f

Անկախ

Հայաստանը կրծքագեղձի քաղցկեղից մահացության ռիսկի ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է 19-րդ տեղը. Արթուր Ավետիսյան


Global Cancer Obserbative-ի տվյալներով Հայաստանը կրծքագեղձի չարորակ ուռուցքից մահացության ռիսկի ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է 19-րդ տեղը: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, Ջերմուկում ընթացող Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսում իր ելույթում նշեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արթուր Ավետիսյանը, որն իր պրեզենացիան սկսեց Արարատի և Հայաստանի եռագույնի ցուցադրմամբ:

«Աշխարհում 2020-ին այս տեսակի հիվանդացության նոր դեպքերի թիվը կազմել է 2,2 մլն, իսկ մահացության դեպքերի թիվը՝  685 հազար: Հայաստանում 2020-ին արձանագրվել է կրծքագեղձի քաղցկեղի 686 դեպք, իսկ արդեն 2022-ին՝ 1457 դեպք: Այդ կանանց 15 տոկոսը եղել է երեխա ծնելու տարիքում: Դեպքերի ավելի քան 50 տոկոսի դեպքում կրծքագեղձի քաղցկեղն արձանագրվում է 50-59 տարեկանների շրջանում:

Ռուսաստանում տարեկան մոտավորապես 50 երեխա կորցնում է մորը՝ կրծքագեղձի քաղցկեղի պատճառով»,-ասաց նա:

Անդրադառնալով այս հիվանդության դեմ պայքարի միջոցներին, Արթուր Ավետիսյանն ասաց. «Պետք է լուսավորչական աշխատանք կատարել կանանց շրջանում, մեծացնել իրազեկության մակարդակը, ներդնել պոպուլյացիոն սկրինինգի ծրագիր և այդ ծախսերը փակել կա՛մ պետության միջոցներով, կա՛մ ապահովագրությամբ:

Սկրինինգի ծրագրի նպատակն է նախ հայտնաբերել ուռուցքը նախքան կլինիկական փուլին հասնելը, իսկ վերջնական նպատակը մահացությունը կրճատելն է: Նման սկրինինգների մասնակցող կանանց շրջանում մահացության ցուցանիշը առաջիկա 10 տարիների ընթացքում 41 տոկոսով նվազել է:

Սկրինինգների համար լավագույն տարիքը 50-60 տարեկանն է, քննարկվում է նաև այդ տարիքը ընդլայնել՝ ներառելով նաև 45-49 տարեկաններին՝ յուրաքանչյուր 2-3 տարին մեկ»:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենի խոսքով, 2021-ի հունվարից Հայաստանում ներդրվել է կրծքագեղծի քաղցկեղի սկրինինգային պիլոտային ծրագիրը, որն իրականացվել է Հայաստանի 4 մարզերում. «Այս ծրագրում ներառվել են 50-69 տարեկան կանայք՝ Լոռու, տավուշի, Սյունիքի և Շիրակի մարզերում:

2021-ի հունվարի 19-ից մինչև 2023-ի դեկտեմբերի 15-ը հետազոտվել է ավելի քան 26 700 կին, մասնակցել է թիրախային բնակչության մոտ 40 տոկոսը: 1592 կին կանչվել է լրացուցիչ հետազոտության, սակայն ներկայացել է նրանց ընդամենը 79 տոկոսը: 265 դեպքում հաստատվել է կրծքագեղձի քաղցկեղ, մնացած դեպքերում գրանցվել են բարորակ գոյացություններ:

Բացահայտված դեպքերի 9 տոկոսը եղել է սկզբնական մակարդակում, 44 տոկոսը՝ առաջին փուլում, 30 տոկոսը՝ երկրորդ փուլում: Այդ նույն մարզերում նախքան սկրինինգի ծրագիրը 1-ին և 2-րդ փուլում գտնվող քաղցկեղի հայտնաբերման բաժինը կազմել է ընդամենը 55-60 տոկոս, իսկ սկզբնական փուլում եղել է աննշան:

Նախորդ տարի Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ աշխատանք ենք իրականացրել և պարզել, որ պետության համար անհամեմատ էժան է իրականացնել սկրինինգային ծրագրեր և բուժել կրծքագեղձի քաղցկեղով հիվանդներին, քան ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա և ծախսել հսկայական միջոցներ հիվանդներին հիվանդության վերջին փուլերում բուժելու վրա»,- հայտարարեց նա:

Նշենք, որ այսօր Ջերմուկում ընթանում է Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ամենամյա գիտագործնական միջոցառումը՝ Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը:  2024 թվականի կոնգրեսի խորագիրն է՝ «Հայկական ուռուցքաբանություն. ընթացիկ հաջողություններ և նոր մարտահրավերներ»:

Կոնգրեսի նպատակն է Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի քաղաքականության և ռազմավարության քննարկումը, քաղցկեղի կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման նոր մեթոդների և մոտեցումների ներկայացումը հայ և արտերկրյա ճանաչված մասնագետների մասնակցությամբ։

Զեկույցներով հանդես կգան ավելի քան 50 մասնակիցներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Եվրոպայից, Հնդկաստանից, Արգենտինայից, Վրաստանից և Իրանից:

Կոնգրեսին ներկա են ավելի քան 300 պատվիրականեր` ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ, հանրապետության ԲԿ-ների ղեկավարներ, տարբեր մասնագիտացման բժիշկ-ուռուցքաբաններ, հարակից մասնագիտացումներով բժիշկներ, հանրային առողջապահության մասնագետներ, ազգային առողջապահական ծրագրեր իրականացնողներ, գիտահետազոտական աշխատանքով զբաղվող մասնագետներ և այլն:

Ավանդույթի համաձայն 2024 Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի լավագույն 3 հայաստանյան զեկուցողները կստանան գիտաթոշակ: Դրա գումարը չի տրվի հաղթողներին առձեռն, այն կամրագրվի և կտրամադրվի բացառապես հետագա գիտական առաջխաղացման նպատակով՝ բարձր վարկանիշով գիտական հանդեսներում տպագրվելու, արտերկրում գիտաժողովներին և թրեյնինգներին մասնակցության վճարը հոգալու և այլնի համար։

 

Հայաստան

Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել. այն ոչնչացվել է
Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Ավելին
Ավելին