Անկախը ներկայացնում է առաջիկա օրերի մշակութային իրադարձությունները.
Հունվարի 15-ին` ժամը 19:30-ին, Կ․ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա Գրիգի «Տոնա, արա» ստենդափ ներկայացումը։
Հունվարի 16-ին` ժամը 19:00-ին, տեղի կունենա «Մարդուկ-Ջարդուկ» բալետային ներկայացումը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Բեմադրող բալետմայստեր` Գեորգի Կովտուն, բեմադրության եւ զգեստների նկարիչ՝ Վյաչեսլավ Օկունեւ, ներկայացման երաժշտական ղեկավար եւ դիրիժոր` Կարեն Դուրգարյան։
Հունվարի 17-ին` ժամը 19:30-ին, տեղի կունենա «Art փսիխոզ» ներկայացումը Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։
Հունվարի 17-ին` ժամը 17:00-ին, տեղի կունենա Baby Shark Mega Show` հատուկ փոքրիկների համար։ Երաժշտական շոուն տեղի կունենա Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։
Հունվարի 18-ին` ժամը 20:00-ին, Հին Անի մյուզիք հոլում սպասվում է ինքնատիպ երեկո՝ ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանի, Արսեն եւ Արթուր Սաֆարյանների մասնակցությամբ։ Երեկոյի ընթացքում կընթերցվեն Գեւորգ Էմինի, Սիփան Շիրազի եւ Պետրոս Հոկտանյանի ստեղծագործությունները: