Սիգի որսի արգելքը ոչ թե երկարաձգվել է, այլ կթույլատրվի միայն կառավարության համապատասխան որոշումից հետո, ինչպես ԵՂԵԼ Է նախորդ բոլոր տարիներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը:
«Նոյեմբերի 15-ից Սևանա լճում արգելված է սիգի որսը մինչև արդյունագործական որսի չափաքանակների և ժամանակահատվածի հաստատումը։
2023 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված ամբողջ հանրապետության տարածքում իրականացվել են խստացված միջոցառումներ»։