f

Անկախ

Գրիգոր Սաֆարյանի դիմապատկերը ժամանակի և մշակույթի խճանկարին


Խոսք ընթերցողի

             2015 թե 2016 թվականի աշնանն էր, երբ ճարտարապետության դոկտոր Գառնիկ Շախկյանի հետ հյուրընկալվել էի Երևանի Պ․ Յավորովի անվան դպրոցում։ Մի քանի ժամերի ընթացքում առնչվում էի հրաշքի՝ ՛՛Հայ - բուլղարական բարեկամություն՛՛, ՛՛Վարդուհի Վարդերեսյան՛՛ թանգարաններում, Վարդգես Սուրենյանցի անվան գեղեցիկ արվեստի կենտրոնում, Գուրգեն Դարիբալթայանի անվան փառքի սրահում և այլ կաբինետներում։ Իսկ, դուրս գալով դպրոցից ինձ հետ տանում էի Պեյո Յավորովի ՛՛Հայերը՛՛ բանաստեղծության օրինակը և դպրոցի տնօրեն, մաթեմատիկայի ուսուցիչ Գրիգոր Սաֆարյանի հայ երգի անզուգական կատարումների մի սկավառակ։ Դրանք այսօր էլ ինձ համար մնում են սրբացած մասունքներ, քանզի 2022թ ապրիլի 16-ին իր հավերժումի ճամփան է բռնել բազմաշնորհ Գրիգոր Սաֆարյանը։

Եվ ահա նրա մտերիմ ընկեր, իմ վաղեմի բարեկամ, հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանից որպես անակնկալ նվեր ստանում եմ Գրիգոր Սաֆարյանի ՛՛Խոհեր, Հուշեր, Մտորումներ՛՛ (Երևան, ,Լուսակնե հրատ, 2023թ) գիրքը։ Գրիգոր Սաֆարյան մանկավարժի, երգչի, հասարակական գործչի դիմանկարը ինձ մոտ ամբողջանում է նաև նրա մտերմիկ զրույցներից ու գնահատականներից, Գառնիկ Շախկյանի և Հովհաննես Այվազյանի հետ նրա Լոռի այցելություններից ստացած տպավորություններով։ Գրքի մասին խոսքս ձևակերպելիս չէի կարող չտրվել գայթակղությանը՝ մեջբերելու քրիստոնյա Հայաստանի 1700-ամյակին նվիրված 2001 թվականին ,Հայ մշակույթի տոնըե Յավորովի անվան դպրոցում անցկացված միջոցառումը նախարարության գլխավոր  մասնագետ, դպրոցի շրջանավարտ, իմ հայրենակցուհի Ռայա Մաժինյանի հուզմունքի ալիք բարձրացրած խոսքից․ ,․․․ Տարիների հեռվից եմ եկել և տեսնում եմ, որ մենք նույնն ենք, կարծես, ժամանակը միայն իր լավ դրոշմն է թողել մեր դպրոցի վրա, որովհետև արմատը խորն էր և առողջ է սաղարթը՝ գեղեցիկ և ամուրե։ Այս խոսուն հուշամատյանի մի այլ էջում էլ գրքի հեղինակը գովեստի խոսքեր է հասցեագրում մանկավարժականի այն ժամանակների ռեկտոր, լոռեցի Աշոտ Փարեմուզյանի մասին, հիշում Խ․ Աբովյանի տուն – թանգարանում իր ուսանողական երդումը, նաև հիշատակում այդ տարիներին մանկավարժական ինստիտուտի մափեմատիկայի ֆակուլտետի ասպիրանտ, լոռեցի Սերգեյ Ճուղուրյանի ղեկավարությամբ իր տուրիստական ուղևորությունը Մոսկվա։ Սրանք այն ուշագրավ մանրամասներից են, որ տեղ են գտել հուշարձանի նմանվող աշխատության էջերում։

Հեղինակը յուրովի է արժևորել իր ծննդավայրը՝ Ախալցխայի Ծուղրութ հայկական գյուղը, իր նախնյաց ու ծնողների ոտնահետքերն ու մատնահետքերը, ինքնատիպ ձևով արժևորելով Ծուղրութի ավետարանը։ Առանց հուզմունքի չես կարող կարդալ հեղինակի ազգամեծար խոսքը ասված իր ծննդյան 60 – ամյակին և Հովհաննես Այվազյանի Սաֆարյանին նվիրված ,Խոսք հիշատակիե-ն։ Ժամանակն իր ողջ պատկերով այս գրքում է։ Մտերմիկ նկարագրություններ կան ընտանեկան աշխարհի և ընկերական շրջապատի մասին։ Հուզիչ ու միօրինակությունից դուրս է հեղինակի խոսքը, որքան էլ մանրամասները շատ են, կարդալիս թվում է թե հեղինակն էլի ասելիք ունի։ Ցավալի է, որ հեղինակը չի կարողացել ավարտել ու խմբագրել այս աշխատությունը։ Գրքում զետեղված է ծաղկաքաղ Ախալցխայի կենցաղին վերաբերող նյութերից և կատակներից, բառ ու բանից։ Հայ մշակույթի հանրագիտարանի նմանվող այս աշխատության խոսուն էջերում են նվիրյալներ Սայաթ Նովան, Կոմիտասը, Ջիվանին, Հովհաննես Թումանյանը, Ղազարոս Աղայանը, Գևորգ Բաշինջաղյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Սիլվա Կապուտիկյանը, Իշխան Ղարիբյանը, Լևոն Իսպիրյանը ․․․ ։

            Մի կյանքի ճանապարհ է ներկայացնում այս աշխատությունը, որի ամեն մի խաչմերուկ բազմաճյուղ խաչուղիներով, նրբանցքներով, անգամ փակուղիներով պահպանել ու պահպանում է հայկական հետքը՝ սաֆարյանական հետքը, որ արդեն հուշ է, հիշողություն, կարոտ։ Իսկ այս բեղուն կյանքի տեսաշարը գրքի հուշալբոմ հատվածն է՝ ավելի քան 150 գունեղ նկարներ․ ,Վաստակած երջանկություն․ ընտանիքե, ,Կյանքի գործը․ դպրոցե, ,Գուրզադյանի հետե, ,Սիլվա Կապուտիկյանի հետե, ,Կամուրջ․ հայ – բուլղարական բարեկամությունե և այլ խորագրերով։

            ․․․ Սիրով փակում եմ գիրքը և թողնում գրասեղանիս կրկին ձեռքս առնելու, հմայվելու և դասեր քաղելու ակնկալիքով։ Շարունակելու եմ ապրել ժամանակի և մշակույթի խճանկարի ինքնատիպ և ընդգծվող սաֆարյանական դիմապատկերի հետ։

 

 

Գրիգոր Սաֆարյան Վաղարշակ Ղորխմազյան Հայաստան

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին