f

Անկախ

«Մեր հայրենիք» օրհներգում անհրաժեշտ է ոչ միայն «թշնամի», այլև «ներքին թշնամի» հասկացությունը


Մեր երկճյուղ երկրի մի ճյուղը կտրելուց հետո, հայտնի անձնավորությունը մնացած ճյուղի կատարին մնալու համար իրար է անցել: Վախեցած է և չի թաքցնում դա: Եվ քանի որ երևակայությունը միայն մեղավորներ փնտրելու հարցում է զորում, սկսել է եռանդով գրոհել երկրի ու ժողովրդի հիմքերին՝ նրա պատմությանը, խորհրդանիշներին ու հիմնարար փաստաթղթերին:Իսկ հասարակությունը, ինչպես միշտ, շփոթված է, ո՞ր մեկը պաշտպանի: Նկատվում է, որ մարդիկ կարծես խմբերի են բաժանվում, մի մասը՝ հայոց պատմության գծով, մյուսը՝ սահմանադրության, և այսպես շարունակ:

Ամենևին չհավակնելով օրհներգի փոփոխության անհեռանկար մտադրության ամբողջական վերլուծությանն ու համակողմանի, գիտական եզրակացությանը, ընդամենը համեմատության համար ներկայացնենք մի քանի նկատառում, որոնք քաղել ենք՝ որոշ երկրների օրհներգերը դիտարկելով:

Թշնամու կերպարը: Ինչքան հասկացանք իշխանության ներկայացուցիչների «հիմնավորումներից», օրհներգի հետ կապված նրանց մտահոգությունները կապված են երաժշտության հետ, որը նրանց կարծիքով հայկական չէ (թե որն է իրենց պատկերացմամբ հայկականը, հայտնի չէ), տեքստն էլ օտարածին է, և ամենակարևորը՝ «թշնամի» բառը կա, որը դուր չի գա մեր ոխերիմ հարևաններին ու աշխարհի առաջադեմ երկրներին:

Մեր գործընկեր  Անի Գասպարյանն արդեն հպանցիկ անդրադարձել է առաջադեմ երկրներից Միացյալ Նահանգների օրհներգին, որում նույնպես առկա է թշնամու ակնարկը: «Իսկ կարդացել ե՞ք ԱՄՆ օրհներգը, որտեղ է՛լ հրթիռներ ու ռումբեր են, է՛լ ամբարտավան թշնամի, է՛լ ճակատամարտ ու ավերածություններ, է՛լ արյունով թշնամու կեղտոտ հետքերի լվացում, է՛լ նվաճում ու պայծառ հաղթանակ…»: Իհարկե, ինչպե՞ս կարող էր չլինել թշնամու հիշատակումը, եթե երգի տեքստը  ծնվել է ազատագրական պայքարի՝ անգլո-ամերիկյան դաժան պատերազմի ժամանակ, որը, ի դեպ, հենց Միացյալ Նահանգները հայտարարեց: Թշնամին Բրիտանիան էր, որը ներկայումս ամենևին էլ Նահանգների թշնամին չէ, թերևս ճիշտ հակառակը, և օրհներգը, որ պաշտոնապես ընդունվել է 1931 թ., առ այսօր չի խանգարում այդ երկրների հարաբերություններին:

Անցնենք Ֆրանսիայի օրհներգին՝ «Մարսելյոզին», որ դարձյալ պատերազմական մարտաշունչ երգ է, ստեղծվել է Ֆրանսիական հեղափոխության ժամանակ և կոչ է անում կռվի դուրս գալ ժողովրդի և հայրենիքի թշնամիների դեմ։ Այն Ֆրանսիայի օրհներգ է հայտարարվել 1795 թ. (մինչ այդ երգում էին՝ «Աստված պահապան թագավորին»): Այդ ժամանակվանից ի վեր՝ փաստորեն շուրջ 230 տարի, երկրում չորս անգամ հանրապետություն է փոխվել, ներկայումս հինգերորդ հանրապետությունն է,  բայց օրհներգը մնացել է նույնը (1804-1815 և 1830-1848 թթ. ընդհատումով, երբ հանրապետական կարգը տապալված էր):  «Ոտքի ելեք, հայրենիքի որդիներ /Եկել է փառքի օրը/ Մեր դեմ բարձրացված է բռնակալության արյունոտ դրոշը /ձեր գյուղերում լսո՞ւմ եք արյունարբու զինվորների մռնչյունը/նրանք ուղիղ ձեզ մոտ են գալիս/մորթելու ձեր տղաներին ու աղջիկներին/ Ի զեն, քաղաքացիներ/ Կազմեք գումարտակներ/Առաջ, առաջ/Թող անմաքուր արյունով ներծծվեն մեր դաշտերը» և այլն: [Այս և մյուս թարգմանությունները մեքենայական են և չեն հավակնում բացարձակ ճշգրտության:] Սրա համեմատ՝ մեր «թշնամու դեմ փողփողացող դրոշը» ընդամենը քնքուշ գեղգեղանք է:

Բավական հետաքրքիր է Թուրքիայի օրհներգը, դարձյալ մարտաշունչ, դարձյալ թշնամու դեմ պայքարելու, կյանքը հայրենիքի համար զոհելու մասին: Եվ մանավանդ հետևյալ տողերը. «Մի վախեցիր ոռնոցից, Եվրոպայի հրեշը կատաղի է/Բայց քիմերայի ոռնոցը կամքը չի խեղդի/Եվ նրա վերջին փտած ատամը բութ է…/ Եղբայրներ, չթողնեք, որ հրեշը մտնի մեր տան շեմը… Թույլ մի տվեք, որ թշնամու ձեռքը դիպչի աղոթքի վայրերին. թող ազանը միշտ հնչի իմ երկրում…»:

Եվ այս երգը չի խանգարել, որ Թուրքիան ներկայումս սերտ հարաբերություններ ունենա «հրեշ» Եվրոպայի հետ, ժամանակին Եվրոպայի երկրներից մեկի հետ դաշնակից լինի, Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ դառնա և տասնամյակներ շարունակ պայքարի Եվրոպական միության անդամ դառնալու համար:

Այսպիսով, եթե ընդհանրացնելու լինենք, շատ երկրների, այն էլ հզոր երկրների օրհներգերը ընդհանություն ունեն, դրանք փառաբանում են տվյալ երկրի դրոշը և կոչ են անում կռվել թշնամու դեմ, չվախենալ, չընկրկել, չխնայել դրա համար սեփական կյանքը, պաշտպանել երկիրն ամեն տեսակ ոտնձգություններից:

Փաստորեն աշխարհում ընդունված չէ փոխել օրհներգերը՝ ելնելով ժամանակավորապես իշխանության եկած քաղաքական գործիչների գեղագիտական ճաշակից կամ նրանց հոգեբանական բարդույթներից և կամ տվյալ պահի իրավիճակից: Պետական օրհներգերի փոփոխության բոլոր դեպքերը կապված են սոսկ պետության կառավարման կարգի արմատական փոփոխության հետ: Ինչպես օրինակ՝ երբ Հայաստանը անկախացավ՝ դուրս գալով Խորհրդային Միության կազմից:

Ուրեմն  օրհներգի ի՞նչ փոփոխության մասին է խոսքը: Ի՞նչն է փոխվել: Մի՞թե օրհներգն էր պատճառը, որ հանրապետությունը հայտնվել է այսպիսի օրհասական վիճակում, իսկապես «թշվառ ու անտեր», որը ջնջել էինք ու տեղը գրել՝ «ազատ ու անկախ»: Հիմա էլ օրհնե՞րգն է մեղավոր: Բայց չէ՞ որ այդ օրհներգով մենք պատերազմ ենք հաղթել՝ առաջին Արցախյան պատերազմը: Օրհներգով չէ, որ հաղթում են երկրները և սաստում թշնամուն, այլ ճիշտ առաջնորդով՝ երկիրը պաշտպանելու կամքի տեր առաջնորդով, որը չի վախեցնում իր ժողովրդին պատերազմի ուրվականով և խելամիտ ռազմավարությամբ ու հմուտ դիվանագիտությամբ ամեն ինչ անում է, որ բանը չհասնի պատերազմին:

Այնուամենայնիվ, ցանկալի է, որ ներկայիս օրհներգում մի փոփոխություն արվի:

Միացյալ Նահանգների օրհներգում խոսք կա ոչ միայն արտաքին թշնամուն, այլև ներքին թշնամուն ջախջախելու մասին (հնդկացիների մի մասը կռվում էր անգլիացիների կողմից): «Ո՞ւր է այն մարդասպանների բանդան, որ պարծեցավ, թե պատերազմի բոցերի պես ու խառնաշփոթի ոգով մեզ նորից պառակտված ամբոխ կդարձնեն: Արյան մեջ պատասխան տվեցին իրենց կատարած հանցագործությունների համար: Ձեզ համար ապաստան չկա, վարձու ստրուկների զորքեր, քո գերեզմանն ավերվելու է, ամեն մեկին իր պատիժն է հասնելու: Միայն մեր աստղազարդ դրոշը երբեք չի մեռնի, որտեղ քաջերի տունն է, որտեղ ազատ է»,- ասվում է երգում:

Ցանկալի է, ո՛չ, պարտադիր է, որ մեր օրհներգում էլ կոչ լինի ներքին թշնամու նկատմամբ անողոք հաշվեհարդարի մասին, քանզի, ինչպես զգուշացնում էր Թումանյանը, փրկությունը սկսվում է նախ ներքին թշնամուն չեզոքացնելուց:

Հայաստան երկրի խորհրդանիշներ օրհներգ Նիկոլ Փաշինյան ԱՄՆ օրհներգ խմբագրի ընտրանի

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին