f

Անկախ

Բամբասանքը կարող է օգտակար լինել, եթե…մեկնաբանում է հոգեբանը


Լինելով սոցիալական էակներ և ապրելով հասարակությունում՝  մարդիկ անընդհատ շփվում են միմյանց հետ՝ խոսում են հաջողությունների ու ձեռքբերումների, ձախողումների ու կորուստների, զանազան  իրադարձությունների ու միջադեպերի մասին։ Եվ երբեմն ոչ միայն իրենց առնչվողի մասին:

Շատերը բամբասելու ցանկությունը բացասաբար են ընկալում։ Մինչդեռ կարծիք կա, որ նման շփումն օգտակար է առողջությանը։ Հոգեբանների հետ քննարկել ենք բամբասանքի հնարավոր օգտակար կողմերը: 

Հաճախ բամբասանքի հակված մարդուն ներկայացնում են որպես մեկը, ով սիրում է ոչ հավաստի  լուրեր հավաքել և փոխանցել: Այնուամենայնիվ, գիտնականներն ապացուցել են, որ հաղորդակցության մեծ մասը բաղկացած է այլ մարդկանց և նրանց գործողությունների քննարկումից: Այդ ուսումնասիրության հեղինակները դրանք անվանում են սովորական խոսակցություններ այն անձանց մասին, ովքեր ներկա չեն տվյալ խոսակցություններին։ Ստացվում է, որ ցանկացածին կարելի է բամբասող անվանել։ 

Պարզվում է,  բամբասանքը կարող է նաև օգտակար լինել։

Բարելավվում է հիշողությունը

Բամբասանքը կարող է բարելավել հիշողությունը և օգտակար է ուսուցման գործընթացում: Եվ դա միանգամայն տրամաբանական է՝ տեղեկատվությունը փոխանցելու համար նախ պետք է ինքներդ հիշեք այն։ Գիտնականները նաև պարզել են, որ բամբասանքն օգնում է որոշումներ կայացնել որոշակի ապրանքներ գնելու վերաբերյալ։

Նվազեցնում է սթրեսը

Գիտնականները համեմատել են այն մարդկանց հուզական փորձառությունները, ովքեր իմանում են ինչ-որ հուզիչ կամ վախեցնող նորություններ, և նրանց, ովքեր իրենք են հայտնվել տհաճ իրադարձությունների մեջ: Պարզվել է, որ բամբասանքն օգնում է նվազեցնել կարգավորել  զարկերը և հանգստացնող ազդեցություն ունի։

Պարզվում է, որ բամբասանքն ունի թերապևտիկ ազդեցություն՝ մարդը կիսվում է իրեն հուզող  տեղեկություններով, ենթադրություններով և փորձով ինչ-որ հարցի շուրջ՝ դրանով իսկ նվազեցնելով սթրեսի բացասական ազդեցությունը օրգանիզմի վրա։ Ոմանց համար դա նման է հոգեբանի այցելությանը. դա ձեզ հնարավորություն է տալիս ազատվել անհանգստացնող բեռից,  նվազեցնել տագնապի և սթերսի  մակարդակը:

Ընտանեկան հոգեբան Անաստասիա Ստրելկովայի կարծիքով՝ բամբասանքը պաշտպանում է լարվածությունից։ «Որևէ իրադարձություն քննարկելիս յուրաքանչյուր հաջորդ մեկնաբան պատմությանն ավելացնում է իրավիճակի իր ընկալումը՝ երբեմն խեղաթյուրելով էությունը։ Այսպիսով  նա պատկերում  է սեփական վախերն ու անհանգստությունները, ինչը նշանակում է, որ նա մասամբ ազատվում է լարվածությունից»,- ասում է ընտանեկան հոգեբան Անաստասիա Ստրելկովան: 

Բամբասանքն օգնում է անքնության պարագայում

Բամբասելը լավ է մարդու  ընդհանուր ինքնազգացողության համար և նպաստում է  քնի որակի բարելավմանը:  Հարվարդի գիտնականների կարծիքով՝ ուրիշների կյանքի մասին խոսող մարդկանց օրգանիզմում ակտիվորեն  սերոտոնին է արտազատվում։ Այս նյութը մելատոնինի արտադրության  նախադրյալն է, որն էլ  պատասխանատու է քնի համար: Հետևաբար բամբասողները հաճախ ավելի խորը քուն են ունենում և ավելի լավ են հանգստանում,  ինչը թույլ է տալիս նրանց առույգ  զգալ արթնանալուց հետո: Բացի այդ, սերոտոնինը  համարվում է լավ տրամադրության հորմոն, որն  օգնում է հաղթահարել բացասական հույզերը և վերահսկում է ցավի զգայունության մակարդակը: Իսկ դրա բացակայությունը հանգեցնում է անհանգստության ու հիշողության խանգարման։

Զարգանում են հաղորդակցման հմտությունները

Տեղեկատվության փոխանակման համար պահանջվում է առնվազն երկու հոգի։ Կալիֆորնիայի համալսարանի սոցիոլոգ Սթեյսի Տորեսը, խոսելով բամբասանքի առավելությունների մասին, նշել է, որ այն արդյունավետ է մարդկանց միջև  շփում ձևավորելու  տեսանկյունից: Իսկ տարեց մարդիկ, ուրիշներին  քննարկելով, կարող են հաղթահարել միայնության զգացումը։

«Երբեմն մարդիկ բամբասում են նշանակալի մարդկանց կամ իրադարձությունների մասին՝ ցանկանալով գոնե այս կերպ առնչություն ունենալ դրանց կամ հակառակը՝ ընդդիմադիր կարծիք արտահայտել»,- ասում է ընտանեկան հոգեբան Անաստասիա Ստերլկովան: 

Բամբասանքն օգնում է ճիշտ որոշում կայացնել

Հոգեբան Անիչկա Իբադովայի կարծիքով՝ երբեմն օգտակար է պարզել, թե ինչպես են այլ մարդիկ վարվում նմանատիպ պահերին։ «Բամբասելով՝ մարդը սովորում է, թե ինչ կարելի է անել տվյալ իրավիճակում։ Սա թույլ է տալիս ավելի լայն աշխարհայացք ձևավորել ու ավելի ընդգրկուն դիտարկել  իրադարձությունները: Ուրիշների փորձը որոշ դեպքերում օգնում է սթափ գնահատել իրավիճակը և ճիշտ որոշում կայացնել»,- ասում է հոգեբանը: 

Ընտանեկան հոգեբան Անաստասիա Ստրելկովայի խոսքով՝ բամբասում են ոչ միայն մեծերը, այլև երեխաները։ Բամբասանքը մանկության  և դեռահասության  անբաժանելի մասն է, այն թույլ է  տալիս ֆանտազիայի միջոցով «խաղարկելլ» բացասական սցենարը, առանց իրականում դրա մաս կազմելու:

 Հոգեբանի խոսքով՝ մարդու այդ կարիքն իրացնելու այլ, ավելի հասուն ու էթիկապես նախընտրելի մեթոդներ կան: Բայց հնարավոր է, բամբասելը շատերի համար սովորույթի ուժով նախընտրելի է: Ամեն դեպքում,  յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե հույզերը կառավարելու և հոգին թեթևացնելու որ ուղին է այդ պահին իր համար հարմար: 

Չնայած բամբասանքն օգտակար է բամբասողի  առողջության համար, այս միտքը բառացիորեն չպետք է ընդունել: Բամբասանքը դրական ազդեցություն կարող է ունենալ, եթե բամբասում եք առանց զայրույթի, նախանձի և ստի: Իսկ բացասական խոսքը, երրորդ մարդու մասին արված բացասական արտահայտությունները, զազրախոսությունները  կփչացնեն ձեր և ձեր զրուցակցի տրամադրությունը, քանի որ ձեր բացասական խոսքը իր ողջ բովանդակությամբ և հնչերանգով լսում  եք դուք ինքներդ: 

Աղբյուրը՝ www.sport-express.ru

 

 

 

առողջություն հոգեբանություն Հասարակություն

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին