f

Անկախ

Ալիևի ճանապարհային քարտեզը խափանելու միակ ձևն այս իշխանությունը փոխելն է․ Վահե Հովհաննիսյան


Ալիևի այս ճանապարհային քարտեզը խափանելու միակ ձևն այս իշխանությունը փոխելն է։

Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Միակ քննարկման թեման՝ ինչպես փոխել իշխանությունը․

Նիկոլի երեկվա՝ սահմանադրության մասին հարցազրույցից հետո մեծ է  գայթակղությունը՝ հանրային տրամադրությունները տանելու նույն ճանապարհով՝ քննարկել-քննադատել-հերքել նրա ասածները։ Դա սխալ ճանապարհ է։ Նիկոլը ձևակերպեց ընտրության իր առաջարկը՝ կամ նոր պատերազմ կամ սահմանադրության փոփոխություն։

Սա պարտադրում է, որ մենք էլ մեր հարցը  և մեր առաջարկը ճիշտ ձևակերպենք։

Ճիշտ հարցն այն չէ, թե ի´նչ է ասել, այլ՝ թե ո´վ է ասել։

1. 3-րդ հանրապետությունը «սպանածը» չի կարող խոսել 4-րդ հանրապետության «ծննդի» մասին։ Դա հակաբնական է։

2. «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգախոսով պետությունը և բանակը պատերազմի տարածը չի կարող խոսել Արցախը մեր սահմանադրությունից հանելու և մոռանալու օգտին։

Սա է հարցը, և կոնսոլիդացիան պետք է գնա այս շեշտադրումով։ Մտնելով սահմանադրության բովանդակային քննարկման մեջ՝ մենք կանենք կոպիտ սխալ, ու էլի նախաձեռնությունը կտանք Նիկոլին։

Ամբողջ խնդիրն այն է, որ մեր գլխին Նիկոլի բերած նոր պատմական իրողություններն իրոք պահանջում են բարդ լուծումներ, այդ թվում, գուցե, օրենսդրական։ Բայց մի բան է՝ դրանք անել նոր իշխանության կողմից՝ հակառակորդի հետ բանակցային նոր նարատիվ գտնելով, և այլ բան՝ անել պարտված իշխանության օրոք՝ հակառակորդի թելադրանքով։ Այլ բան է, երբ դրանք արվում են խաղաղության մեծ պայմանագրի համատեքստում, երբ մեր կողմից նժարին դրվում են մեր սեփական պայմանները, որոնց բավարարման դիմաց արվում են որոշ զիջումներ, և բոլորովին այլ բան է, երբ պարտված իշխանությունը «կզում է» մինչև վերջ ու սեփական կաշին փրկելու համար զոհաբերում ամեն ինչ՝ առանց բացառության։

Խաղաղության մեծ պայմանագրի շրջանակներում կարելի է քննարկել բազմաթիվ բարդ հարցեր։ Ավելին ասեմ. կարելի է անգամ քննարկել սահմանադրության՝ Արցախին վերաբերող կետը, եթե պայմանագրով և իրական երաշխիքներով ապահովված լինի արցախահայության անվտանգ ապրելու իրավունքը հայրենիքում։ Բայց այն ճանապարհը, որը հայ ժողովրդին այսօր պարտադրում են Ալիևն ու Նիկոլը համատեղ, դա ոչ թե 4-րդ հանրապետության, այլ՝ անասնական հանրապետության ստեղծումն է, որտեղ հասարակության փոխարեն լինելու է անկամք նախիր։

Պայքարի բովանդակությունը․

Ալիևն ու Նիկոլը հայ ժողովրդից ուզում են սարքել «նոր գնչուներ»։ Գծել են պայմանների ու հարկադրանքի ճանապարհային քարտեզ ու առաջ են տանում։ Եթե սահմանադրական փոփոխությունների պահանջը բավարարվեց, հենց հաջորդ օրը Ալիև առաջ է քաշելու նոր ստորացուցիչ պայմաններ (ցանկը կարող եմ հենց այսօր թվարկել)։ Սա է խնդիրը, և այս պրոցեսի վերջում մենք ոչ թե խաղաղություն ենք հասնելու, այլ՝ ազգովի ստանանք կիսաանասունի ինչ-որ կարգավիճակ ու ցրվենք աշխարհով մեկ։

Ալիևի այս ճանապարհային քարտեզը խափանելու միակ ձևն այս իշխանությունը փոխելն է։ Հետո գալու է բարդ հարցերը լուծելու փուլ, նաև ցավոտ լուծումների փուլ, բայց դրանք լինելու են լուծումներ, և ոչ թե՝ ազգային ստորացում՝ առանց խաղաղության որևէ երաշխիքի»,- գրել է Հովհաննիսյանը։

Վահե Հովհաննիսյան Իշխանափոխություն Իլհամ Ալիև Նիկոլ Փաշինյան Հայաստան խմբագրի ընտրանի

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին