f

Անկախ

Բաքու-Երևան. բանակցային վազքը մտել է փակուղի. ИА REX


Նախ նշենք երկու իրադարձություն, որոնք առնչվում են հայ-ադրբեջանական հարաբերություններին:

Առաջին. Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Այհան Հաջիզադեն հայտնեց, որ Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավար Հանկե Բրյուինս Սլոտի այցը Բաքու հետաձգվել է, և ադրբեջանական կողմն այսուհետ մտադիր չէ քննարկել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը կամ Ադրբեջանի ներքին հարցերը, սակայն պատրաստ է խոսել միայն Նիդեռլանդների հետ երկկողմ հարաբերությունների մասին:

Երկրորդ իրադարձությունը: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտնեց, որ սկսած անցած տարվա սեպտեմբերից՝ Մոսկվան բազմիցս հրավիրել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանին այցելել Ռուսաստանի մայրաքաղաք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի հարցերի հետ կապված խորհրդատվության և երկկողմ հարաբերությունների քննարկման համար: Նրա խոսքով՝ «վերջին ազդակն ուղարկվել է Երևան բառացիորեն մի քանի օր առաջ»: Բայց Երևանը անտեսել է այն:

Սա նշանակում է, որր Բաքուն ու Երևանը հրաժարվո՞ւմ են երրորդ երկրների միջնորդությունից իրենց հարաբերությունների կարգավոևրման մեջ և դիմում են երկկողմ երկխոսության, թե՞ սա ինչ-որ ուրիշ բան է:

Սա իրադարձությունների նոր շրջադարձ է, որոնք սոսկ արտաքին նմանություն ունեն: Ադրբեջանի ու Հայաստանի գործողությունների դրդապատճառներն ու շարժառիթները տարբեր են: Տվյալ դեպքում մենք բաց ենք թողնում բուն Երևանի ու Բաքվի բանակցությունների մանրամասները:

Եթե խոսենք Ադրբեջանի մասին, ապա առայժմ պարզ չէ, թե կփորձի արդյոք նա Հայաստանի հետ իր  հարաբերությունները հանել ուրիշ երկրների հետ երկխոսության օրակարգից, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ, թե դա վերաբերում է միայն արևմտյան երկրներին: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա դա նրա վերջին կոմբինացիայի ձախողումն է, ըստ որի՝ ենթադրյալ խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի հետ պետք է ուղեկցվի երրորդ երկրների երաշխիքներով, բացառությամբ Ռուսաստանի: Ընդ որում, Հայաստանը նախ ոտնատակ տվեց մոսկովյան հարթակի բանակցությունները, իսկ Ադրբեջանի մասնակցությունը Վաշինգտոնի ու Բրյուսելի բանակցություններում, չնայած հայկական կողմի բարձրագոչ հայտարարություններին, չկրճատեցին վերջնագծի հեռավորությունը: Որովհետև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը խցկել Անդրկովկասում գլխավոր խաղաղապահի կարգավիճակի համար Արևմուտքի և Ռուսաստանի հակամարտության մեջ: Այդ կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջարկեց բանակցությունները վարել առանց միջնորդների, չեզոք Վրաստանում, որը լավ հարաբերությունների մեջ է երկու կողմի հետ էլ: Սակայն պաշտոնական Երևանը դրան չի արձագանքում: Հետևանքն այն է, որ իրավիճակը սառեցվում է, և ինչպես երևում է, վազքը  բանակցային շրջանում  դադարի մեջ է:

Բայց բանն այն է, որ հասարակական կարծիքը Երևանում պատրաստում են նրան, որ Բաքուն նորից կարող է դիմել ուժային սցենարին, առավել ևս, որ կողմերը շարունակում են գաղտնի պահել բանակցային մանրամասները, իսկ բանակցությունները մեկնաբանվում են տարբեր կերպ: Ավելին, Փաշինյանը փորձում է բացատրել քաղաքացիներին, որ երկրի արտաքին քաղաքականության վերակողմնորոշումն Արևմուտքի կողմը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկրի համար այս բարդ իրավիճակում Մոսկվան դաշնակցային աջակցություն ցույց չի տալիս:

Սկսենք նրանից, որ Փաշինյանը, առանց Մոսկվայի հետ խորհրդատվության, ողջ Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս: Դա Երևանի գլխավոր մեծ քայլն էր: Մնացել էր մի փոքրիկ քայլ՝ ձևակերպել դա խաղաղության պայմանագրով: Սակայն իրավիճակը «բռունցքով » որոշումների սահմանագծին սկսեց մոտենալ  հավասարակշռման դիրքին: Ըստ ամենայնի, նման «առկախ» սցենարը ձեռնտու է այժմ Փաշինյանին, որը շարունակում է պարզունակ դիվանագիտական միջոցներով խաղացնել Լեռնային Ղարաբաղի հայերի «խաղաթուղթը»: Այդ կերպ նա, ըստ երևույթին, փորձում է պահել իշխանությունը: Բայց հայ ժողովրդի պատմության տարեգրերում նա կմնա որպես քաղաքական գործիչ, որը հանձնել է Ղարաբաղը:

Станислав Тарасов

Աղբյուրը՝ ИА REX

 

Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան Ռուսաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին