f

Անկախ

Ալիեւը 150 միլիարդի պահանջով մտել է դատարան եւ պահանջում է փոխհատուցում. սա պետությանը տանում է բանկրոտի. Սաղաթելյան


Եթե մենք հրաժարվում ենք ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից ու Արցախից, մենք զոհից դառնում ենք ագրեսոր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում  ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Որովհետեւ եթե մենք ասում ենք, որ մեր պատմական հայրենիքը՝ Արցախը, Ադրբեջանի մաս է եղել, մենք դառնում ենք ագրեսոր, այսինքն մենք գրավել ենք Արցախը եւ այսքան ժամանակ օգտագործել, դա ասում է Ալիեւը, մեկ էլ Նիկոլ Փաշինյանը: Դա գիտեք ինչ հետեւանքներ է ունենալու Հայաստանի համար: Գիտեք, որ Ալիեւը արդեն 150 միլիարդի պահանջով մտել է դատարան եւ Հայաստանից պահանջում է փոխհատուցում: ՀՀ քաղաքացիները պետք է հասկանան,ո ր սա պետությանը տանում է բանկրոտի, ըստ էության:Եթե դու հրաժարվում ես Արցախից, բոլոր պատմական փաստերով, իրավական փաստաթղթերով, 3000 տարի արցախցին ապրել է այդ հողում, դու էսօր ասում ես՝ դա Ադրբեջանի տարածք է, դրանով լեգիտիմացնում ես Ադրբեջանի ագրեսոր քաղաքականությունը, եւ դու զոհից դառնում ես ագրեսոր:Սրանից մեծ հանցագործություն էլ ինչ պետք է անեն սրանք»,-ասում է նա:

Սաղաթելյանը նշում է, որ երբ Փաշինյանը հայտարարում է, որ պետք է բավարարվել 29800 քառակուսի կիլոմետրով, դրանով լուրջ հարվածի տակ է դնում ՀՀ-ն:

«Բանակցվող փաստաթուղթը չի կարելի խաղաղության պայմանագիր ասել, մենք այդ փաստաթղթին ծանո թենք եւ ամենայն պատասխանատվությամբ կարող ենք ասել, որ այդ փաստաթղթում որեւէ բան չկա խաղաղության մասինմ դա միայն հանձնելու, զիջելու եւ ՀՀ-ն հարցականի տակ դնելու փաստաթուղթ է: Այդ փաստաթղթով Ադրբեջանը իր զորքերը հետ չի քաշում Հայաստանից, այդ փաստաթղթով որեւէ զսպման մեխանիզմ չկա, որ վաղն ագրեսիա չի լինելու, որովհետեւ սահմանագծման ու սահմանազատման հարցը թողնվում է հետագա բանակցություններին, եթե դու այդ հարցը բաց ես թողնում ամեն վայրկյան Ադրբեջանը որեւէ պատրվակով հարձակվելու է Հայաստանի վրա»,- ասաց նա:

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ եթե իրական խաղաղության մասին են խոսում, Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից եւ Բաքվի բանտերից պետք է  ազատ արձակվեն հայ ռազմագերիները:

«Նիկոլը ինչի է հայ ժողովրդին անընդհատ խաբում, ինքը կզած, մի անկյունում նստած, Ալիեւը անընդհատ սիլա է տալիս, ինչ խաղաղություն, ինչ բանակցություն, դա միակողմանի, ուժի սպառնալիքի տակ Ադրբեջանը թելադրում է իր պայմանները, իսկ իր խամաճիկը պատրաստվում է դա ստորագրի:

Սա է մեր խնդիրը, հասարակությանը պետք է ասենք, որ սա խաղաղության հետ կապ չունի, խաբում է ձեզ, նոր ռումբեր է դնում հայկական պետականության դեմ»,-ասում է Սաղաթելյանը եւ նշում, որ միակ ելքը այս իշխանությունների հեռացումն է:

Իշխան Սաղաթելյան Արցախի Հանրապետություն Ադրբեջան Հայաստան

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին