f

Անկախ

ՀՀ-ում աճ կար ձկնաբուծության եւ սպիրտագործության ոլորտներում. երկուսի հերն էլ անիծել եք. Ընդդիմադիրը՝ Փաշինյանին


Պետությունը գրեթե ոչ մի շոշափելի աջակցություն չի տրամադրել գյուղացուն՝ գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու համար, հիմա էլ հազարավոր գյուղացիներ չեն կարողանում իրացնել իրենց մշակած ու պահեստավորած հազարավոր տոննաներով բերքը, հատկապես՝ խնդիրը վերաբերում է կարտոֆիլի և կաղամբի իրացմանը։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։

«Բազմիցս բարձրաձայնել եմ այս հարցերը, սակայն դրանք մնում են չլուծված պետական մարմինների անտարբերության հետևանքով։ Հարցս շատ պարզ է՝ կոնկրետ ինչ աջակցություն է Կառավարությունը պատրաստվում տրամադրել խնդրի լուծման ուղղությամբ»,- ասաց նա:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Նախկինում, որպես պատգամավոր,  կարտոֆիլի, կաղամբի և բերքի սպառման հետ կապված խնդրի հետ բախվել եմ ապրիլի վերջին, մայիսի սկզբին։ Երբ հունվարի սկզբին ասում են, որ կարտոֆիլը չի սպառվել, կներեք, կարտոֆիլի սպառման սեզոնը պետք է որ նոր սկսած լինի։ Այսինքն՝ պահեստավորված կարտոֆիլը նոր պետք է սպառվի:

Հիմա խորը ձմեռ է, և կարտոֆիլի սպառման հորիզոնը դեռ առջևում է։ Ձեր ահազանգը հաշվի առնելով՝ փորձենք հասկանալ, թե ինչումն է խնդիրը։ Ես նաև Գեղարքունիքի մարզպետի են հանձնարարական տվել, որպեսզի առարկայական հարցը ներկայցնեն»,- հավելեց Փաշինյանը:

Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ գյուղատնտեսության ոլորտում երկու ուղղությամբ կար աճ՝ ձկնաբուծություն եւ սպիրտագործություն. «Երկուսի հերն էլ անիծել եք, արդյունքները շուտով կերեւան»:

Արման Ղազարյան ՀՀ ԱԺ գյուղատնտեսություն Նիկոլ Փաշինյան Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին