f

Անկախ

«Ամուլսարը պետք է սար մնա եւ վերջ. Այն չենք զիջելու». «Ամուլսարի պահապանների» բաց նամակը


«Ամուլսարի պահապաններ» նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ԵԱԶԲ ղեկավարությանը, նաեւ Հայաստանում ԵԱԶԲ ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելքիկյանին, որտեղ նշել են, որ ցանկացած օժանդակում Ամուլսարի հանքի շահագործման ծրագրին արկածախնդրություն է և դատապարտված է ձախողման։

Բաց նամակում ասվում է.

 

 

ԵԱԶԲ-ի խորհրդի նախագահ

Նիկոլայ Պոդգուզովին

ԵԱԶԲ-ի խորհրդի նախագահի տեղակալ

Դենիս Իլյինին

Հայաստանում ԵԱԶԲ ներկայացուցչության տնօրեն

Արմեն Մելքիկյանին

Մենք՝ Ամուլսարի մետաղական հանքի ծրագրի դեմ արտահայտված մարդիկ, լինելով տարբեր բնագավառներից, ունենալով տարբեր մասնագիտություններ և ապրելով տարբեր բնակավայրերում, ունենք հստակ դիրքորոշում Ամուլսարի ճակատագրի հարցում:

Այն է՝ ԱՄՈՒԼՍԱՐԸ ՊԻՏԻ ՍԱՐ ՄՆԱ ԵՎ ՎԵՐՋ։

Ստիպված լինելով տարիներով Ամուլսարի մուտքերի մոտ հողային ճանապարհների վրա շուրջօրյա հերթապահություն իրականացնել խաղաղ ակցիաների միջոցով՝ մեզ հաջողվել է կասեցնել Ամուլսարը որպես հանք շահագործելու ծրագիրը։ Մեր պայքարը հաջողվել է, քանի որ հանրության լայն շերտերը և մասնավորապես Ամուլսարի լանջին գտնվող առողջարանային Ջերմուկ քաղաքի բնակչության ճնշող մեծամասնությունն աջակցել և կիսել է մեր տեսակետը։ Այդ մասին են վկայում Ջերմուկ համայնքում անցկացված հանրագրի արդյունքները, որտեղ շուրջ 3000 բնակիչ իր ստորագրությամբ հստակ դեմ է արտահայտվել համայնքի տարածքում մետաղական հանքերի շահագործմանը։ Բազմաթիվ են փաստերը Ամուլսարի ծրագրի դեմ իրականացված ակցիաներին համայնքի բնակչության ակտիվ մասնակցության մասին։

Ամուլսարի՝ որպես հանք շահագործումը բազմաշերտ խնդիրներ է պարունակում, և կփորձենք նշել մի քանիսը։ Ամուլսարը գտնվում է Հայաստանի կարևորագույն ջրային ռեսուրսների «սրտում»՝ Արփա և Որոտան գետերի տարածքում, ինչպես նաև Սևանը սնուցող Կեչուտի ջրամբարին շատ մոտ։

Ամուլսարի բնապահպանական ռիսկերի մասին խոսվել է բազմիցս և շատ մասնագետների կողմից։ Ամուլսարի շահագործման ծրագիրը բացասական գնահատականի է արժանացել նաև այսօրվա կառավարության կողմից պետական ֆինանսավորմամբ պատվիրված միջազգային ԷԼԱՐԴ-ԹիԱրՍի ընկերությունների անկախ փորձագետների կողմից։

Բացի բնապահպանական անկառավարելի խնդիրներից Ամուլսարի շահագործումն ուղիղ հարված է Ջերմուկ հանքաջրաբուժական, առողջարանային և զբոսաշրջային քաղաքի գոյության և տնտեսական ուղղվածության համար։ Ջերմուկն ի սկզբանե ստեղծվել է որպես ջրաբուժական և առողջարանային գոտի, և այդ ճյուղը կայուն զարգանում է համայնքում։ Լիդիան ընկերությունը մինչ օրս չի կարողացել ներկայացնել երաշխիքներ Ամուլսարի շահագործման դեպքում առողջարանային գոտու վրա ազդեցության բացակայության վերաբերյալ։ Չի էլ կարողանալու ներկայացնել, քանի որ աշխարհում գոյություն չունի ոչ մի հանքաջրաբուժական առողջարանային գոտի, որի կողքին շահագործվի մետաղական բաց հանք։

Համայնքի բնակիչներն արդարացիորեն դեմ են նման անհեռանկարային ծրագրի իրականացմանը և հարկադրաբար իրենց սոցիալ-տնտեսական ճյուղի փոփոխմանը։ Դեռ հանրային լսումների փուլում Ջերմուկ քաղաքի բնակչությունը միտումնավոր դուրս է թողնվել դրանց մասնակցելու հնարավորությունից, քանի որ միշտ ունեցել են բացասական վերաբերմունք այդ ծրագրին։

Վստահաբար նշում ենք, որ Ջերմուկ համայնքի բնակչությունը և նրանց մոտեցումը կիսող բազմաթիվ մարդիկ ամուր կանգնած են Ամուլսարի թիկունքին և զգուշացնում են, որ ցանկացած օժանդակում այդ ծրագրին արկածախնդրություն է և դատապարտված է ձախողման։ Ամուլսարը Ջերմուկ համայնքի բնակչության համար կենսատարածք է և այն չենք զիջելու»:

Նշենք, որ այսօր կառավարությունը որոշում կայացրեց, որով Ամուլսարի հանքը շհագործող «Լիդիան» ընկերությունն իր բաժնետոմսերի 12,5 տոկոսը նվիրեց կառավարությանը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ մոդելով փարատվում են Ամուլսարի հանքը շահագործելու հետ կապված մտահոգությունները:

Հայաստան Ամուլսար

«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ)
Ջերմուկում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. Լարսը փակ է բեռնատարների համար
Ավելի շատ մահացել են և ամուսնալուծվել, քան ամուսնացել ու ծնվել. ժողովրդագրությունը ՀՀ–ում
Ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա. եղանակի տեսություն
Լոռիում առաջին անգամ սև արագիլի բույն է հայտնաբերվել. լուսանկար
Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում. «Նատալի ֆարմ» դեղատանը վաճառել են քսուք, որը պետք է վաճառվի միայն դեղատոմսով, «Հրապարակ»
Միայն թե անտարբեր մի՛ մնացեք․Տե՛ր կանգնեք,հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ». Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
168.am․Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետ․168.am
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյան: աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսին
Սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը››
Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
Ավելին
Ավելին