Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը հերթական հաղթանակն է տարել: Ամերիկայի Միացյալ նահանգներում կայացած մենամարտի 5-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկը նոկաուտի է ենթարկել Կոլբի Մեդիսոնին:
Պրոֆեսիոնալ Բռնցքամարտի Համահայկական Ֆեդերացիայի հաղորդմամբ, պրոֆեսիոնալ ռինգում սա Հովհաննիսյանի 5-րդ անընդմեջ հաղթանակն է: