Նույն բուժիչ շամպունը, նույն երկրի արտադրության, հարևանությամբ գործող 5 տարբեր դեղատներում վաճառվում էր, 5 տարբեր գներով՝ 1450-1570-1650-1700-1750:
Այդքան մեծ շեղում տեսնելով՝
հետաքրքրությունից դրդաված, որոշեցի միջին գնի, ինչ-որ դեղի գին էլ մոնիթորինգ անել: Ու հրաշք՝ 4500 դրամանոց դեղը վաճառվում էր մինչև 8700 դրամով:
Լացելուն էլ այն էր, որ դեղատան աշխատողը 15 րոպե համոզում էր, որ իրենցը այլ երկրի արտադրանք է:
Քանի՞ մարդ կհավատար ու դեռ կհավատա՝ վճարելով կրկնակի ավելի: