f

Անկախ

Հաջողությունը ձեզ երաշխավորված է, եթե… Արևելյան աստղագուշակ հունվարի համար


2024-ի  առաջին ամիսը, որը չինական օրացույցով մեկնարկելու է հունվարի 5-ից, ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի արևելյան հորոսկոպի բոլոր նշանների համար:

Հունվարը կարևոր շրջան է, երբ մտքում պլանավորում ենք ողջ տարին: Ուստի կարևոր է ուշադրություն դարձնել աստղերի հուշումներին, որպեսզի 2024-ից ստանանք առավելագույնը, նպաստավոր հիմք դնենք մասնագիտական հաջողության, ֆինանսական բարեկեցության և անձնական երջանկության համար: Իսկ թե արևելյան օրացույցի որ նշանին ինչ է սպասվում առաջիկա ամսվա ընթացքում, ներկայացնում է չինական աստղաբանության խորհրդատու Ալիա Ախմեջանովան: 

«2024-ի հունվարն անցումային շրջան է ըստ չինական օրացույցի»,- ասում է նա: 

Առնետ

Առնետի տարում ծնվածների համար բաց են բոլոր ճանապարհները: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք գործընկերների և ընկերների հետ, առաջ կգնաք կարիերայի սանդուղքով, կհաստատեք նոր ծանոթություններ: Աստղերը բարեհաճ են նաև անձնական կյանքի ոլորտում. այս ամիս կարող եք հանդիպել ձեր երկրորդ կեսին: 

Ցուլ

Այս նշանի ներկայացուցիչները պետք է գործեն առանց շտապողականության՝ ցուցաբերելով զգուշություն: Խուսափեք ագրեսիվ վարքից, մի եղեք ագահ. այս հատկությունների պատճառով կարող եք փչացնել հարաբերությունները շրջապատի հետ կամ կորուստներ կրել: 

Վիշապ

Վիշապներին ցանկալի է զգուշավորություն ցուցաբերել իրենց արարքներում: Այդ պարագայում նրանք կխուսափեն բացասական իրավիճակներից: Ուշադրություն դարձեք ձեր շրջապատի մարդկանց, խուսափեք ոչ ցանկալի վարքով հայտնի մարդկանցից: Իսկ աշխատավայրում ջանասիրություն ցուցաբերեք:

Նապաստակ

Նապաստակներին ցանկալի չէ շատ վստահող լինել: Սովորեք ձեր կարծիքը պնդել ու մի հարմարվեք շրջապատողների ցանկություններին: Նաև համեստ վարք ցուցաբերեք, անգամ եթե ուզում եք լինել շրջապատի գլխավոր  աստղը: 

Վագր

Վագրերին խորհուրդ է տրվում չլինել  չափազանց կասկածամիտ։ Ձեր զգացմունքները վերահսկողության տակ պահեք, հատկապես այն իրավիճակներում, երբ անհրաժեշտ է դժվար որոշումներ կայացնել: Այս փուլում  նոր ձեռնարկումներն  արդյունք չեն տա։

Օձ

Օձերի համար կարևոր է աշխատել կյանքում  բարենպաստ փոփոխություններ մտցնելու ուղղությամբ: Սա կպահանջի ջանք, ժամանակ և հաստատակամություն: Կարևոր է, որ  հավատաք ինքներդ ձեզ և ձեր կարողություններին և չհանձնվեք: Անձնական ճակատում հաճելի իրադարձություններ են սպասվում։

Ձի

Ձիու նշանի ներկայացուցիչները հունվարին չափազանց հաջողակ կլինեն։ Ձեր գաղափարները եկամուտ կբերեն և կուրախացնեն ձեզ նոր հաղթանակներով։ Բայց հարաբերությունների ոլորտում, հավանաբար, դժվարություններ կլինեն՝ գուցե վեճեր և կոնֆլիկտներ:

Այծ

Այծերը պետք է պլանավորեն փոփոխություններ  իրենց կյանքում, հակառակ դեպքում այս ամիս վտանգ կա բախվելու մի իրավիճակի, երբ անսպասելի իրադարձությունները կարող են նրանց հավասարակշռությունից հանել: Զգույշ եղեք կարևոր փաստաթղթեր ստորագրելիս։

Կապիկ

Հունվարը Կապիկների համար վառ ձեռքբերումների և հաճելի բացահայտումների ժամանակ է: Սակայն այս ամենը հնարավոր է միայն այն դեպքում, եթե  ձեզ եսասիրաբար չպահեք։ Կենտրոնացեք այն ամենի վրա, ինչը գերագույն արժեք է ձեզ համար՝ մի կողմ թողնելով փառասիրությունը: 

Աքլոր

Աքաղաղի նշանի ներկայացուցիչների համար գլխավորը ծայրահեղությունների մեջ չընկնելն է։ Ցանկացած հույզ, ինչպես դրական, այնպես էլ բացասական, կարող է ուժասպառության պատճառ դառնալ, ուստի աշխատեք ամեն ինչում հավասարակշռություն պահպանել։ Ամիսը ձեզ շատ վառ տպավորություններ կպարգևի, բայց գլխավորը, որ պետք է անեք, ձեր մտքերում ամեն ինչ կարգի բերելն է։

Շուն

Այս ամիս Շան նշանի տակ ծնվածները կարող են բախվել անարդար վերաբերմունքի և դավաճանության ։ Բայց դուք կարող եք հաղթահարել այն: Վտանգավոր ամիս է ռիսկային մարզաձերի  և հանգստի համար. ուշադրություն դարձրեք սննդակարգին՝ հնարավոր են աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ։

Խոզ

Խոզի նշանի ներկայացուցիչները ներդաշնակ են ամսվա էներգիաների հետ, այնպես որ ձեր առջև նպատակներ դրեք և համարձակորեն սկսեք իրականացնել դրանք։ Հունվարին հնարավոր են նոր ծանոթություններ, հանդիպումներ ընկերների հետ։

Ընդհանուր առմամբ, 2024 թվականի հունվարը բարենպաստ կլինի արևելյան հորոսկոպի բոլոր ներկայացուցիչների համար։ Ուշադրություն դարձրեք աստղերի հուշումներին, և հաջողությունը ձեզ երաշխավորված է:

Աղբյուրը՝ 7days.ru


 

 

2024 Ամանոր 2024 Փայտե Վիշապի տարի Կանաչ Փայտե Վիշապի տարի Վիշապի տարի աստղագուշակ

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին