f

Անկախ

«Խաղաղության պայմանագրի» միակ այլընտրանքը ավելի լուրջ խաղաղության պայմանագիրն է. Վահե Հովհաննիսյան


«Խաղաղության պայմանագրի» միակ այլընտրանքը ավելի լուրջ խաղաղության պայմանագիրն է։ Հայաստանից պետք է հնչի ավելի լուրջ խաղաղության պայմանագրի հայտ՝ փորձելով վերցնել նախաձեռնությունը։ Մնացած տարբերակները մոտ են արկածախնդրությանը։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ավելի լուրջ խաղաղության պայմանագրի» գաղափարը զգալի ռեսուրս ունի՝ սեփական հասարակության մեջ և դրսում հասկացված լինելու, մանևրելու, բնական դաշնակիցներ ձեռք բերելու, պատերազմի ռիսկը նվազեցնելու  համար։  Գաղափար, որն էապես տարբերվում է Նիկոլի բազային սցենարից, բայց ինստիտուցիոնալ հնչեցնողը չկա։ Ու սա է մեր լրջագույն պրոբլեմը, որի լուծմանը համառորեն չենք գնում։

Ուղիղ մեկ տարի առաջ մենք ունեինք պայքարի, դիմադրության նույն ձևաչափերը և կառույցները, պայքարի ու դիմադրության նույն պատկերացումները, և մենք չկարողացանք կասեցնել Արցախի հայաթափման սցենարը։

Այդ դեպքում ինչո՞ւ մենք պետք է ի վիճակի լինենք առանց փոփոխությունների, գրագետ վերափոխումների կասեցնել հաջորդ ողբերգությունը։

Միայն գիտակցված փոփոխությունների գնալու դեպքում է հնարավոր աղետի վիճակագրից վերափոխվել աղետ կասեցնողի, իսկ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ հասարակությունը դնում է փոփոխությունների պահանջ։

 Բովանդակության և մենեջմենթի փոփոխությունը

Կասեցնելու համար «ճակատագրով», իսկ իրականում մեր սխալների պատճառով հերթական աղետը, պետք է գնալ բովանդակության և մենեջմենթի արագ ու գրագետ փոփոխության։

Այսօր կա առողջ ազգային առաջադիմական նոր համակարգերի ձևավորման, պայքարի ու պատասխանատվության նոր ձևաչափերի երեք ռեսուրս.

  1. Անհատներ (ունենք լուրջ ցանկ՝ տարբեր կառույցներում գտնվող-չգտնվող անհատների)
  2. Եկեղեցի
  3. Բանտեր (Երևանի և Բաքվի)

 Պետք է փոխվի «ընդդիմության» ընկալումը։ Ընդդիմություն են բոլոր այն շերտերը և անհատները, որոնց համար այսօրվա իրականությունն անընդունելի է, կենսական անհամատեղելիություն է։

Հաջորդ քայլով պետք է գտնել ընդդիմության դռների բացման մեխանիզմը։ Պետք է բացվել հասարակության համար։

Պետք է գտնել անհատների, եկեղեցու և բանտերի համագործակցության ձևաչափը։ Հենց այստեղ է մոդերատորի պատմական սուր անհրաժեշտությունը։ Մեզ այսօր պետք չէ լիդեր, դադարեցնենք դրա փնտրտուքը կամ հորինումը։ Մեզ այսօր պետք է մոդերատոր է, ով հանրության մտածող, մտահոգ, գրագետ, պասիվ, մոլորված և մյուս շերտերին կդնի երկխոսության մեջ և կմիավորի։

Պետք է ունենալ գրագիտություն և խիզախություն՝ հարցերին նայելու այլ տեսանկյունից, գնալու էական փոփոխությունների և կազմակերպելու պայքարի  ճիշտ մենեջմենթ։ Այսօր մեր պայքարը չունի մենեջմենթ, իսկ առանց դրա՝ հաջողությունը բացառված է։ Ունե՞նք սա ընդունելու խիզախությունը։ «Խաղաղության ավելի լուրջ» հայտի սկզբունքների մասին ավելի մանրամասն կխոսեմ վաղը»։

Հայաստան Վահե Հովհաննիսյան

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին