f

Անկախ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԻՑ ՄԵԿԸ՝ ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԸ ՀՈՒՆՎԱՐԻ 9-ին ԿԴԱՌՆԱ 100 ՏԱՐԵԿԱՆ


1969 թվականից, երբ «Հայֆիլմ» կինոստուդիայում նա նկարահանում էր «Սայաթ Նովա» (սկզբնական շրջանում այդպես էր կոչվում «Նռան գույնը» կինոնկարը) «ՖԻԼՄ» թերթը պարբերաբար անդրադարնում էր նկարահանումներին, կինոբեմադրիչին, իսկ մահվան կապակցությամբ մի ամբողջ համար է տվել:

Հուղարկավորությանը մասնակցելու համար, այդ ժամանակ Կիևից Երևան էր եկել Փարաջանովի կինը՝ Սվետլանա Շչերբատյուկը, որը ժամանակավոր ինձ տրամադրեց, բանտից՝ Փարաջանովի իրեն ուղղված նամակներ, հեռագրեր, որոնցից մի քանիսը թագմանաբար հրապարակեցինք «ՖԻԼՄ» թերթում:

ՆԱՄԱԿՆԵՐ ԲԱՆՏԻՑ

ՈՒՂՂՎԱԾ ՍՎԵՏԼԱՆԱ ՇԶԵՐԲԱՏՅՈՒԿԻՆ

ՆԱՄԱԿ ԱՌԱՋԻՆ

Թանկագին Սուրեն և Սվետլանա, ինձ բարձրագույն մեծահոգությամբ թուլլատըրված է գրել և նկարել: Ես ստացա հաստատված բեկանումը, պատրաստվում եմ էտապի: Շուտով կլքեմ լուկյանովյան միջնաբերդը և կաշխատեմ մաքուր օդում:

Ամեն ինչ անցած է՝ վիրավորանք, ցավ, խորտակում:

Ես քննիչին խնդրել եմ ձեզ թույլատրել, ինձ փող ուղարկել, որ ես կարողանամ ապրել ճամբարում, մինչև վաստակելս և գնել համապատասխան հագուստ՝ կիրզվի սապոգներ, վատնիկ, մոխրագույն, մուգ վերնաշապիկ:

Պարեն չեն ընդունի, ձեզ, բոլորիդ, ոչինչ չեն թուլատրում:

Ձեր կրած յուրաքանչյուր վիիրավորանք ես տեսնում եմ երազում: Ընդունեք իմ շնորհակալությունն ամեն ինչի հմար, հատկապես դու՝ Սվետլանա, Սուրենչիկին իմ ազգանունը չտաս...

Ես զարմանալի երազներ եմ տեսնում... Ես դրանցից վախենում եմ և սպասում... Իսկ ինչպե՞ս է բնակարանի վիճակը... Եթե այն վերցնեն, կռնտեյներով իմ իրերը ամբողջովին կտեղափոխեք Թբիլիսի:

Այո՛,բնակարանը կվերցնեն...

***

ՆԱՄԱԿ ԵՐԿՐՈՐԴ

Ես չգիտեմ, ի՞նչն է ավելի ողբերգական՝ խնդրագրով ստացված ազատությո՞ւնը, թե՞ վերջը ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական:

Կկարուղանա՞մ, արդյոք, ուժ կգըտնե՞մ խիստ ռեժիմի պայմաններում, ապրել 1000 ու մեկ գիշեր ու օր :

Սվետիկ աշխարհում մի բան կա, ես երջանիկ էի, բարի, ապրում էի մտերիմներիս շրջապատում, ինչ-որ բան էի ստեղծում, շատ բան էի զգում, և այդ ամենի համար պետք է վճարել: Շատ եմ մտահոգվում Սուրենչիկի և քեզ համար:

Դուք նույնպես անպաշտպան եք... Պահպանեք ձեզ...

