f

Անկախ

2024-ի ընտրությունները. աշխարհի 64 երկրում տարին ընտրական է լինելու


Ընթացիկ տարում համապետական ընտրություններ են սպասվում աշխարհի 64 երկրներում: Այդ ընտրություններին ակնկալվում է, որ կմասնակցի ընդհանուր 2 մլրդ մարդ: Եվ շատ դեպքերում այդ ընտրությունների արդյունքներից է կախված քաղաքականությունն ու իրավիճակը գլոբալ և տարածաշրջանների  մակարդակում: 

Ընտրությունների վիճակագրությունը

Տարվա ամենաակտիվ ընտրական գոտին Եվրոպան է: Այստեղ առնվազն 19 երկրում  տեղի կունենան համապետական ընտրություններ: Հաջորդն Աֆրիկան է՝ 18 երկիր, Ասիան՝ 16 երկիր, Ամերիկան՝ 7 երկիր և Օվկիանիան 4 երկիր ցուցանիշով:  Առնվազն 30 երկիր արդեն հստակեցրել է ընտրությունների օրը: Հայտնի է, որ առնվազն 12 երկրում նախագահի և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենա նույն օրը: Բացի այդ, 2024-ին  թարմացվելու է Եվրոպական խորհրդարանի կազմը.  նոր խորհրդարանականներին ընտրելու են ԵՄ կազմում ընդգրկված երկրների քաղաքացիները: Ընդհանուր առմամբ, այն երկրների բնակչությունը, որտեղ 2024-ին նախատեսված են ընտրություններ, կազմում է 4 մլրդ մարդ, ինչը Երկրի բնակչության կեսն է: Նրանցից ընտրություններին, ըստ հաշվարկների, կմասնակցի 2 մլրդ-ը: 

Նախագահական ընտրություններ

Այս տարի երկրի ղեկավարի ընտրություններ են տեղի ունենալու Ռուսաստանում, Ինդոնեզիայում, Մեքսիկայում, ԱՄՆ-ում: Սրանք աշխարհի ամենամեծ բնաչությամբ երկրների տասնյակում են ընդգրկված:
Ռուսաստանում ընտրությունները նախատեսված են մարտի 15-17-ը: Հայտնի է, որ արդեն իսկ 13 թեկնածու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել: Նախագահական ընտրություններում առաջադրվելու է նաև Վլադիմիր Պուտինը, որը Ռուսաստանի նախագան է եղել 2000-2008թթ. և  2012-ից ի վեր:

Ինդոնեզիայում համապետական ընտրությունները նախատեսված են փետրվարի 14-ին: Ըստ երկրի սահմանադրության՝ գործող նախագահն այլևս չի կարող առաջադրվել, քանի որ երկու անգամ անընդմեջ  զբաղեցրել է այդ պաշտոնը: Ներկա դրությամբ ընտրությունների ֆավորիտ է համարվում ներկայիս պաշտպանության նախարարը, որն արդեն 3-րդ անգամ է պայքարելու երկրի ղեկավարի աթոռի համար:

Մեքսիկայում ընտրությունները տեղի կունենան հունիսի 2-ին: Այստեղ ևս գործող նախագահը չի առաջադրվելու, քանի որ սահմանադրությունը վերաառաջադրվելու հնարավորություն չի նախատեսում: 

ԱՄՆ-ում նախագահական և Կոնգրեսի ընտրությունները տեղի կուեննան միաժամանակ՝ նոյեմբերի 5-ին: Ընտրված նախագահը երկրի ղեկավարությունը կստանձնի 2025-ի հունվարից: Ընտրություններին կնախորդեն պրայմերիզները, որի ընթացքում կորոշվեն այն 2 թեկնածուները,  որոնք ընտրություններում ներկայացնելու են Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունները: ԱՄՆ-ում ոչ ուղղակի կերպով են ընտրում նախագահ: Նախ քաղաքացիներն ընտրում են ընտրիչներին, որոնք էլ ընտրում են նախագահ: Նախագահի աթոռի համար պայքարելու մասին հայտարարել են ներկայիս նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը: 

Ընտրությունների միջոցով երկրի ղեկավար կարող է փոխվել եվրոպական 10 երկրում: Արդեն հունվարի 28-ին տեղի կունենան ընտրություններ Ֆինլանդիայում, որտեղ երկրի ղեկավարի աթոռի համար պայքարում է 9 թեկնածու: Գործող նախագահն այստեղ ևս չի մասնակցում ընտրություններին, քանի որ 2 անգամ ընտրվել է: 

Գարնանը տեղի կուենենան ընտրություններ Հյուսիսային Մակեդոնիայում և Լիտվայում, հունիսին՝ Իսլանդիայում, նոյեմբերին՝ Ռումինիայում և Մոլդովայում, դեկտեմբերին՝ Խորվաթիայում: Հստակ չեն ընտրությունների ժամկետները Սլովակիայում և Վրաստանում: Հարցական է նախագահական ընտրությունների անցկացումն Ուկրաինայում ռազմական դրության պատճառով: 

Ամերիկա աշխարհամասում, ԱՄՆ-ից և Մեքսիկայից բացի, երկրի ղեկավար են ընտրելու ևս 5 երկրներում՝ Սալվադորում, Դոմինիկյան Հանրապետությունում, Պանամայում, Ուրուգվայում, Վենեսուելայում: Բացի Վենեսուելայից, մյուս երկրներում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան նույն օրը: 

Ասիայում վերը նշված Ինդոնեզիայից բացի, ընտրություններ տեղի կունենան նաև մեր հարևան Ադրբեջանում (փետրվարի 7-ին այստեղ տեղի կունենան արտահերթ ընտրություններ: Ընդ որում, արտահերթ ընտրություններ անցկացնելու պատճառը չի բարձրաձայնվում), Շրի լանկայում, Թայվանում, որը Չինաստանը համարում է իր մի մարզը: 

Քաղաքասկան անցուդարձով հագեցած տարի է սպասվում աֆրիկյան երկրների համար, որտեղ նախագահի ընտրություններ են սպասվում 13 երկրում: Այդ երկրների թվում են Ալժիրը, Գանան, Գվինեա-Բիսաուն, Կոմորյան կղզիները, Մավրիկիան, Մալին, Մոզամբիկը, Նամիբիան, Ռուանդան, Սենեգալը, Թունիսը, Չադը, Հարավային Սուդանը: 

Օվկիանիայում նախագահական ընտրություններ են նախատեսված Պալաուի Հանրապետությունում և  Կիրիբատիում: 

Խորհրդարանական ընտրություններ

Ամենամարդաշատ ընտրությունները տեղի կունենան ապրիլ-մայիս ամիսներին Հնդկաստանում, որտեղ ընտրելու են խորհրդարանի ստորին պալատի անդամներին: Հնդկաստանում ընտրելու իրավունք ունի 900 մլն մարդ; Ակնկալվում է, որ Ազգային դեմոկրատական դաշինքը ներկայումս իշխանության ղեկին գտնվող Հնդկաստանի ժողովրդական կուսակցության գլխավորությամբ կստանա մանդատների մեծամասնությունը, ինչը հնարավորություն կտա, որ  գործող վարչապետ Նարենդրա Մոդին շարունակի ղեկավարել երկիրը արդեն 3-րդ ժամկետով՝ նա վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2014-ից ի վեր: 

Ասիա աշխարհամասում խորհրդարանական ընտրություններ են սպասվում նաև Ինդոնեզիայում և Շրի Լանկայում՝ նախագահական ընտրությունների հետ նույն օրը: Խորհրդարանական ընտրություններ են սպասվում նաև Բանգլադեշում, Բութանում, Պակիստանում, Կամբոջայում:

Ապրիլի 10-ին Չինաստանի ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունում նախատեսված են Բարձրագույն ժողովրդական խորհրդի՝ օրենսդիր մարմնի ընտրություններ: Նույն օրը տեղի կունենան ընտրություններ նաև Կորեայի Հանրապետությունում, որտեղ ըստ վերջին սոցիոլոգիական հարցումների՝ ընտրությունների ֆավորիտը ընդդիմադիր Դեմոկրատական Տոբուրո կուսակցությունն է: 

Գարնանը օրենսդիր մարմնի ընտրություններ են նախատեսված Մալդիվներում, հունիսին՝ Մոնղոլիայում, նոյեմբերին՝ Հորդանանում: Իրանում, Ուզբեկստանում և Սիրիայում ընտրությունների ժամկետները դեռևս հստակեցված չեն: 

Եվրոպական երկրներից 11-ում այս տարի խորհրդարանի կազմը կթարմանա: Դրանք են՝ Ավստրիան, Բելգիան, Բելառուսը, Մեծ Բրիտանիան, Վրաստանը, Լիտվան, Պորտուգալիան, Սան-Մարինոն, Հյուսիսային Մակեդոնիան, Խորվաթիան, Չեխիան: 

Հունիսի 6-9-ին տեղի կունենան Եվրախորհրդարանի ընտրությունները, որի շրջանակներում ընտրվելու են 720 պատգամավորներ ԵՄ 27 անդամ երկրներից (մանդատների թիվը որոշվում է ըստ երկրի բնակչության թվաքանակի): Ըստ կանխատեսումների՝ Եվրոպական խորհրդարանում իրենց դիրքերը զգալիորեն ամրապնդելու են ազգային պահպանողական, ծայրահեղ աջ և եվրոսկեպտիկ մոտեցում ունեցող ուժերը: 

Աֆրիկայում այս տարի խորհրդարանական ընտրություններ են սպասվում 10 երկրում, այդ թվում Բոտսվանայում, Գանայում, Մավրիտանիայում, Մադագասկարում, Մոզամբիկում, Նամիբիայում, Ռուանդայում, Տոգոյում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Հարավային Սուդանում: 

Հարավաֆրիկյան Հանրապետության պարագայում ընտրությունների արդյունքներից է կախված ոչ միայն խորհրդարանի ստորին պալատի կազմը, այլ նաև երկրի ղեկավարի ընտրությունը, քանի որ ըստ այդ երիկրի սահմանադրության՝ ընտրություններում հաղթող կուսակցության նախագահն է ստանձնում երկրի նախագահի պաշտոնը: 

1994-ից ի վեր՝ ապարդեիդի ժամանակաշրջանի ավարտից ի վեր մշտապես հաղթել է Աֆրիկյան ազգային կոնգրեսը: Քաղաքագետները սպասվող ընտրությունները համարում են ամենակարևորը վերջին 30 տարիների ընթացքում, քանի որ ԱԱԿ-ի մոնոպոլիային վերջ դնելու համար 2023-ի ամռանը ձևավորվել է 7 ընդդիմադիր կուսակցությունների դաշինք: 

Օկեանիայի երկրներից օրենսդիր մարմնի ընտրություններ տեղի կուեննան Տուվալույում, Սոլոմոնյան կղզիներում, նաև Կիրիբատիում և Պալաուում: 

Աղբյուրը՝ tass.ru

 

 

 

ընտրություններ 2024 Աշխարհում քաղաքականություն

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին