f

Անկախ

Այսուհետ պետությունը օնլայն կվերահսկի, որ մոլեխաղերից շահումների ընդհանուր մեծությունը կազմի խաղադրույքների 90 տոկոսը


Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 11-ի նիստում հավանություն տվեց «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերին:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով փաթեթը նշեց. «Ասյ փաթեթով կարող ենք երկու նպատակ առաձնացնել. Առաջինը թափանցիկության ապահովումն է, որ խաղային գործունեության ոլորտում ընկերությունների գործունեության նկատմամբ հսկողությունը լինի առցանց եղանակով եւ առցանց ռեժիմով, եւ երկրորդը պատասխանատու խաղի կանոնների ներդրումն է: Առաջին նպատակի առումով նախատեսվում է ներդնել էլեյկտրոնային կառավարման համակարգ, ինը ենթադրում է կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի, ծրագրային միջոցների եւ տվյալների բազայի միացումը խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիտորինգային կենտրոնին: Ինչպես նաեւ համակարգին միացվող խաղային արտադրանքները պետք է համապատասխանեն միջազգային  տեխնիկական ստանդարտներին եւ ունենան համապատասխան սերտիֆիկատներ: Ավելի պարզ ներկայացնեմ. Շահումով խաղի կազմակերպման ոլորտում գործունեություն ծավալող անձինք ցանկացած խաղային արտադրանք, ինչպես նաեւ օնլայն հարթակները պետք է սերտիֆիկացում անցնեն  միջազգային հեղինակավոր լաբորատորիաների կողմից»,-ասաց Բադասյանը՝ հավելելով, որ մոնիտորինգային կենտրոնը օնլայն ռեժիմով տեղեկություններ կստանա կատարված խաղադրույքի, ստացված շահման մասին:

«Մենք նաեւ սահմանել ենք, որ արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցության հնարավորություն ստեղծումը ՀՀ տարածքում:

Հաջորդ նորամուծություն այն է, որ մոլեխաղերի կամ ինտերնետ մոլեխաղերի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ընդհանուր մեծության ընդհանուր նվազագույն չափը պետք է կազմի 90 տոկոս: Սա նշանակում է, որ այսուհետ հնարավոր կլինի առցանց ռեժիմով ստուգել, թե արդյոք 90 տոկոս շահման կանոնը կա, թե ոչ:

Նչ վերաբերում է պատասխանատու խաղին, որ ներդրում ենք, դրանով մի շարք սահմանափակումներ ենք մտցնում, թե ով չի կարող մասնակցել շահումով խաղին: Խոսքը թե օնլայն, թե կենդանի մոլեխաղի մասին է: Դրանց չեն կարող մասնակցել 21 տարին չլրացած անձինք, պետական բյուջեից ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ սուբսիդավորման ծրագրից օգտվող քաղաքացիները, նաեւ այն քաղաքացիները, որոնք հաշվառված են ընտանիքների սոցիալական  գնահատման համակարգում, ընտանիքի անապահովության  հիմքով իրականացվող  ծրագրի շահառու են»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մենք ասում ենք, որ եթե անձը ընտանեկան կամ աղքատության նպաստի համակարգում ընդգրկված է, ինքը չի կարող խաղադրույք անել: Դա վերահսկում ենք միասնական էլեկտրոնային օպերատորի համակարգի միջոցով:

Ռուստամյանը պարզաբանեց. «Եթե այդ անձը մոտենում է խաղատունը, խաղի կազմակերպիչը պարտավոր է  նույնականացնել անձին: Եվ երբ մուտք ենք անում անձի տվյալները էլեկտրոնային կառվարման համակարգ, այնտեղ կերեւա, որ օրինակ, յդ անձը շահառու է պետական այսինչ ծրագրի շրջանակներում, եւ բնականաբար, մուտքը կարգելվի: Իսկ երբ օնլայն համակարգում խաղային հաշիվ բացվի, նույնը կիրականացվի նաեւ օնլայն համակարգի միջոցով:

Մենք նաեւ քննարկել ենք ալգորիթմային մոտեցում, եթե հետագայում ցանկանանք, որ եթե որեւէ մեկի համար ուզում ենք սահմանափակել, օրինակ, անձը չափից դուրս խաղադրույքներ է անում, ապագայում դրան եւս  կարող ենք անդրադառնալ»:

Հայաստան Ռուստամ Բադասյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին