f

Անկախ

«Ժողովուրդ». Փոփոխություններ օրենքում՝ սահմանափակելու խոսքի ազատության իրավունքը մամուլում


Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գաղտնիք չէ, որ խոսքի ազատության շեմը վերջին հինգ տարիներին նվազել է լրագրողների եւ իրենց աշխատանքի նկատմամբ գործադրված ճնշումների միջոցով։ Այդ ճնշումները հաճախ այնքան են սաստկանում, որ որոշ լրատվամիջոցներ, լրատվական գործակալություններ եւ առանձին լրագրողներ դիմում են դատական համակարգ կամ լրագրողական կազմակերպությունների՝ ինքնապաշտպանության համար։

«Ժողովուրդ» օրաթերթը համեմատական է անցկացրել՝ վերջին տարիներին ինչպես է փոփոխվել լրատվամիջոցների եւ լրագրողների դեմ կամ մասնակցությամբ դատական գործերի քանակը։

2023 թ.-ին Հայաստանում ընդդեմ լրատվամիջոցի եւ լրագրողների դատական գործերը կազմել են 36-ը՝ 2022 թվականի համեմատ աճելով 4 դատական գործով։ Վերջին մի քանի տարիներին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը, որը վերաբերում է վիրավորանքին եւ զրպարտությանը, կայուն ակտիվությամբ կիրառվում է լրագրողների դեմ հայցեր ներկայացնելու համար։

Նախորդ տարի դատական հայցերից 34-ը վերաբերում են հենց այս հոդվածին, մյուս երկուսը տնտեսական կամ այլ վեճերի հիմքով են։

2019 թվականին դատարաններ է ներկայացվել ԶԼՄ-ներին ու լրագրողներին վերաբերող 94 հայց, 2020-ին՝ 82։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախորդ՝ 2013 եւ 2014 թվականների նմանատիպ հետազոտությունների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով գործերի քանակը գրեթե 3 անգամ ավելացել է։

Բանն այն է, որ ներկայիս իշխանությունները, որոնց հիմնական կորիզը լրատվական դաշտի նախկին ներկայացուցիչներ են, սեփական գործընկերների դեմ դավեր են նյությում, նրանց դեմ հայցեր ներկայացնում։ Հենց նախկին լրագրողները երկրի ղեկավարի հետ միասին փորձում են փոփոխություններ իրականացնել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում, որը նրանց թույլ կտա սահմանափակել տեղեկատվություն տրամադրելու ինֆորմացիաների տեսակները։ Այսինքն՝ օրենքի նախագծի ընդունման դեպքում կառույցները կարող են տալ այն տեղեկատվությունը, որն ուզում են, իսկ որը նպատակահարմար չեն գտնի, չեն տրամադրի։ Նման քայլերով ամեն ինչ արվում է՝ լռեցնելու անկախ մամուլին, եւ ճնշելով փորձ է արվում սահմանափակել նրանց աշխատանքը գաղտնիության պայմաններում: Հանրային հաշվետվողականությունը նվազում է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

խոսքի ազատություն մամուլ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին