f

Անկախ

Տարածաշրջանային խաղեր. Ինչո՞ւ  է Իրանը հրթիռակոծել Պակիստանը, Իրաքը և Սիրիան 


Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքին, Սիրիային և Պակիստանին։ Ինչո՞ւ:

Հունվարի 16-ին իրանական հրթիռներն առաջին անգամ  խոցել են Պակիստանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարձակվել է «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորման շտաբի վրա (Իրանը համարում է ահաբեկչական): Երեքշաբթի գիշերը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բալիստիկ հրթիռները գրոհել են նաև Իրաքում գտնվող ամերիկյան թիրախները և Սիրիայում՝ «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապված թիրախները։ RTVI-ն փորձագետների հետ քննարկել է, թե ինչու են Թեհրանին անհրաժեշտ այդ հարձակումները։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարձակումները չեն նշանակում, որ Թեհրանը ծրագրում է ներքաշվել տարածաշրջանում մեծ պատերազմի մեջ։ Չնայած տարածաշրջանում իր տնտեսական և ռազմական մեծ կշիռին, Իրանն ուղիղ  հակամարտության չի գնա ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ։ Այս մասին RTVI-ի հետ զրույցում ասում  է  Մոսկվայի պետական համալսարանի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անդրեյ Ֆեդորչենկոն:

Հաշվի առնելով իրանցի զինվորականների հնարավորությունները՝ Թեհրանը կարող էր ավելի ճշգրիտ հարվածներ հասցնել, սակայն դա չարեց, նշել է փորձագետը։ «Կարծիք կա, որ սա ուղղակի վախեցնող, զգոնացնող ժեստ էր ԱՄՆ-ի և Իսրայելի նկատմամբ»,- ասում է Անդրեյ Ֆեդորչենկոն։

Իր արտաքին քաղաքականության մեջ Թեհրանն ավանդաբար փորձում է չներքաշվել խոշոր պատերազմների մեջ,-ասում է Մոսկվայի պետական համալսարանի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հետազոտությունների կենտրոնի առաջատար հետազոտող Ալեքսանդր Կռիլովը։  «Այս սկզբունքը  Թեհրանի արտաքին քաղաքականության հիմքն է.  Իրանը 1980-1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմին մասնակցելու տխուր փորձ ունի»,- ասում  է փորձագետը՝ հավելելով, որ  Իրանը այն ժամանակ ութ տարի խրված էր տարածաշրջանային պատերազմի մեջ, իսկ այժմ այդ երկիրը  փորձում է չկրկնել սխալները։

Միաժամանակ Իրանը երբեք անպատասխան չի թողնի իր դեմ ամերիկացիների ու իսրայելցիների կողմից իրականացվող գործողությունները։ «Արևելքում չի գործում «եթե հարվածում ես աջ այտիդ, ձախ այտդ դեմ տուր» սկզբունքը: Այստեղ պետք է սպասել հարմար պահի և հարվածել»,- պարզաբանում է Ալեքսանդր Կռիլովը:

Այս մարտավարությունը հատկապես արդիական է Թեհրանի համար հենց հիմա՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։ «Իրանը կփորձի ամերիկացիներին դուրս մղել իր սահմաններին հարակից գոտիներից։ Իրաքում սրանք քրդաբնակ շրջաններն են, որոնք փաստացի  ենթակա չեն Բաղդադի կենտրոնական կառավարությանը, և ավելի շատ ամերիկամետ ուժեր են: Պակիստանում իսլամական պրոքսիները ևս ձևավորվել են ԱՄՆ-ի կողմից»,- ասում է փորձագետը։

Եթե ​​ամերիկացիները հեռանան Իրաքից այնպես, ինչպես թողեցին Աֆղանստանը, դա կլինի Դեմոկրատական ​​կուսակցության, այդ թվում՝ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի արտաքին քաղաքականության ձախողումը  Մերձավոր Արևելքում։ Ուստի Թեհրանը կշարունակի ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքից դուրս մղելու իր քաղաքականությունը, կարծում է Կռիլովը։

Մերձավոր Արեւելքում մեծ պատերազմի մեջ ներքաշվելը կամ Իսրայելի հետ կռվելն իրանցիների համար անշահավետ է նաեւ ռազմական տեսանկյունից։ Նման հակամարտությունը կնշանակի ԱՄՆ-ի և նրա բազմաթիվ դաշնակիցների մասնակցությամբ պատերազմ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի, սակայն դրանք անկառավարելի են։ Իսկ ամերիկացիները Իսրայելի հետ միասին կարող են ավելի նպատակային ու ցավոտ հարվածներ հասցնել, ինչը Իրանը չի կարողանա մեծ հակամարտության դեպքում, պարզաբանում  է Կռիլովը։ «Բացի այդ, պատժամիջոցների պատճառով Իրանը գործնականում չունի զորքերի որոշ տեսակներ։ Նրանք չեն կարողանում  զարգացնել իրենց ավիացիոն և տանկային արդյունաբերությունը»,- նշում է  նա։

Թեհրանի համար նախընտրելի է թիրախավորված, ցավոտ հարվածներ հասցնել ամերիկացիներին։ «Հենց դագաղները հասնեն ԱՄՆ, հասարակության մեջ խմորումներ կառաջանան, բոլորը հարց կտան. «Ի՞նչ ենք անում  Իրաքում, Քրդստանում, Սիրիայում»: Սա լուրջ հաջողություն կլինի Թեհրանի համար  և լուրջ պարտություն՝ ամերիկացիների համար»,- կարծում է Կռիլովը։

Նրա կարծիքով՝ Կարմիր ծովում նավերի վրա հութիների վերջին հարձակումները նույնպես ձեռնտու են Իրանին։ «Որոշ ուժեր Իրանի կողմից վերապատրաստվել են դեռևս Իսլամական հեղափոխությունն  արտահանելու փորձերի տարիներին, որոնցից ամենալուրջը Հեզբոլլահն ու Եմենի հութիներն են», - նշում է Կռիլովը։

 

Ադենի  նեղուցով անցնող նավերի վրա հարձակումները կարող են լուրջ տնտեսական խնդիրներ առաջացնել Բայդենի վարչակազմի համար, ինչը օգուտ կբերի իրանցիներին։ «Սա կլինի  Իրանի պատասխանը   ահաբեկչական հարձակումներին, որոնք իրականացվել են իր բարձրաստիճան ղեկավարների դեմ»,- եզրափակում  է Կռիլովը:

Աղբյուրը՝ https://rtvi.com


 

 

 

Իրան Մերձավոր Արևելք Պակիստան խմբագրի ընտրանի Պատերազմ Իրաք

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին