f

Անկախ

Որ չաղավաղվի մայրենին.Առավոտ


ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հրատարակչությունը էլեկտրոնային տարբերակով լույս է ընծայել ինստիտուտի ավագ գիտաշխատող Արտակ Վարդանյանի «Դիտարկումներ մայրենիի շուրջ» գիտահանրամատչելի հոդվածների ժողովածուն:

Ինչպես գրքի նախաբանում նշում է ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Կատվալյանը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, գիտական գործունեությանը զուգահեռ, տասնամյակներ շարունակ ավանդաբար եւ հետեւողականորեն զբաղվում է նաեւ մայրենի լեզվի մաքրության, կանոնարկման եւ հարակից հարցերով: Ուստի այս աշխատանքը հաստատությունում ձեւավորված հին ավանդույթի շարունակման նոր դրսեւորում է: «Ճիշտ եւ սխալ», «Հանուն անաղարտ հայերենի» խորագրերի ներքո հեղինակը ներկայացնում է երկրանունների, տեղանունների, անձնանունների, դրանց տառադարձումների, տարբեր վիճահարույց բառաձեւերի ու եզրույթների վերաբերյալ իր նկատառումները: Գրքի խմբագիրն է ինստիտուտի առաջատար գիտաշխատող,  բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գայանե Գեւորգյանը:

Իր նոր աշխատանքի հրատարակման առիթով զրուցում եմ հեղինակի՝ բանասիրական գիտությունների թեկնածու Արտակ Վարդանյանի հետ:

– Պարո՛ն Վարդանյան, երկար տարիներ դուք հանդես եք եկել նաեւ մայրենիի մաքրության եւ անաղարտության խնդիրներին նվիրված հոդվածներով: Այս գիրքը ձեր երկարամյա աշխատանքի հանրագումա՞րն է:

– Մեր հեռուստադիտողներից շատերը այսօր էլ կհիշեն Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ տարիներ առաջ հեռարձակված «Մեր լեզուն, մեր խոսքը» սիրված հաղորդաշարը, որտեղ տարիներ շարունակ մայրենիի շուրջ իրենց մտորումներն ու անհանգստություններն էին ներկայացնում մեր ինստիտուտի առաջատար գիտաշխատողները: Այսօր էլ այդ կարեւոր գործը շարունակում ենք ինստիտուտի կայքում գործող «Մայրենի», «Կանոնարկում» խորագրերի ներքո հրապարակվող համանման բնույթի նյութերով: Իմ գիրքն էլ իր համեստ չափով լրացնում է այդ ուղղությամբ կատարվող աշխատանքը եւ մայրենիի վերաբերյալ հրատարակած իմ հոդվածների հանրագումարն է:

– Գիտական գործունեությանը զուգահեռ, երկար տարիներ դուք ղեկավարել եք Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի լեզվական ծառայությունների՝ արձանագրային բաժինը: Գրքում անդրադառնո՞ւմ եք պաշտոնական հայերենին առնչվող հարցերին:

– Անշուշտ: Գրքում անդրադարձներ կան հատկապես պաշտոնական հայոց լեզվի տարբեր խնդիրներին, նաեւ պաշտոնական հրապարակումներում հանդիպող տարածված սխալներին եւ երկձեւություններին: Իմ աշխատանքային երկարամյա փորձի ընձեռած հնարավորությունների սահմաններում անդրադարձել եմ նաեւ որոշ իրավաբանական, տնտեսագիտական, դիվանագիտական եզրույթների: Ընդհանուր առմամբ, գրքում զետեղված են իմ դիտարկումները, նաեւ խոհերն ու նկատառումները մայրենիի շուրջ, որոնք գիտահանրամատչելի հոդվածների տեսքով ժամանակին հրապարակվել են մեր մամուլում:

– Գիրքը նվիրել եք անվանի լեզվաբան Ռաֆայել Իշխանյանի հիշատակին: Նա ձեր դասախո՞սն է եղել:

– Երջանկահիշատակ Ռաֆայել Իշխանյանը իմ դասախոսը չի եղել, բայց ամենալայն եւ ամենաիսկական առումով եղել է իմ ուսուցիչը եւ լավ բարեկամը: Նաեւ նրա շնորհիվ եմ կարողացել երբեմնի երիտասարդ ճարտարագետս անցում կատարել տեխնիկական գիտությունների ոլորտից դեպի ինձ ավելի հոգեհարազատ հայագիտության ոլորտ, ուստի ինձ համար մեծ պատիվ է գիրքս մեր մեծագույն հայերենագետ-հայագետներից մեկի հիշատակին նվիրելը: Ռաֆայել Իշխանյանը նաեւ հայերենի դասական ուղղագրության ջատագով էր: Ես նույնպես ժամանակին այդ հարցի առնչությամբ հոդվածներով եմ հանդես եկել: Եթե խոստովանեմ, ես՝ որպես հայ մարդ, շատ կուզեի, որ 1922-ին՝ խորհրդային իշխանության «արշալույսին» մեզ պարտադրած չլինեին ներկա ուղղագրությունը, որի առնչությամբ տարիներ շարունակ մամուլում,  հեռուստատեսությամբ եւ ձայնասփյուռով բուռն բանավեճեր  ծավալվեցին ինչպես Հայաստանի անկախացմանը նախորդող, այնպես էլ հաջորդող տարիներին: Եվ հետաքրքիրն այն է, որ հարցն այդպես էլ չլուծվեց, եւ մեր լեզվին փաթաթված «ուղղագրական ռեֆորմը» շարունակում է ուղղագրական պատնեշով մեզնից  բաժանել ինչպես մեր  դասական եւ հոգեւոր գրականությունը, այնպես էլ սփյուռքահայ գրականությունն ու դպրությունը: Այս թեմայի վերաբերյալ իմ հոդվածներից մեկը կրում է «Արժանի լինենք մեսրոպյան լույսին» խորագիրը եւ զետեղված է գրքում:

– Առավելապես ո՞ւմ է ուղղված ձեր գիրքը:

– Կարծում եմ՝ գիրքը կարող է օգտակար լինել ինչպես հայոց լեզվի մասնագետներին, ուսանողներին, ուսուցիչներին, պետական ծառայողներին, այնպես էլ մայրենիի հիմնահարցերը կարեւորող ընթերցողներին:

– Պարո՛ն Վարդանյան, շնորհակալություն զրույցի համար եւ բարի երթ ձեր նոր գրքին:

«Առավոտ» օրաթերթ
 

Արտակ Վարդանյան հարցազրույց ՛՛Դիտարկումներ մայրենիի շուրջ՛՛ գիրքը Ռաֆայել Իշխանյան Հայաստան

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին