f

Անկախ

Մտածում ենք պոկված կախիչի մասին, չենք մտածում, թե ի՞նչ կմտածի 2-րդ դասարանցին դասագիրք չունենալու մասին. Սերոբ Խաչատրյան


Նիկոլ Փաշինյանը նոր՝ 2024թ-ն սկսեց դպրոցների նորակառույց մարզադահլիճներում կախիչներ պոկելով և ցնցուղներ ստուգելով։ Արդյոք Հայաստանի կրթական համակարգի առաջնային խնդիրները դրանք էին։ Հարցի պատասխանը ստանալու համար Panorama.am-ը դիմեց ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանին։

Ս. Խաչատրյան- Չեմ կարծում, որ սա է առաջնային խնդիրը մեր համար, որովհետև այդ մակարդակի խնդիրները պետք է այլ ձևով ստուգվեն։ Ակնհայտ է, որ սովորաբար նման քայլերն ունենում են որոշակի քաղաքական նպատակներ, այսինքը՝ հասարակության որուշակի շրջանակների մոտ ռեյտինգի բարձրացում, որոշակի խմբերի վրա ազդեցության գործոն։ Սրանք ազդեցություն գործելու հնարարվորություններ են։ Իրականում մեր կրթության, դպրոցների խնդիրները շատ ավելի լուրջ են, քան ցնցուղը կամ կախիչը, մանավանդ, որ այդ ցնցուղի պահով մի քիչ զարմանալի է, քանի որ դպրոցներում մենք ոչ տաք ջուր ունենք, ոչ ցնցուղ ունենք, դրանք անգամ չօգտագործվող բաներ են։

Եթե դրպորցն ունենա 500 աշակերտ՝ այդ երախաներն այդտեղ լողանան, ապա դրանք ահռելի ծախսեր են։ Բացի այդ, այն ֆիզիկապես էլ անհնար է, մեր մոտ դասամիջոցներն այնքան կարճ են, որ դրանք չեն էլ կարող օգտագործել։ Այնտեղ ցնցուղը կարող է հավաքարարն ինչ-որ նպատակներով օգտագործի մաքրություն անելու, տաք ջրով դասասենյակները կամ միջանցքը սրբելու կամ մաքրելու համար։

Panorama.am-Տարվա առաջին օրերին ՀՀ վարչապետը կրթօջախներում առաջինն ի՞նչ հարցեր պետք է քննարկեր։

Ս. Խաչատրյան-Ավելի կարևոր խնդիրներ կան։ Եթե գնում ենք դպրոց, ապա կարելի է այնտեղ ավելի լուրջ հարցեր քննարկել, քան կախիչի կամ ցնցուղի հարցն է։

Շինարարությունն էլ է կարևոր, այնպես չէ, որ այն երկրորդական խնդիր է, ուղղակի նման հարցերը կարելի է առանց տեսախցիկների անել, ավելի փակ ձևով և դրանից այդ երևույթների ազդեցությունն ամենևին չի նվազի և ես գրեթե վստահ էլ եմ, որ այն մարդիկ, որոնք ազատվեցին աշխատանքից, որոշ ժամանակ անց նորից նոր աշխատանք կստանան, այսինքն, այստեղ  ինչ-որ մարդիկանց պատժելու այդ խնդիրնլ էլ չէ։

Ինչ վերբերում է հարցին, թե տարվա սկզբին ի՞նչ պետք է աներ, ապա ասեմ, որ անելու բան շատ կա։ Առաջնային հարցն այս պահի դրությամբ, որը ես շատ-շատ կարևորում եմ, դասագրքերի խնդիրեն է, որովհետև այս տարի մենք ունեցանք լուրջ պրոբլեմ և 2-րդ. 5-րդ և 7-րդ  դասարաններում, այս ուսումնական տարվա ընթացքում մոտ 10 առարկայից դասագիրք չկա։

Երբ, որ մենք խոսում ենք այն մասին, թե ինչ կմտածեն աշակերտները, երբ տեսնեն, որ կախիչը պոկվում է, ապա կարող ենք նաև ասել, թե ինչ կմտածի երկրորդ դասարանի աշակերը, երբ  տեսնում է, որ եկել է դպրոց և դասագիրք չունի։

Կախիչը կարող է պոկվել, ամեն դեպքում այն շինարարական հարց է, միշտ էլ թերություններ կլինեն, բայց դասագիրքն ամենօրյա է, այն ամեն օր երեխայի ձեռքին պետք է լինի, բայց  այսօր ունենք մոտ 10 առարկա, որոնցից դասագրքեր չկան և երեխաները պատճեններով են դասեր անում, որոնք անորակ են։ Պատկերացրեք, այդ լուսանկարները պատճեննահանված վիճակում ինչ որակի կլինեն։

Ոմանք հին դասագրքեր են օգտագործում, ոմանք յոլա են տանում և սա լուրջ հիմնահարց է, որովհետև ուսման հիմքն արդեն սխալ է դրվում։ Կիսատ-պռատ, այստեղից-այնտեղից պատճեննելով, ինչպես կարելի է դաս անել։ Անգամ պարզ էլ չէ, թե ով է այդ պատճենների ծախսերը հոգում՝ դպո՞րցը, ուսուցի՞չը, ծնո՞ղը։

Մյուս կարևոր քննարկման խնդիրն այն է, որ մեր ընդհանուր կրթական համակարգում գրագիտության վիճակը վատանում է, ունենք գրագիտության մակարդակի կտրուկ անկում։ Սա նույնպես լրջագույն հիմնահարց է, քանի որ գնալով խնդիրը սրվում է ու տարեց-տարի մեծ պրոբլեմ կարող է դառնալ։

Ես շատ կուզենայի, որ տարվա առաջին օրերին ավելի շատ կրթության որակի խնդիրներ քննարկվեին, քան շինարարական։

Սերոբ Խաչատրյան կրթության որակ Հայաստան խմբագրի ընտրանի

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին