f

Անկախ

Վերնագրեր են դարձել ազգի հերոսացած զավակների խոսքերը


Խոսք ընթերցողի

 

Քառորդ դար առաջ ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Գառնիկ Շախկյանի հեղինակած ,,Կայծոն-Շնող,,հայրենագիտարանում զետեղված.,,…Ամեն գառնան Արցախի դաշտերն ու լեռնալանջերը ծածկվում են երփներանգ ծաղիկների թավիշով:Վերջին տարիներին դրա մեջ շատ էին սև պուտերով բոսորագույն կակաչները:Ասում են որ դրանք զահված ազատամարտիկների արյան գույն են,որ փոխանցվել են հողին,, խոսքերն էին ժապավենի նման անցնում աջքերիս առջևով,երբ երկյուղված սկսել էի թերթել 44-օրյա պատերազմում անմահացած հայորդիների մասին,,Հայ ասպետ,,ԿԲՀ-ի նախաձեռնությամբ լույս աշխարհ եկած,,Կյանքից առավել,,գրքի երկրորդ հատորը՝13-կամավորների և 43-զինվորականների հուշապատկերներով: Գրքում վերնագրեր են դարձել մեր հերոսացած զավակների խոսքերը: Գրքի շապիքին Հայոց եռագույնը վեր պարզած զինվորի ոտքերը շոշափելիս եմ տեսնում կակաչները ու շշուկով արտասանում եմ.,,Թող գարունները գան  ու չգնան,,:Գան հաղթանակի գարուններ ու արժևորեն մեր հերոսացած զավակների արյան գինը:Դժվար է բառերով նկարագրել ձեռքիս գիրքը,դա նույնն է թե ամբողջ խորությամբ ընկալել մեր հերոսածին մայրերի,առավել ևս տպագրության նախաձեռնության հեղինակ մեծարգո Կարին Տոնոյանի հոգու անդառալի ճաքը:

Որպես ընթերցող շնորհակալ եմ նաև գրքի խմբագիր Լուսինե Զաքարյանին և տպագրությանն աջակցած Տիգրան Բունյաթյանին հերոսացած մեր զավակների այս հոգևոր և անձեռակերտ հուշաևձանը մեզ նվիրելու համար:Երբ գիրքը վերցնում էի Ալավերդու Հովհաննես Թումանյանի անվան գրադարանի աշխատակցուհի տիկին Հերմինեի ձեռքից /այն ծաղկապատ՝ այդ թվում նաև կակաչներով տոպրակի մեջ էր /նրա աչքերում ես ատասուքներ տեսա ու Հայրենիքին իր կյանքից առավելը տված հայուհու հպարտություն:

…Ամեն անգամ Ալավերդում նորոգվող ճանապարհներով անցնելիս ինձ թվում է թե շինարարությունը երկնքից ղեկավարում է նրա որդին՝ Մարտական ծառայության  մեդալակիր Արման Ղուլյանը ով ասել է,,Գնամ սըվորիմ, գամ էս Ալավերդու ճամփեքը սարքեմ,էս ինչ ա սաղ քանդված ա,,:

Հիմա ես նաև այլ կերպ եմ ընկալում իմ ընկերոջ՝ Վարուժան Վարդումյանի խոսուն նկարները, քանզի տեսել եմ արդեն Արման Ղուլյանի հիշատակին ծննդավար Օձունում կառուցված մատուռում նրա անվարձահատույց և հոգեթափանց նկարազարդումները: Հաղպատցի Ռազմիկ Թանդիլյանի հրամանատարից նվեր ստացած փայտե խաչով վզնոցը կորել էր ռազմի դաշտում:Նրա հուշաքարի մոտ ծնողները գտան այդ փայտե խաչը:Հավանաբար ծառայակից ընկերներից մեկը գտել ու վերադարձրել էր այն, քանզի իր ծառայակիցների մասին Ռազմիկը ասում էր,,Ըստեղ սաղ մենք ենք,,:Վրաստանին սահմանակաից Ջիլիզա փոքր գյուղում էր ծնվել զինվոր, նկարիչ Գոռ Հակոբյանը, ով ինքն իրեն պարտավորեցրել էր ,,Իմ Ջիլիզան պիտի հայտնի դարձնեմ աշխարհին,,:Չհասցրեց:Ինչեր չհասցին ճանաչված բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի որդին ՝կամավորական Վաչագանը /ով չտեսավ իր բանաստեղծությունների ժողավածուն/և երաժշտագետներ Դավիթ և Արմինե Ամալյանների առաջնեկը՝ Վարդանը:Գրեցի Վարդան,  միանգամից տեղափոխվեցի եռաբլուր ու Ամալյան հոր աչքերում արցունքների կողքին նույն հպարտությունը տեսա ու նրա հոգեխռով,բայց խրոխտ ու ոգեկոչող ձայնը լսեցի:Ձայն որ նման էր ապրեցնող երկխոսության:Ամենաքար սիրտն անգամ առավել քան խոցելի կդառնար երբ հանդիպեր հայոց սուրբ այբուբենի տառերով հայոց պատմությանը դաջված,,Ջոկատի 17 մարտիկներ անմահացան,այդ թվում երկվորյակ եղբայրներ՝Ռուբեն և Արմեն Շահինյանները:

Աստված էլ զորու չէր եղբայրներին բաժանել,, դաժանությունը /այլ բառ չգտա/:Ուզում եմ անպայման փարատել ընթերցողի կասկածները ու իրավունքը կողմնալկալության մեջ ինձ մեղադրելու ալավերդցիների ու ինձ հոգեհարազատ մշակույթային գործիչների որդիներին առաջինը հիշատակելու համար:Հարգելի ընթերցող ինձ համար բոլորը հավասար են, բոլորն էլ հերոսացած անմահներ են, բոլորի մայրերն էլ հերոսածին են,հայրերը հայրենասիրության անփոխարինելի փարոսներ են որ լուսարձակում են գիշեր ցերեկ:Կարդացի գիրքը տող առ տող, կարդացի բառ առ բառ,շատ հոդվածներ կարդացի կրկնակի և եռակի անգամ,զգում եմ որ այս գիրքը բացելու առիթներ դեռ շատ եմ ունենալու:Մի կարևոր համգամանք էլ եմ ուզում բարձրաձայնել ընդգծելով, որ կողմնակալ չեն եղել նաև գիրքը խմբագրողները,բոլոր հերոսներին հատկացված ծավալները գրեթե նույն են:Այս գիրքը գրելով հեղինակները ոչ են ասել պատերազմին,պատերազմ բառը ասես արյունով է գրված:Մեր անմահացած հերոսները ատելով պատերազմը մեզ արգելում են գնալ մուրացող խաղաղության:

Նրանք ուզում են թողնել արժանապատիվ հայրենիք ու պատվիրում, որ սիրենք հայրենիքը կյանքից առավել, ակնկալում են պատշաճ վերաբերոմունք իրենց ողբացող ծնողների նկատմամբ:Դա բոլորիս պարտքն է, նաև իշխող ուժի և բոլոր տիպի օրինապահների պարտքը:

Վաղարշակ Ղորխմազյան

44-օրյա պատերազմ Վաղարշակ Ղորխմազյան Արցախ Հայաստան Գառնիկ Շախկյան

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին