f

Անկախ

Ընտանիքում՝ զուգընկեր, կուսության ստուգումը՝ արգելք. ՔՊ-ն նոր աղմկահարույց նախագիծ է ներկայացրել


ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 3 կին պատգամավորներ աղմկահարույց նախագծերի փաթեթ են ներկայացրել, որտեղ նսեմացվում է ավանդական ընտանիքի դերը՝ ավելացնելով զուգընկեր տերմինը, գրում է Armlur.am-ը:

Նախ հիշեցնենք՝ ինչ է ընտանիքը՝ համաձայն ՀՀ մայր օրենքի՝ Սահմանադրության. Հոդված 16-ում՝ Ընտանիքի պաշտպանության մասում կարդում ենք․

«Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են»:

Սակայն ՀՀ իշխանական երեք պատգամավորները՝ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը եւ Ծովինար Վադանյանը պետության հիմնասյուն համարվող ընտանիքի ձեւակերպումը ձեւախեղել են: «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծով փորձ է արվում կանխել ընտանեկան բռնությունը, բայց ընտանիքի սահմանումն ընդլայնված է եւ ավելացել է զուգընկեր եւ զուգընկերուհի հասկացությունները: Այսինքն՝ միասեռականության ծպտյալ քարոզ է արվում ՀՀ օրենսդիր մարմնում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Նախագծերի փաթեթի խնդիրները նկատել է նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը՝ եզրակացնելով, որ «Իրավական որոշակիության տեսանկյունից խնդրահարույց է լինելու Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 10-րդ կետով նախատեսվող «զուգընկեր» հասկացությունը»:

ԱԺ փորձագետները նաեւ ավեացրել է «Օրենքի 2-րդ հոդվածով, որտեղ սահմանվում են «ընտանիքի անդամները», ում մասնակցությամբ առաջանում են ընտանեկան հարաբերություններ եւ կարող է դրսեւորվել ընտանիքում բռնություն: Մինչդեռ կենցաղային հարաբերությունները զուրկ են նման որոշակիությունից եւ Նախագծով չի սահմանվում, թե ինչ սուբյեկտների մասնակցությամբ են առաջանում նման հարաբերությունները»: ԱԺ մասնագետները նկատել են, որ. «խնդրահարուց է լինելու որոշել՝ արդյոք բռնություն գործադրած անձը բռնության ենթարկվածի զուգընկերն է կամ զուգընկերն է եղել, քանզի Նախագծով նախատեսվող սահմանումը բացահայտվում է միայն գնահատողական կատեգորիաների միջոցով, ինչպիսինն է «սիրային կապ» տերմինը, որը իրավակիրառողի կողմից օբյեկտիվ իրականությունում կարող է մեկնաբանվել սուբյեկտիվ դրսեւորումներով եւ առաջացնել անձանց իրավունքների կամայական սահմանափակումներ»:

Կարճ ասած, ընտանիքում բռնության դեմ պայքարի անվան տակ փոխվում են ավանդական եւ օրենսդրական սահմանումներն ընտանիքի վերաբերյալ: Սոնա Ղազարյանը, Զարուհի Բաթոյանը եւ Ծովինար Վարդանյանն առաջարկել են օրենքի փոփոխություն Ընտանիքում բռնությունը և դրա տեսակները հոդվածում, որոնք սահմանված են հետեւյալ կերպ. ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ կետը գլխի վայր շրջել են:

ՔՊ-ականները նախագծել են շարադրել հետեւյալ խմբագրությամբ.՝ «սեռական բռնություն՝ անձի կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ, այդ թվում՝ անձի սեռական օրգաններին եւ մարմնի մասերին անցանկալի հպումները, անձին երրորդ անձի հետ սեռական բնույթի գործողություններում ներգրավելը, կուսության ստուգումը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի իմաստով՝ սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

ՔՊ ընտանիք նախագիծ ՀՀ ԱԺ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին