f

Անկախ

«Աստծո պարտիզանները». ովքեր են Եմենի հութիները, ինչու են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ռմբակոծում Եմենը և ինչ զարգացումներ են հնարավոր


Հունվարի 12-ի գիշերը ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան զանգվածային հարձակում են սկսել Եմենի վրա։ Ռմբակոծության թիրախում են եղել Եմենի մայրաքաղաք Սանան,  երկրի գլխավոր միջազգային օդանավակայանը և մի քանի նահանգներ: Վերլուծաբանները զգուշացնում են, որ  այս ամենը կարող է վերածվել մեծ տարածաշրջանային պատերազմի, եթե ներքաշվեն օրինակ`  Իրանը կամ Սաուդյան Արաբիան: 

Ստորև կներկայացնենք, թե ովքեր են հութիները և  ինչու է Եմենը հարձակման թիրախ դարձել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համար։

Ովքեր են հութիները

Հութիները զինյալ խմբավորում են, որը կազմված է շիա մահմեդականներից: Կազմակերպությունը կոչվել է իր հիմնադիր Հուսեյն Բադրուդին ալ-Հութիի անունով, որը ստեղծել է այն 1994 թվականին և անվանել այն «Անսար Ալլահ» կամ «Աստծո պարտիզաններ»:

Շիականությունը  իսլամի ճյուղերից է։ Հութիները 8-րդ դարում ձևավորված և  չափավոր համարվող շիական Զայդի ուսմունքի հետևորդ են:

Խումբը պայքարում էր այն ժամանակվա գործող նախագահ Ալի Աբդուլլահ Սադեի ռեժիմի դեմ. հութիները Եմենի իշխանություններին մեղադրում էին կոռուպցիայի և Զայդի ուսումնքը  դավանող բնակչության նկատմամբ խտրականության մեջ:

2004 թվականին Հուսեյն ալ-Հութին կառավարությանը մեղադրեց Միացյալ Նահանգների հետ սերտ կապեր ունենալու մեջ և իրեն հռչակեց խմբավորման հոգևոր առաջնորդ։ Հութիների կարգախոսն էր «Ալլահը մեծ է: Մահ ԱՄՆ-ին: Մահ Իսրայելին:  Անեծք հրեաներին և հաղթանակ իսլամի համար»:

2004-ի հունիսի 18-ին Եմենի իշխանությունները փորձեցին  ձերբակալել ինքնահռչակ հոգևոր առաջնորդին, ինչը հանգեցրեց  բանակի և հութիների միջև զինված բախման։ Հակամարտությունը վերաճեց  քաղաքացիական պատերազմի, որի ընթացքում մահացավ  Հուսեյն ալ Հութին։ Նրա մահը միայն ուժգնացրեց  ապստամբությունը, և հանգուցյալ առաջնորդի եղբայրը ստանձնեց հութիների ղեկավարությունը:

Հութիների իշխանության գալը

2004 թվականին բռնկված ապստամբությունը ճնշվեց միայն վեց տարի անց. Հակամարտությանը միջամտած Սաուդյան Արաբիայի օգնությամբ կառավարությունը դադարեցրեց ապստամբությունը, իսկ 2010 թվականի փետրվարին Եմենի իշխանությունները և հութիները զինադադար կնքեցին։

Սակայն 2010-ականների սկզբին մի շարք բողոքի ցույցեր և զինված ապստամբություններ ընդգրկեցին Մերձավոր Արևելքը, որը հետագայում կոչվեց «արաբական գարուն»: 2011 թվականին Եմենում հեղափոխություն սկսվեց՝ շիա աշխարհազորայինները պահանջում էին կառավարության հրաժարականը։ Արդյունքում նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը հրաժարական տվեց, սակայն հութիները դժոհ էին նաև  նոր կառավարությունից: Արդյունքում 2014 թվականին սկսվեց հակամարտության նոր փուլը։  2014 թվականի կեսերին հութիները գրավեցին Եմենի մայրաքաղաք Սանայի մի քանի թաղամասեր, իսկ 2015 թվականին նրանք ամբողջությամբ վերցրեցին քաղաքը՝ ստիպելով գործող նախագահին փախչել երկրից։ Այդ ժամանակից ի վեր հութիները վերահսկում են Եմենի մայրաքաղաքն ու երկրի զգալի հատվածները։

Հակամարտություն Սաուդյան Արաբիայի հետ

Սաուդյան Արաբիան Արաբական Միացյալ Էմիրությունների և արաբական այլ երկրների հետ փորձեց միջամտել և իշխանության վերադարձնել օրինական նախագահին, սակայն հութիները հետ մղեցին նրանց հարձակումները։ Արաբական երկրները մեղադրում էին Իրանին հութիներին զինելու մեջ: Իրանի իշխանությունները հերքում էին մեղադրանքները: 

2018 թվականին ՄԱԿ-ի հովանու ներքո կողմերը պայմանավորվեցին  հրադադարի մասին, սակայն մեկ տարի անց ռազմական գործողությունները վերսկսվեցին։ 2019 թվականից  Արաբական Միացյալ Էմիրությունները նվազեցրել է իր ռազմական ներկայությունը Եմենում։ 2022-ից էլ Սաուդյան Արաբիան է որոշում կայացրել դադարեցնել իր մասնակցությունը Եմենի հակամարտությանը: 

2021 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ ԱՄՆ-ն ​​կդադարեցնի Եմենում հարձակողական գործողություններին  աջակցությունը և կպաշտպանի հակամարտության խաղաղ կարգավորումը։ Այնուամենայնիվ, փաստացի իշխող  հութիների և արաբական երկրների միջև ռազմական հակամարտությունը  դեռ շարունակվում է։

Ինչու՞ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարձակվեցին Եմենի վրա

Իսրայելի ռազմական գործողությունը Գազայի հատվածում սրել է հակամարտությունը։ Իսրայելի պաշտպանության բանակի` Գազա մտնելուց հետո հութիները պատրաստակամ էին  Պաղեստինին աջակցել։ Այդնպատակով Եմենի իշխանությունները սկսել են գրոհել Կարմիր ծովով անցնող առևտրային և քաղաքացիական նավերը։ Հութիները հայտարարել են, որ թույլ չեն տա Իսրայելի հետ կապված նավերին անցնել Բաբ ալ-Մանդեբի նեղուցով:

Հութիները, ըստ ԱՄՆ տվյալների, նոյեմբերի կեսերից Կարմիր ծովում հարձակվել են ավելի քան 20 նավերի վրա։ Կարմիր ծովի ճգնաժամի սկզբից ի վեր մոտ 2000 առևտրային և քաղաքացիական նավ ստիպված է  եղել փոխել իր նավարկության երթուղին: Տնտեսագետները նաև ահազանգում են, որ ծովային երկար ճանապարհի ընտրությունը միջազգային առևտրի համար կարող է գնաճի և տնտեսական բացասական հետևանքների հանգեցնել: 

 Ի պատասխան՝ ԱՄՆ-ն  կործանիչներ  է ուղարկել  տարածաշրջան։ Հունվարի 12-ին Միացյալ Նահանգները  Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Բահրեյնի, Կանադայի, Նիդեռլանդների աջակցությամբ  հարվածներ հասցրեց Եմենին: Ջո Բայդենը հարձակումն անվանեց պաշտպանական գործողություն և հստակ ազդանշան, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի նավարկության ազատության սպառնալիքները: 

Եմենի իշխանությունները հայտարարել են, որ չեն դադարեցնի հարվածներ հասցնել Իսրայելի հետ կապված նավերին:  Ավելին, Եմենի բարձրագույն քաղաքական խորհուրդն հայտարարել է, որ երեկվա ոճրագործությունից հետո ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բոլոր շահերն այժմ համարվում են երկրի զինված ուժերի օրինական թիրախը։

Ինչ են ասում փորձագետները

«ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների նպատակները պարզ են,- ասում է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի գիտական ​​ղեկավար Անդրեյ Կորտունովը։- Նրանք չէին ցանկանում միջամտել Գազայի հատվածի հակամարտությանը, Իսրայելի և Համասի ու Հեզբոլլահի առճակատմանը, սակայն հութիների հետ նրանց ձեռքերն  ավելի ազատ են, քանի որ այդ խմբավորումն Իրանի համար ավելի քիչ նշանակություն ունի»: 

Ըստ ՌԴ գիտությունների ակադեմիայի  Ռազմավարական պլանավորման ուսումնասիրության կենտրոնի հետազոտող Իլյա Կրամնիկի, դեռևս կասկածելի է, որ դաշնակից ուժերի  կողմից հութիների դեմ ուղղված ռազմածովային և օդային ուժերի օգնությամբ հնարավոր է ոչնչացնել կամ զգալիորեն կրճատել հութիների ենթակառուցվածքը, որն օգտագործվում է Կարմիր ծովում նավերի և Արևմուտքի արաբ դաշնակիցների վրա հարձակումների համար։

«Մենք պետք է հաշվի առնենք կրակային հզորության կարևորությունը՝ ոչ միայն կոնկրետ թիրախներ խոցելու, այլ նաև միաժամանակ և մեծ քանակությամբ դա անելու կարողությունը՝ թույլ չտալով հակառակորդին ցրել և վերաբաշխել ուժերն ու միջոցները։ Ուժն ակնհայտորեն բավարար չէ դրա համար»,- ասում է Կրամնիկը։ Սակայն փորձագետը չի բացառում, որ «ռեյդերից որոշակի ժամանակավոր ազդեցություն  ձեռք կբերվի»։

«Հութիների դեմ նման համեստ միջոցներով հարձակումը, հավանաբար, պայմանավորված է հունվարի 10-ի հարձակումից հետո «դեմքը կորցնելու» սպառնալիքով։ Ըստ երեւույթին, առայժմ խոսքը մեկանգամյա  ակցիայի մասին է, կսպասեն, եթե ինչ-որ բան լինի, կկրկնեն։ Ցամաքային ռազմագործողության  մասին խոսք լինել չի կարող»,- ընդգծում է Կրամնիկը։

Կրամնիկը հիշեցնում է, որ եմենցի ապստամբները 2015-2022թթ.  ապրել են Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի կողմից շարունակվող օդային պատերազմի պայմաններում: «Այս ընթացքում խումբը հարմարվեց նման հարձակումներին և սովորեց քողարկման արդյունավետ մեթոդներ՝ մարտական ​​կարողությունները պահպանելու համար», - ասում է  նա:

Բայց ընդհանուր առմամբ, ըստ փորձագետի, հունվարի 12-ի հարձակումը աստիճանական էսկալացիայի ճանապարհի սկիզբ է։ Հութիները, հավանաբար, կպատասխանեն՝ փորձելով շարունակել հարձակումները ծովում: Փորձագետը չի բացառում նաև օդային հարվածները Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի ուղղությամբ. այս  երկրները, թեև անմիջականորեն ներգրավված չեն գործողության մեջ, սակայն օդային միջանցքներ են տրամադրել գրոհների համար։

«Հակամարտության ընդլայնման հավանականությունը կախված կլինի Մերձավոր Արևելքում տարածաշրջանային ուժերի դիրքերից»,- ասում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Սերգեյ Սերեբրովը:Նրա  խոսքով՝ Սաուդյան Արաբիայի մասնակցությունը Եմենում ԱՄՆ-ի ներկայիս ռազմական արշավին քիչ հավանական է։ 2022 թվականի ապրիլից Ռիադը ռազմավարական որոշում է կայացրել դադարեցնել իր մասնակցությունը Եմենի հակամարտությունում և բացել ազգային երկխոսության ճանապարհը։ «Հութիներին հաղթելու Սաուդյան Արաբիայի հույսերը փլուզվեցին։ Նրանք ուժեղացել են. նրանք դարձել են դե ֆակտո պետական ​​գործոն Եմենում, նրանք վերահսկում են երկրի բնակչության երեք քառորդը, նրանց հակաամերիկյան և հակաիսրայելական գաղափարախոսությունը կիսում է ողջ արաբական աշխարհը», - բացատրում է  փորձագետը:

Սերեբրովի խոսքով՝ Սաուդյան Արաբիայում պառակտում է տեղի ունեցել Եմենի ճգնաժամի կարգավորման ուղիների առումով։ Մի կողմից, սաուդյան վերնախավի մի մասը դեռ հանդես է գալիս հութիների պետական ​​կառույցների կազմաքանդման օգտին: Մյուս կողմից, փորձագետի խոսքով,  Էր Ռիադը շատ չէր ցանկանա հանդես գալ որպես Մերձավոր Արևելքում ամերիկյան և իսրայելական շահերի դե ֆակտո պաշտպան։

Աղբյուրը` www.74.ru և www.vedomosti.ru

 

Մերձավոր Արևելք Եմեն պատերազմ Սաուդյան Արաբիա Իրան հակամարտություն խմբագրի ընտրանի Աշխարհում

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին