f

Անկախ

Ահազանգ․ Պարտադիր զինծառայության մեկնող զորակոչիկի սիրտը կանգ է առել․ ինչ է կատարվել թիվ 3 զինկոմիսարիատում


ArmLur.am-ի խմբագրություն են զանգահարել պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկ 20-ամյա Էրիկ Հարությունյանի հարազատները և նշել․

«Արդեն 3-րդ տարին է Էրիկ Հարությունյանը իր առողջական խնդիրների պատճառով տարկետվում է զինվորական պարտադիր ծառայությունից 1-ական տարով: 2023 թվականի վերջին թիվ 3 զինկոմիսարիատի կողմից տրված ուղեգրերով հայտնաբերվում են բազմաթիվ հիվանդություններ, մասնավորապես (զարկերակային հիպերտեզիա 2րդ կարգ, լյարդի և վահանաձև գեղձի մեծացում, սրտի հետազոտման հոլտեր սարքի միջոցով 2 անգամ մի քանի միլիվայրկյան գրանցված սրտի կանգ, սպիտակուցների արտահոսք օրգանիզմից և այլ բազմաթիվ սրտանոթային խնդիրներ):

Երեխայի արյան ճնշումը տատանվում էր 150-ից մինչև 200, որոնք նույնպես արձանագրվել են բժշկական հետազոտությունների արդյունքում:

Որից հետո վերջնական զիվորական կոմիսիայի ժամանակ, երբ պետք է որոշեին երեխան ենթակա է ծառայության, թե ոչ, թիվ 3 զինկոմիսարիատի աշխատակիցների կողմից անտեսվում են Էրիկ Հարությունյանի հետազոտության արդյունքները, այն դեպքում, երբ իրեն այդ ցուցանիշներով պետք էր անհապաղ ազատել ծառայությունից և ուղարկել բուժման։ Սակայն նշանակում են ստացիոնար մեկուսացված խիստ հսկողության պայմաններում զննման՝ Երևանի թիվ 8 հիվանդանոցում:

Որից հետո ծնողները հանդես են գալիս բողոքով Սարգսյան Գարիկի մոտ, որ իրենց երեխան հիվանդ է և չի դիմանա, ստանում են կոպիտ մերժում, որ տենցա պետք:

Անցնելով այդ դաժան կազմակերպած ստուգման միջով՝ նուն օրը հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը ժամը 03:00-ին Էրիկ Հարությունյանը մահանում է սրտի կաթվածից»:

ArmLur.am-ը դիմել է Պաշտպանության նախարարություն, որտեղից արձագանքել են, որ համապատասխան պարզաբանմամբ հանդես կգան։

Նշենք նաև, որ 2024 թվականի հունվարի 8-ին՝ այսօր, մեկնարկել է ձմեռային զորակոչը։

Էրիկ Հարությունյան մահացու դեպք ՊՆ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին