Բելառուսը կավելացնի ռադիոէլեկտրոնային պայքարի ուժերն իր արևմտյան սահմանին՝ ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի ավելացման պատճառով։ «[Բելառուսի] Զինված ուժերը լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում իրենց ռադիոտեղորոշիչ դաշտն ավելացնելու համար։ Այս որոշումը կայացվել է սահմանի մոտ ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հզորացման հետ կապված»,- BELTA-ի հետ զրույցում ասել է Վիկտոր Գուլևիչը։
Նա ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի խմբի առկայությունը մեծացնում է պետական անվտանգության հետ կապված ռիսկերն ու մարտահրավերները։
Բելառուսը թարմացրել է իր ռազմական դոկտրինը։ Փոփոխությունների համաձայն՝ հանրապետությունն այսուհետ իր դաշնակիցների վրա հարձակումները կդիտարկի որպես հարձակում սեփական տարածքի վրա։