Իսրայելի իշխանություններն ազատ են արձակել ավելի վաղ ձերբակալված 114 պաղեստինցիների, այդ թվում 4 կանանց։ Այս մասին տեղեկացրել է « Ալ-Կահիրա ալ-Իհբարիա» հեռուստաալիքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշվել է, որ այդ բոլոր պաղեստինցիները ազատ են արձակվել «Քերեմ-Շալոմ» անցակետով, որը գտնվում է Գազայի հատվածի հետ Իսրայելի սահմանին։
Հեռուստաալիքը չի նշել, թե արդյոք նշված անձինք ազատ են արձակվել հակամարտության կողմերի միջև որևէ նախնական պայմանավորվածության շրջանակում։