Կարդա և բոլորին հայտնիր, որ ես դեռ կենդանի եմ... Սպասում եմ նամակի:

***

ՆԱՄԱԿ ԵՐՐՈՐԴ

Նամակներ ստացա Մոսկվայից Բորովսկիներից և Տարկովսկուց:

Սվետլանա, փոստային ծանրոցով ուղարկիր, գուցեև անցնի, էժանագին շաքարիկներ՝ տարբեր վիտամիններով և սիրտն ամրացնելու դեղամիջոցներ:

Ես լավ եմ, չնայած որ ոտքերս թրջվում են մազութից ու անձրևներից:

Ես ոչինչ չեմ կարող անել... Ես գերության մեջ եմ: Ես գիտեմ, թե ինչ է ասում եթերը...

Դրանք հիմարություններ են, եղածը շատ ավելի ահավոր էր:

Սվետիկ, ես քեզ անվերջ տեսնում եմ մոխրագույն ծալքավոր շիֆո՜նե, երեքդարսանի հագուստով և բյուրեղապակյա կրծքազարդով:

Աննկարագրելի սպասումից, հոգնածությունից, անձկությունից է սա:

Իմ մեղքն այն է երևի, որ ես ծնվել եմ, հետո տեսել եմ ամպը, գեղեցիկ մորս, սարերը, տաճարը, ծիածանի փայլը և ուրիշ բաներ՝ մանկության պատշգամբից... Հետո դու և մինչև դու, հետո ան փառքություն և փառք, ու անվստահություն...

Մշուշի մեջ, լուսավորված ճամբարի վրա ամբողջ գիշեր ճչում էին գիշերվա մեջ մոլորված սագերը, նրանք նստեցին լուսավորված պարսպի վրա, և նրանց բռնեցին մերկ դատապարտյալները, պահեցին, բայց նրանց խլեցին խակի գույնի հագուստով պրապորշչիկները:

Առավոտյան քամին տարուբերում էր գորշ աղվամազերը այն ամենն, ինչ մնացել էր սագերից:

Անձրև էր մաղում:

Մնացել է 998 օր: Ես աշխատում եմ որպես հրշեջ: Կարողանում եմ պարկեր կարել քրջից և լիցքավորել կրակմարիչները:

ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱԶԱՆՈՎ

ՀԵՌԱԳԻՐ

ԽՍՀՄ ՊԵՏԿԻՆՈՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՌՈՄԱՆՈՎԻՆ:

Չնայած դիետիկ սննդին, «Սայաթ Նովայի» համար իմ հասանելիք գումաըր ես չստացա:

Ֆիլմի միութենական էկրան չընդունվելը միաժամանակ լուծեց իմ ստեղծագործական ճակատագիրն Ուկրաինայում:

Հնարավորություն գտեք ինձ թոշակ նշանակելու՝ կինոյից հեռանալու անհրաժեշտության կապակցությամբ: Իմ ստեղծագործական և նյութական վիճակը ողբերգական է, քանի որ կինոյում հաղթարշավում են այն ստեղծագործական իմպոտենտները, որոնց դուք հովանավորում եք անձամբ:

Ս. ՓԱՐԱՋԱՆՈՎ

Նյութերից օգտվելիս խնդրում եմ նշել աղբյուրը, պահպանելով հեղինակային իրավունքը՝ Ռ.Մաթոսյան

Ձախից ,-կինոռեժիսորներ՝ Ալբերտ Մկրտչյան , Արա Վահունի ,-------Սերգեյ Փարաջանով և «ՖԻԼՄ» թերթի խմբագիր Ռոբերտ Մաթոսյան :

Թբիլիսիի Կոտե Մեցխի 7 , (Փարաջանովի տանը, 1987 թ.):

100-ամյա հոբելյանական միջոցառում Սերգեյ Փարաջանով Հայաստան Ռոբերտ Մաթևոսյան ՖԲ Գրառում

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին