f

Անկախ

Ի՞նչ ընթացք կունենա Սյունիքի անտառների հարցով քրեական վարույթը. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից լրատվամիջոցներին տեղեկացրել էին, որ նա ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով։ Մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ ձերբակալությունն իրականացվել է Սյունիքում անտառներից ապօրինի մասսայական ծառահատումների քրեական վարույթի շրջանակներում։ Մեր ունեցած տեղեկություններով, այս գործով անցնում է նաև Կապանի անտառտնտեսության տնօրեն Սասուն Մանուկյանը. ըստ Սյունիքի մեր աղբյուրների, նա ևս իրավապահների կողմից կանչվել է «զրույցի»:

Ի դեպ, հատկապես վերջին շրջանում մի շարք քաղաքացիներ սոցցանցերում պարբերաբար անդրադառնում են Մանուկյանի գործունեությանը՝ իրավապահ մարմինների, մասնավորաբար գլխավոր դատախազի ուշադրությունը հրավիրելով նրա կողմից «ապօրինի անտառահատման գործողություններին և դրանով պայմանավորված ապօրինի հարստացման տեսարաններին»: Օգտատերերը նաև նշում են, որ Մանուկյանը միշտ կարողացել է խուսափել պատասխանատվությունից, իսկ 2023 թվականի ընթացքում իրավապահ մարմինների կողմից երեք անգամ ապօրինի անտառահատման տարբեր գործերով ուշադրության կենտրոնում է եղել, սակայն այդպես էլ պարզ չէ՝ նա ինչ կարգավիճակով է ներգրավված այդ գործերում:

Մեր ունեցած տեղեկություններով, այն հանգամանքը, որ վերջապես իրավապահները սկսել են արձագանքել դժգոհություններին և նախաձեռնել քրեական վարույթ, բավական մեծ ոգևորություն է առաջացրել Սյունիքի բնապահպանների շրջանում: Նրանք նշում են, որ տարիներ շարունակ ահռելի վնաս է հասցվել Սյունիքի անտառներին, ինչի արդյունքում ծանր հետևանքներ են առաջացել, ի մասնավորի՝ նույնիսկ որոշ գյուղերի աղբյուրներ չորացել են»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

անտառներ Սյունիքի մարզ քրեական վարույթ Հայաստան

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին