Մի գեշ եզրակացության եմ եկել։ Հայերի մեծամասնության համար մեկ մարմաջը դիմացինից խելոք լինելու մոլուցքն է։ Խի ինքն ո՞վ եղավ, ով էշ- ես փալան, խի ես ումից եմ պակաս ու համանման բազմաթիվ այլ համեմատական սանդղակներով, անկախ կրթությունից, տարիքից, կենսափորձից ու որևէ այլ օբյեկտիվ հիմքերից, արտակարգին թվում է, թե ինքը դիմացինից խելոք է։ Ու եթե նաև լկտի է, ապա առիթ է ման գալիս, որ իր ենթադրյալ գերակայությունն անպայման երեսիդ շփցնի։
Նման աբսուրդը միայն համատարած արժեքային տգիտության պայմաններում էր հնարավոր։ Տգիտությունից ծնված մեծամտություն ու որպես արդյունք էլ ապասոցիալականություն, ապամասնագիտացում ու պետություն ունենալու անհնարինություն։