f

Անկախ

«Ժողովուրդ». Աշխատակիցը՝ ՔՊ-ի օլիգարխից խաբված


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ գրել էր, որ «Նալբանդյան» օղիների արտադրող, Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, կասկածելի ձեւով Սեւանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը եւ Հովիկ Աբրահամյանի տունը սեփականաշնորհած հեղափոխական օլիգարխ Նարեկ Նալբանդյանը հյուրանոցի գլխավոր տնօրեն, ազգությամբ եգիպտացի Մահմուդ Սաադին աշխատացրել եւ առանց համապատասխան վճարի հեռացրել է աշխատանքից:

Թեեւ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նարեկ Նալբանդյանը, հարցին հստակ մեկնաբանություն տալու փոխարեն, շատ ագրեսիվ էր արձագանքել՝ խնդրելով իրեն չզանգել, բայց մենք խոսում ենք փաստերով: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է կապ հաստատել նաեւ ազգությամբ եգիպտացի, «Գոլդեն Փելիս» հյուրանոցի արդեն նախկին գլխավոր մենեջեր Մահմուդ Սաադի հետ:

-Պարո՛ն Սաադ, որքա՞ն ժամանակ է՝ աշխատում եք «Գոլդեն Փելիս» հյուրանոցում: Ի՞նչ պաշտոն եք զբաղեցրել:

-Ես «Գոլդեն Փելիս» հյուրանոցում աշխատում եմ 2022թ. փետրվարից, բայց 2023թ.-ի դեկտեմբեր ամսին աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել իմ կամքով: Ուզում եմ շեշտել, որ ինձ չեն ազատել, ես եմ դիմում գրել: Հյուրանոցի գլխավոր մենեջերի պաշտոնն եմ զբաղեցրել:

-Ո՞րն է եղել պատճառը ազատման դիմում գրելու:

-Անձնական խնդիրներով:

-Մենք տեղեկություններ ունենք, որ Դուք աշխատել եք, սակայն հյուրանոցի տնօրինությունը Ձեզ չի վճարել աշխատանքի դիմաց: Աշխատավարձի հետ կապված ի՞նչ խնդրի եք բախվել:

-Չեն վճարվել միայն դեկտեմբեր ամսվա համար, երբ արդեն աշխատանքից ազատման դիմում եմ գրել: Կցանկանամ նշել նաեւ, որ ես այս խնդրի մասին չեմ բարձրաձայնել, քանի որ չեմ ցանկանում մեծ աղմուկ բարձրանա. հուսամ՝ կլուծվի խնդիրը:

-Իսկ փորձե՞լ եք հանդիպել «Գոլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանի հետ՝ պարզելու՝ ինչու չեք վճարվել:

– Ո՛չ, քանի որ ես հաճախ եմ արտերկրում լինում ու չեմ հանդիպել: Աշխատավարձերը վճարում է հյուրանոցի ֆինանսական բաժինը. նրանցից պարզաբանում դեռ չեմ ստացել:

-Կա՞ն էլի աշխատակիցներ, որոնք չեն վճարվել:

-Ես նման տեղեկություն չունեմ:

-Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել, ինչպե՞ս եք պատրաստվում Ձեր աշխատավարձը հետ ստանալ:

-Ես այժմ Հայաստանում չեմ, առաջիկայում կվերադառնամ ու կփորձեմ հանդիպել հյուրանոցի տիրոջ հետ՝ խնդիրը պարզելու համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Գոլդեն Փելես Նարեկ Նալբանդյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին