f

Անկախ

Իսրայելից Հայաստան եկած հայերն արդեն վերադարձել են Իսրայել


Դեռևս անցած տարվա հոկտեմբերին իսրայելապաղեստինյան պատերազմի մեկնարկից օրեր անց, անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, Իսրայելից Հայաստան տեղափոխված հայերը վերադարձել են Իսրայել։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Պետահ-Տիկվայի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։

«Իսրայելահայերը Հայաստանի կառավարության կողմից տրամադրած ինքնաթիռով տեղափոխվել էին Հայաստան, սակայն դեկտեմբերի սկզբին գրեթե բոլորը սեփական ուժերով վերադարձել են Իսրայել։

Մենք Հայաստանից միայն ինքնաթիռ էինք խնդրել, չէինք պահանջել որևէ այլ օգնություն, քանի որ հաշվի էինք առել, որ Արցախի ժողովուրդը նոր է տեղափոխվել Հայաստան, կառավարության համար չէինք ուզում բեռ դառնալ»,- նշեց նա։

Արտյոմ Չերնամորյանի խոսքով, թեև առաջին ինքնաթիռից հետո երկրորդի անհրաժեշտությունն է եղել, քանի որ ցուցակագրվել էին մարդիկ, ովքեր ուզում էին գալ Հայաստան, սակայն Հայաստանի կառավարության կողմից որևէ արձագանք չի եղել։

«Զանգել եմ ԱԳՆ թեժ գիծ, փորձեցի կապ հաստատել վերադասի հետ, սակայն այդպես էլ ԱԳՆ-ից որևէ զանգ չստացա։ Արդեն ցուցակագրված իսրայելահայերն այդպես էլ չեկան Հայաստան։ Ովքեր Հայաստան գալու խիստ ցանկություն ունեին, սեփական միջոցներով եկան։

Երբ պատերազմի սկզբում ինքնաթիռ խնդրեցինք Հայաստանի կառավարությունից, լավ օրից չէր, որ խնդրել էինք։ Թբիլիսիով մեկ հոգու տոմսի արժեքը 1500 դոլար է։ Պատկերացրեք մի ընտանիք, որն ունի 4 երեխա, ինչքան գումար էր անհրաժեշտ Հայաստան գալու համար։ Հենց դրա համար խնդրեցինք, որպեսզի տարհանենք երեխաներին, տարեցներին, հիվանդներին»,- մանրամասնեց նա։

Չերնամորյանը նշեց, որ հիմա նոր ցուցակագրվածներ չկան, էլ չեն դիմում, հարմարվել են այս պատերազմական վիճակին։

Նա ասաց, որ հիմա Իսրայելի կենտրոնական շրջաններում իրավիճակը հանգիստ է, վերջին անգամ դեկտեմբերի 31-ի գիշերն է հարձակում եղել, այնուհետև մեկ շաբաթ անց։

«Սակայն երկիրը պատերազմի մեջ է ու ամեն ինչ թանկանում է, փետրվարին ամեն ինչ էլ ավելի է թանկանալու։ Մարդիկ աշխատանք չունեն, պետությունն ուղղակի նպաստներ է տալիս աշխատավարձի 60-75 տոկոսի չափով»,- նշեց նա։

Չերնամորյանի փոխանցմամբ, տասնայակ հայորդիներ այս պահին մոբի ուժերում պաշտպանում են Իսրայելը։

«Բարեբախտաբար, հայկական համայնքը զոհեր չունի»,- ասաց նա՝ հիշեցնելով միայն հայկական արմատներ ունեցող  «Գիվատի» հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկ ավագ սերժանտ Նիր-Ռաֆայել Կանանյանի(Քանանյանի) զոհվելու մասին, ում հայրը եղել է Ղազախաստանից, ընտանիքը հայկական համայնքի հետ երբևէ կապեր չի ունեցել։

Խոսելով Երուսաղեմի հայկական «Կովերի պարտեզ» կոչվող թաղամասում տիրող իրավիճակի մասին, Ա. Չերնամորյանն ասաց, որ դեկտեմբերի 28-ի հարձակումից հետո հանդարտ է վիճակը։

«Մենք Իսրայելում Ամանորն ու Սուրբ ծնունդը տոնում ենք փաստացի 2 անգամ՝ և Հայաստանի հետ նոր տոմարով և Երուսաղեմի հետ հին տոմարով: Վերջերս նշեցինք Սուրբ Ծնունդն ու Ամանորը։ Բեթղեհեմում պատարագ տեղի ունեցավ, ցավոք սրտի, պատերազմի պատճառով հայերի մեծ հոսք չեղավ դեպի Բեթղեհեմ»,- նշեց Չերնամորյանը։

Իսրայել Հայաստան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին