f

Անկախ

Ձեր օրոք չծառայածը վճարում էր 100 000 դրամ, իմ առաջարկածով կվճարի 15 մլն դրամ, հակափաստարկ չեք կարող բերել․ Հ. Սարգսյան


Հունվարի 16-ի Ազգային ժողովի նիստը մեկնարկեց նախորդ օրն անավարտ մնացած նախագծի քննարկմամբ: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի հեղինակը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, հարցի երկրորդ ընթերցման շրջանակում ներկայացրեց մի քանի հիմնավորում, թե ինչու պետք է կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Ըստ պատգամավորի՝ նախագծի ընդունումը նախ հնարավորություն կտա 27 տարին լրացած և պարտադիր զինծառայությունից խուսափած քաղաքացիներին, ծառայելով ԶՈՒ-ում և կամ գումար վճարելով, ազատվել քրեական պատասխանատվությունից: Եթե քաղաքացին ծառայի երկու տարի, նա գումար չի վճարի:

«Եթե չցանկանա կամ չկարողանա ծառայել, ստիպված կլինի վճարել 15 միլիոն դրամ՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք՝ 2004 թվականին ընդունված և Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին գործած այն օրենքի, երբ ծառայությունից խուսափած քաղաքացին վճարում էր ամեն բացակայած զորակոչի համար 100 հազար դրամ՝ ազատվելով պատասխանատվությունից:

Ձեր ժամանակ 1 զորակոչին չներկայացած-չծառայածը վճարում էր 100 հազար դրամ, իմ առաջարկած տարբերակում նա պետք է վճարի 15 միլիոն դրամ կամ 15 անգամ ավելի»,- ասաց Հայկ Սարգսյանը:

Երկրորդ հիմնավորումը, ըստ պատգամավորի, այն է, որ նախագծով լուծվում է հաշվառման չկանգնած քաղաքացիներին ծառայության տանելու հարցը: Կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք հաշվառման չեն կանգնում մինչև 27 տարին լրանալը, հետևաբար չեն ծառայում: Ըստ Հայկ Սարգսյանի՝ «հետաքրքիր զուգադիպությամբ» նրանք բոլորը ներկայանում և հաշվառման են վերցվում 27 տարին լրանալուց հետո՝ ազատվելով ծառայելու պարտավորությունից:

«Նախագծի ընդունման դեպքում նրանք նույնպես ստիպված կլինեն ծառայել, եթե անգամ հաշվառման վերցվեն 27 տարին լրանալուց հետո: Այս փոփոխությունը նույնպես կհամալրի ԶՈՒ շարքերը և լրացուցիչ ֆինանսական մուտքեր կապահովի պետական բյուջե»,- ասաց նա:

Գործող կարգավորման համաձայն՝ այն անձինք, որոնք մինչև հաշվառման վերցվելը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից և ՀՀ քաղաքացիության են դիմում ու ստանում 27 տարին լրանալուց հետո, չեն ծառայում: Նաև այն անձինք, որոնք դիմում են և ստանում են ՀՀ քաղաքացիություն 27 տարին լրանալուց հետո, նրանք նույնպես չեն ծառայում: Սա, ըստ Հայկ Սարգսյանի, անարդարացի կարգավորում է:

«Օրենքի ընդունմամբ այս խումբ անձինք նույնպես պարտավոր կլինեն ծառայելու կամ գումար վճարելու պետբյուջե,- ասաց նա, ապա հավելեց,- նշված հիմնավորումներին հակափաստարկ չկա: Պետության շահն ասում է, որ այս օրենքին պետք է քվեարկեն բոլոր այն պատգամավորները, ում համար առաջնային է պետական շահը: Այսպիսով՝ սիրո՞ւմ ես հայրենիքդ, կո՛ղմ քվեարկիր անգամ իշխանական կամ ընդդիմադիր պատգամավորի այն նախաձեռնությանը, որն ի շահ քո պետության է»:

Նախագծին առնչվող առաջարկ արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ տեղեկացնելով, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով նախատեսվում է, որ պարտադիր զինծառայությունից ազատվում են նաև այն քաղաքացիները, որոնք մինչև ՀՀ քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել են այլ պետության ԶՈՒ-ում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել են այլընտրանքային ծառայություն, սակայն կան այլ շատ դեպքեր, երբ այլ պետության՝ ազգությամբ հայ քաղաքացին անչափահաս տարիքում ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, բայց մշտապես բնակվում է իր պետությունում, այնտեղ անցնում է զինվորական ծառայություն, 12 ամիս կամ 18 ամիս, ինչպես նշված է օրենքում, բայց ակամա, 18 տարին լրանալուց հետո հայտնվում է հետախուզման մեջ ՀՀ-ում:

«Կարծում եմ՝ այս խնդիրը պետք է լուծվի և լուծվի մեր օրենքի շրջանակներում, այսինքն՝ ես առաջարկում եմ, որպեսզի այդ կատեգորիան ևս ազատվի ՀՀ ԶՈՒ-ում ծառայելու պարտականությունից»,- ասաց Թորոսյանը՝ նկատելով՝ նման մարդիկ շատ են:

Հայաստան Հայկ Սարգսյան

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին