱԱԾ աշխատակցի վկայականը։ ՌՈ քրեականի պետի տեղակալը ծաղրել է վերջինիս,  նվաստացրել ԱԱԾ աշխատակցի պատիվն ու արժանապատվությունը, ապա ասել․ «Խի ես ուդոտ ցույց տալի, արա»։

Լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի։ 2 այլ մեքենայով մոտեցել են ՌՈ քրեականի պետի տեղակալի 5 ընկերները, ապա բոլորը միասին քարերով եւ ռետինե մահակով հարվածներ են հասցրել Յուրա Դարբինյանին, նրա մորը,  քաշքշել ու գետնին են գցել նրա հղի կնոջը, օգնության հասած երեխային նետել են ձյան մեջ։

ՀՀ ՆԳՆ լրատվականից «Հրապարակ»-ի հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ հաղորդումը եւ կից կազմված փաստաթղթերը ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին։ Քրեական վարույթը գտնվում է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնում։ Մեր տեղեկություններով ՌՈ քրեականի պետի տեղակալը, եւս 2 հոգի կալանավորվել են։

Նշենք, որ շատերին է հայտնի Յուրա Դարբինյանը Հայաստանի զինված ուժերում ունեցած իր հաջողություններով։ 2014թ․-ին լինելով Հայաստանի տանկիստների առաջին անձնակազմի հրամանատարը Ռուսաստանի Դաշնության «Ալաբինո» ուսումնական զորավարժարանում ընթացող «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցումներին Հայաստանը զբաղեցրեց երկրորդ տեղը եւ մեր հավաքականը շնորհիվ Դարբինյանը շահեց Т-90 տանկ, որի արժեքը գնահատվում էր ավելի քան 10 միլիոն դոլար։

ՀՀ ԱԱԾ ՊՆ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին