f

Անկախ

Բաքուն խաղաղություն չի ուզում Հայաստանի հետ, և Երևանը մերձենում է Իրանին. Եվգենի Տրիֆոնով


Չնայած Ադրբեջանի ռազմական հաղթանակին՝ Լեռնային Ղարաբաղն իր լիակատար հսկողության տակ առնելուն, հրաժարվում է Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց: Ավելին՝ երկու երկրների հարաբերությունները սրվում են: Հունվարի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի ականապատ դաշտերի քարտեզը տրամադրելու պատրաստակամության մասին: Ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ «նախկինում Երևանն իսպառ ժխտում էր ականային քարտեզի գոյությունը», իսկ մինչև հիմա ներկայացվածները «բացարձակապես անօգուտ են»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց պայմանագիր կնքել չհարձակվելու մասին, Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանեց, որ հայկական կողմի հայտարարությունները գործնական նշանակություն չունեն: Երկու դեպքում էլ պատասխանները որոշակի չեն, և ռուսերեն թարգմանած հնչում են մոտավորապես այսպես. ձեզ հետ ոչինչ էլ չենք պայմանավորվի, որովհետև դուք փիսն եք:

«Реалист» գործակալությունը գրում է («Бакинский режим готовит войну против Армении», 29.01.2024). «Սկզբունքորեն Բաքվի ներկայիս վարչակարգի հետ որևէ խաղաղ կարգավորում չի կարող լինել: Ալիևը չի կատարել հայկական կողմի հետ մինչ այս ստորագրած որևէ համաձայնություն: Իսկ այժմ նա բացահայտ առաջադրում է նվաճողական պլաններ Հայաստանի նկատմամբ, ընդգծում է ռազմական վերլուծաբան Միխայիլ ԱլեքսանդրովըՀենց որ հայկական կողմը համաձայնում է գեթ մի փոքր զիջման, Ադրբեջանը տեղնուտեղը առաջ է քաշում լրացուցիչ պահանջներ: Արդեն բանը հասել է նրան, որ Հայաստանից պահանջում են փոխել սեփական սահմանադրությունը: Ադրբեջանին դուր չի գալիս հղումը Հայաստանի անկախության հռչակագրին, Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակումը, նույնիսկ Արարատ լեռան պատկերը հանրապետության զինանշանում»:

Բաքուն շարունակում է պնդել արտերկրյա (էքստերիտորիալ) զանգեզուրյան տրանսպորտային միջանցքի ստեղծումը, որը Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ, այնտեղից էլ՝ Թուրքիային: Հայաստանը համաձայն չէ դրան՝ համարելով, որ արտերկրյա գոտին կկտրի հարավը, Մեղրի քաղաքի հետ, երկրի մնացած մասից: Այդտեղով իրականացվում է Հայաստանի և Իրանի առևտուրը, ինչը Հայաստանի համար չափազանց կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի տրանսպորտային շրջափակման պայմաններում: Մեղրիով է անցնում Իրան-Հայաստան գազամուղը, Մեղրիում նախատեսված է նավթամշակման գործարանի կառուցում, որը վերամշակելու է  իրանական նավթը և մասամբ բենզին է արտահանելու Իրան: Նույն տեղում՝ Արաքս գետի վրա, սկսում է կառուցվել Մեղրու ՀԷԿ-ը (դա նույնպես Իրանն է կառուցում): Այսինքն՝ այդ շրջանը կենսականորեն կարևոր է Հայաստանի համար, և նա չի կարող թույլ տալ, որ իրեն բաժանի Ադրբեջանի կողմից վերահսկվող մայրուղին, որի հետ հարաբերություններն ավելի լավ վիճակում չեն, քան եղել են 1990-2020 թթ. ռազմական հակամարտության ժամանակ:

Առավել ևս, որ Ադրբեջանի իշխանությունները վերջին ժամանակներս պնդում են, թե Զանգեզուրը հին ադրբեջանական քաղաք է: Հետևաբար անհիմն չէ Հայաստանի այն մտավախությունը, որ միջանցքի կառուցումից հետո երկրի հարավը կընկնի Ադրբեջանի հսկողության տակ:

Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցման և Արևմուտքի ակնհայտ անկարողության խորապատկերում գնում է Իրանի հետ մերձեցման: Երևան այցելեց Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին և հայտարարեց, որ Իրանը «ոչ մի պարագայում» չի հանդուրժի տարածաշրջանում աշխարհագրական սահմանների փոփոխությունները (իսկ արտերկրյա միջանցքի ստեղծումը հենց սահմանների փոփոխություն է): Իրանի ճանապարհների ու քաղաքային զարգացման նախարար Մեհրդատ Բազարփաշն ավելի հստակ արտահայտվեց. «Ադրբեջանի տարբեր պաշտոնատար անձանց հետ հանդիպումներում մենք նախօրոք հայտարարել ենք, որ համաձայն չենք զանգեզուրյան միջանցքի նախագծի իրականացմանը»:

Հայաստանը որպես զանգեզուրյան միջանցքի այլընտրանք է առաջարկում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը Հայաստանի հարավը կվերածի ազատ առևտրի գոտու, դրանից կկարողանան օգտվել Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը Հայաստանի հսկողության պահպանման պայմաններում: Իրանը պատրաստ է մասնակցելու այդ նախագծին, իսկ Ադրբեջանը՝ ոչ, քանի որ դրան ոչ մի կերպ չի արձագանքում: Ինչը դրդում է կասկածել, որ զանգեզուրյան միջանցքին Հայաստանի համաձայնելու դեպքում Ադրբեջանը դրանով կբավարարվի և չի փորձի իր հսկողության տակ առնել Հայաստանի տարածքները:

Իրանի համար, որը  ճնշված է արևմտյան պատժամիջոցներիցբաց սահմանը բարեկամական Հայաստանի հետ մի տեսակ «պատուհան է դեպի Եվրոպա» կամ, ավելի ճիշտ, հետնամուտք: Ուստի Թեհրանը բանակցություններ է վարում Բաքվի ու Անկարայի հետ՝ փորձելով հասնել նրանց հրաժարմանը զանգեզուրյան միջանցքից: Այլ հարց է, թե կմիջամտի արդյոք Իրանը զինված հակամարտությանը, որը անխուսափելի է հայկական տարածքում Ադրբեջանի ուժային գործողությունների դեպքում:

Իհարկե, Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների սերտացումը կբարդացնի Արևմուտքի կողմից նրան աջակցելը, բայց առանց այդ էլ այդ աջակցությունն ընդամենը բարոյական է: Մանավանդ որ Արևմուտքը հեռու է, իսկ Իրանը՝ կողքին: Բացի այդ, Հայաստանում ուրիշ դաշնակից գտնելու հույսեր չեն երևում:

Աղբյուրը

 

 

Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան Զանգեզուրի միջանցք խաղաղության պայմանագիր

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին