f

Անկախ

Ստեփանակերտից հեռանալն ավելի ցավոտ էր, բոլորս գիտակցում էինք, որ սա վերջն է. Իրա Թամրազյան


Նպատակն է պահպանել և տարածել Արցախի  Դիզակ գավառի մշակույթը. այս սկզբունքով է առաջնորդվում Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, որը 2020-ին Հադրութի կորստից հետո իր գործունեությունը ծավալում է ՀՀ-ում՝ անվճար կրթություն ապահովելով 350-ից ավել սաների համար: Երեխաներին սովորեցնում են գորգարոծություն, կարպետագործություն, ասեղնագործություն, փայտի փորագրություն, կավագործություն, տիկնիկագործություն, նկարչություն,  ազգային պարեր և այլն: 

Կենտրոնի տնօրեն, Արցախի վաստակավոր մանկավարժ  Իրա Թամրազյանն «Անկախի» հետ զրույցում պատմում է, որ Ժամանակին ՊՈԱԿ-ի կարգավիճակով գործունեությունը սկսել են Արցախի Հադրութի շրջանում. ուսումնասիրում էին շրջանի մշակույթը, հավաքագրում նախշերը,մշակութային ժառանգությունը,  տարբեր գյուղերում տեղին բնորոշ խմբակներ բացում: «Օրինակ՝ Մեծ Թաղերը գործագործության կենտրոն էր, այնտեղ գորգարոծության խմբակ էինք բացել: Նախատեսում  էինք հյուսիսային գյուղերում կավագործության խմբակ բացել, բայց պատերազմը չթողեց»,- պատմում է Թամրազյանը: Հիշում է՝ պատերազմն այնքան անակնկալ ու ինտենսիվ էր, որ Հադրութից դուրս գալիս չեն հասցրել նույնիսկ վերջին անգամ տուն մտնել, ապաստարանից միանգամից տարհանվել են: Վստահեցնում է՝ համոզված էին, որ ինչ էլ լինի, Հադրութը հայկական է մնալու, իսկ բնակիչները կրկին իրենց տներ են վերադառնալու: Իսկ Հադրութի կորստից հետո այն ժամանակավոր երևույթ համարեցին՝ պատրաստ լինելով հայրենի բնակավայր վերադառնալ առաջին իսկ հնարավորության դեպքում: 

Թամրազյանը պատմում է, որ Հադրութի իր աշխատակազմը, բոլորն էլ բարձրագույն կրթությամբ և փորձառու վարպետներ, հայրենազրկումից հետո սփռվեցին ՀՀ և Արցախի տարբեր բնակավայրերում: Արդյունքում կենտրոնի աշխատակիցների բնակության վայրերում էլ ստեղծվեցին Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մասնաճյուղերը՝ Երևանում, Մասիսում, Վանաձորում, Արտաշատում, Աշտարակում, մինչև Արցախի կորուստը՝ նաև Ստեփանակերտում: «Մեր կենտրոնն անվճար է գործում։ Երեխաները անվճար են կրթվում։ Արցախի կառավարությունից փոքր աշխատավարձ էինք ստանում, բայց հոկտեմբերից ի վեր անվճար ենք աշխատում: Հիմա փորձում ենք ֆինանսավորման աղբյուրներ գտնել, որ կենտրոնը շարունակի գործունեությունը: Փորձում ենք հովանավորներ գտնել, մեր վարպետների աշխատանքը վաճառել տարբեր ցուցահանդեսներում և այդ գումարը ծառայեցնել Կենտրոնի կենսագործունեությանը»,- ասում է նա: 

Թամրազյանը պատմում է, որ հայրենազրկումից հետո Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն իր գործունեությունը սկսել է Երևանում տեղակայված Արցախի տեղեկատվական շտաբում: 15 տարիների ընթացքում ձեռք բերած բարի համբավի շնորհիվ, սակայն, շուտով  բարերաների աջակցությամբ իր առանձին տարածքն է ձեռք բերել: Թամրազյանն ասում է՝ բոլոր աջակիցներին թվարկել չի կարող, բայց  Արա Գևորգյանի անունը հատկապես պետք է բարձրաձայնի: 

Երևանում և մյուս մարզերում Կենտրոնի մասնաճյուղեր ստեղծելուց հետո Թամրազյանը նաև Ստեփանակերտում է մասնաճյուղ բացել: 

«44-օրյա պատերազմից հետո հույս ունեինք, որ կվերադառնանք: Մտածում էի՝ Ստեփանակերտում հաստատվեմ, այնտեղից ավելի հեշտ կլինի Հադրութ հասնելը: Այդ հույսով էլ ապրում էի»,- պատմում է Թամրազյանը՝ հավելելով, որ մանկապատանեկան կենտրոնի համար Ստեփանակերտում շենք էին ձեռք բերել, կահավորել ու ակտիվ գործունեություն էին ծավալում: Հիշում է՝ պարբերաբար Ստեփանակերտ էր գնում-գալիս: Այնպես ստացվեց, որ ճանապարհը փակելուց առաջ Ստեփանակերտ էր գնացել: Արդյունքում Արցախի բոլոր բնակիչների պես 10 ամիս շարունակ կրեց շրջափակման զրկանքները, բայց մինչև վերջին վայրկյանը հավատում էր, որ մի լույս կբացվի, որ Արցախը հայկական կմնա: 

«Վերադարձի հույս հիմա էլ ունեմ: Մի օր Արցախը նորից մերը պետք է լինի, և ամեն մեկը վերադառնա իր բնակավայրը, մենք էլ` Հադրութ: Մենք հիմա այդ հույսով ենք ապրում: Իսկ մինչ վերադարձը,  մեր մշակույթն ենք վառ պահում»,- ասում է Թամրազյանը՝ զրույցի ընթացքում գոբելեն գործելով. հույս ունի այն վաճառել արտերկրում ու գումարը ծառայեցնել Կենտրոնի պահպանմանը: 

«Մեր աշխատավարձը շատ քիչ է, մենք սովոր են քիչ աշխատավարձով աշխատել, իսկ հիմա անվճար ենք աշխատում»,- ասում է Թամրազյանը՝ հավելելով, որ գոնե պետական աջակցությամբ են իրենց ձեռքի աշխատանքներն արտերկիր ուղարկում: 

Խոսելով շրջափակման մասին՝ ասում է, որ շատ դժվար էր, բայց երեխաները մեծերից ուժեղ էին ու շատ դեպքում ուժ էին տալիս պայքարելու: «Երբ լույսերն անջատում էին, առանց ջեռուցման ու երաժշտության, պարի խմբակի երեխաները մնում ու պարում էին: Ասում էին՝ առանց երաժշտության էլ կարող ենք պարել»,- հիշում է  նա: Իսկ ամռան ամիսներին Ստեփանակերտի Թումանյան փողոցում ամառային ճամբար էին կազմակերպել՝ 1 ամիս շարունակ հետաքրքիր առօրյա ապահովելով  հարակից թաղամասերի երեխաներին: «Հագուստ կարողացա ձեռք բերել, թիմեր կազմեցինք, Արցախի հիմնը հնչեց, ֆուտբոլային մրցույթ կազմակերպեցինք: Խանութից մի գավաթ էինք գնել, հանձնեցինք հաղթող թիմին: Շատ ուրախ էին երեխաները, անգամ չզգացվեց, որ բլոկադայի մեջ են, ուտելիք էլ չկար»,- պատմում է նա:

«Սկզբնական շրջանում, երբ դեռ ռուսների օգնությամբ հնարավոր էր բեռներ տանել, մենք Երևանից թելեր տարանք: Բլոկադայի ընթացքում մեր  վարպետները մեծ գորգ են գործել, երեխաները 3 գորգ են գործել, դրանք դուրս եմ բերել, բայց  փոքր  կարպետները հաստոցների վրա էին, մնացին: Երեխաների նկարներն էլ եմ բերել, 40 նկար, ուլունքագործության աշխատանքները, փայտի վրա զարդարված խաչքարերը, կտորների վրա նկարված Հադրութի տեսարաները, ինչ հնարավոր է եղել, դուրս եմ բերել: Բայց 2020-ին Հադրութից ոչ մի բան չենք կարողացել հանել»,- ասում է Թամրազյանը:

Խոսելով 2-րդ հայրենազրկման մասին՝ ասում է, որ Ստեփանակերտից հեռանալն ավելի ցավոտ էր: «Մի տեսակ անտարբերություն կար ժողովրդի նկատմամբ, այս անգամ զգում էի, որ վերջն է: Շատ ծանր  ապրումներով ենք դուրս եկել, բոլորս գիտակցում էինք, որ սա վերջն է, ափսոսում էինք,- ասում է նա: Բլոկադայի ժամանակ միշտ խոսում  էինք `եկեք մնանք, այս մի փոքր տարածքը պահենք: Բայց բլոկադայի զրկանքներն ու ապրումները մարդկանց թուլացրել էր, մարդիկ դուրս եկան, որ փրկվեն, այլևս պայքարելու ուժ ու կարողություն չկար»: 

Թամրազյանը Ստեփանակերտից դուրս է եկել սեպտեմբերի 26-ին: Ասում է՝ ամեն ինչ այդ վերջաբանին էր տանում, բայց չէին ուզում հավատալ, ներքուստ հույս ունեին, որ լավ կլինի.  «Մարդիկ շտապում էին դուրս գալ, քանի որ մտավախություն կար, որ ինչ-որ պահից ճանապարհը կփակեն ու թույլ չեն տա դուրս գալ, կստիպեն մնալ, որ այնտեղ ձևական քանակությամբ հայեր մնան: Ստեփանակերտի փողոցներով ադրբեջանական ոստիկանության մեքենաներն էին, էլ ո՞նց մնայինք: Ահավոր հուսահատ վիճակ էր, մարդիկ փրկության ուղիներ էին փնտրում, գյուղերից մարդիկ ոտաբոբիկ, առանց որևէ բանի Ստեփանակերտ էին եկել` փրկության հույսով: Գյուղերից եկած բնակիչներին, ոտաբոբիկ, կիսամերկ մարդկանց, երեխաներին հագուստով օգնեցինք,  բայց սնունդ չունեինք, որ կիսվեինք…»:

 Թամրազյանը համոզված է՝ հայրենիք կորցրեցինք դավաճանության ու 90-ականներին Արցախի ազատագրումից հետո ընտրած սխալ ուղու հետևանքով: «Մեր հասարակության սխալ ճանապարհ ընտրեց հաղթանակից հետո, 94-ի զինադադարից հետո սխալ ճանապարհ ընտրեցինք, կորցրեցինք մեր լավագույն հայրենասեր երիտասարդներին,  հասարակությունը պառակտվեց,  սխալ արժեքները գերակա դարձան:Նախորդ  30 տարիներին  տեսնում էինք, որ ճիշտ չէինք ապրում, բայց ի՞նչ կարող էինք անել, պետության մեջ պետություն էր ստեղծվել, գերական խմբակային, անձնական շահն էր, ոչ թե պետությանը, սեփական շահով էին առաջնորդվում, այսպես հասանք այս վիճակին:Հասարակությունը չէր պայքարում, որովհետև ուժ չուներ պայքարելու»,- ասում է  նա: 

Թամրազյանը համոզված է՝ հնարավորություն է ստեղծվել, որ ինքնամաքրվենք, ազատվենք դավաճաններից, անգրագետներից, անձնական շահը պետական շահից գերադասողներից, որից  հետո միայն կկարողանանք վերադառնալ Արցախ: Ինչպես դա հնարավոր կդառնա, Թամրազյանը դժվարանում է պատասխանել: Միայն գիտի, որ Արցախում ադրբեջանցիներ չպետք է լինեն, Արցախի կառավարման մարմիններն էլ պետք է հայկական լինեն, որպեսզի հնարավոր լինի հայերի կյանքը Արցախում: 

Լուսանկարները՝ Իրա Թամրազյանի ֆեյսբուքյան էջից

 

Արցախ կորսված հայրենիք խմբագրի ընտրանի Հադրութ Ստեփանակերտ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին