f

Անկախ

2023-ի մարզական ամփոփում


Սովորության համաձայն՝ Անկախն ամփոփում է մարզական տարին, որը լի էր պատմական իրադարձություններով, նշանակալի պահերով ու մեդալներով: Հայ մարզիկները մեծ թվով մեդալներ նվաճեցին, փայլեցին միջազգային հարթակներում, բայց այս տարի անմասն մնացին աշխարհի առաջնությունների ոսկե պարգևներից:

Կարևոր, նշանակալի, պատմական
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվեց Երևանում
Ապրիլի 15-ից 23-ը Երևանում կայացավ ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը։
Անկախ Հայաստանի պատմության մեջ սա մարզական պատմական իրադարձություն էր։
Հայաստանի հավաքականը բացարձակ առաջատարի կարգավիճակով մեծ առավելություն ստացավ մրցակիցների նկատմամբ։ Մեր ընտանին նվաճեց 14 մեդալ՝ 4-ական ոսկե և արծաթե, 5 բրոնզե։ Ոսկե մեդալակիր դարձան Գոռ Սահակյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը:
Արծաթե մեդալակիր դարձան Անդրանիկ Կարապետյանը, Տաթև Հակոբյանը, Արա Աղասյանը, Վարազդատ Լալայանը:
Բրոնզե մեդալակիր դարձան` Իզաբելլա Յայլյանը. Ռաֆիկ Հարությունյանը, Պետրոս Պետրոսյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Սիմոն Մարտիրոսյանը:
Սաուդյան Արաբիայում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում ծանրամարտի տղամարդկանց թիմը թիմային հաշվարկում առաջին տեղը զբաղեցրեց: Հայաստանի հավաքականի կազմում մեդալներ նվաճեցին Վարազդատ Լալայանը (արծաթ) և Գոռ Սահակյանը (բրոնզ): 
Բռնցքամարտ
Երևանում կայացավ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որտեղ Հայաստանը նվաճեց մեկ ոսկե, երկու արծաթե և 9 բրոնզե մեդալ: ԵԱ-ի չեմպիոն դարձավ Դավիթ Սիմոնյանը:
Հովհաննես Բաչկովը դարձավ Ուզբեկստանում կայացած  աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր, իսկ Նարեկ Մանասյանն առաջին բրոնզե մեդալը նվաճեց աշխարհի առաջնություններում:
Նարեկ Մանասյանը դարձավ Չեռնոգորիայում կայացած բռնցքամարտի Եվրոպայի գավաթի ոսկե մեդալակիր, Ռուդոլֆ Գարբոյանը` արծաթե, իսկ Ռուսլան Ասլիկյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը և Բարեղամ Հարությունյանը դարձան Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիրներ:
Հայաստնում կայացավ նաև բռնցքամարտի աշխարհի ավագ տարիքի պատանիների  առաջնությունը:

Սամբո
Երևանում նոյեմբերի 10-12-ն անցկացվեց սամբոյի աշխարհի առաջնությունը: 
Երևանում անցկացված առաջնությունը միջազգային ֆեդերացիայի ղեկավարների և մյուս գործընկերների գնահատմամբ, մտել է սամբոյի պատմության մեջ՝ որպես երբևէ անցկացված լավագույն աշխարհի առաջնություն:
Հայաստանի հավաքականը 10 մեդալ նվաճեց:
Առաջնության փոխչեմպիոններ հռչակվեցին Արամ Աղաջանյանը (71 կգ), Բորիս Շատվերյանը (79 կգ), Դավիթ Գրիգորյանը (98 կգ), մարտական սամբոյից՝ Ավետիք Պողոսյանը (88 կգ), Վահրամ Գրիգորյանը (64 կգ):
Բրոնզե մեդալներին արժանացան Վահագն Չալյանը (88 կգ), Վարսիկ Գրիգորյանը (54 կգ), մարտական սամբոյից՝ Վաչիկ Վարդանյանը (71 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Արման Ավանեսյանը (98 կգ):
Սամբիստները Իսրայելում կայացած Եվրոպայի առաջնությունում գարնանը նվաճել էին 7 մեդալ. ոսկե մեդալակիրներ էին դարձել Արման Ավանեսյանը, Արսեն Խանջյանը, արծաթե մեդալակիր` Վարսիկ Գրիգորյանը, բրոնզե մեդալակիրներ` Տիգրան Կիրակոսյանը, Նարեկ Դալլաքյանը, Բորիզ Շատվերյանը, Մխիթար Մխիթարյանը:

Ըմբշամարտ
Խորվաթիայում կայացած Եվրոպայի առաջնությունում ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Հարությանը ԵԱ-ի եռակի ոսկե մեդալակիր: Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնության 6-ակի չեմպիոն, Մալխաս Ամոյանը՝ կրկնակի չեմպիոն: Հրաչյա Պողոսյանը բրոնզ  նվաճեց այս առաջնությունում:
Սերբիայում կայացած  ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը դարձավ  եռակի բրոնզե մեդալակիր, բրոնզի արժանացան նաև   Արման Անդրիասյանը և Վազգեն Թևանյանը:
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձավ ԱԱ-ի արծաթե, Մալխաս Ամոյանը` բրոնզե մեդալակիր:

Մարմնամարզություն
Հայաստանն իրավունք ստացավ հյուրընկալելու 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը:
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճեց երկու ոսկե մեդալ:
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր: Մեծահասակաների հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճեց 3 մեդալ: Արթուր Դավթյանը ոսկե մեդալակիր դարձավ հենացատկում և բրոնզ նվաճեց նժույգ-թափերում, իսկ Վահագն Դավթյանն արծաթե մեդալի արժանացավ:

Ֆուտբոլի մասին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց Ալեքսանդր Պետրակովը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախագահ ընտրեց։ Իրենց թեկնածությունն էին առաջադրել ֆեդերացիայի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը։
Ձայների մեծամասնությամբ՝ նախագահի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մելիքբեկյանը։ ՀՖՖ-ն աննախադեպ որոշում էր կայացրել՝ արգելելով լրատվամիջոցների ներկայությունը ժողովին:
Տարվա լավագույն հայ ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է: Մխիթարյանը «Ինտեր»-ի կազմում դարձավ Իտալիայի Սուպերգավաթակիր` նվաճելով կարիերայի 5-րդ Սուպերգավաթը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով հանդես եկավ չեմպիոնների լիգայի եզրափակչում: «Ինտերը» զիջեց «Մանչեսթեր Սիթիին» (0:1): 
ֆուտբոլիստը դեմ է ֆուտբոլային գործող ղեկավարությանը։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դուրս մնաց Եվրո-2024-ից:

Եվրոպական խաղեր
Լեհաստանում կայացան Եվրոպական ամառային խաղերը, որտեղ Հայաստանը նվաճեց միայն 3 մեդալ: Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ  Խլղաթյանը դարձան Եվրոպական խաղերի փոխչեմպիոններ: 10մ  օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում նրանք, հավաքելով 581 միավոր, զբաղեցրին երկրորդ հորիզոնականը:
Կարատե մարզաձևի 68 կգ քաշային կարգում Անիտա Մակյանը դարձավ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր: Մուայթայում հաջողություն գրանցեց և բրոնզե մեդալ նվաճեց Նարեկ Խաչիկյանը, որը նաև Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ Անթալիայում դեկտեմբերին:
Տարին բավական հաջող դասավորվեց հրաձիգ Էլմիրա Կարապետյանի համար, որը մասնակցած բոլոր մրցաշարերում մեդալ նվաճեց: Էլմիրա Կարապետյանը դարձավ Եվրոպահի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի գավաթի խաղարկության հաղթող:

Բելառուսում կայացած 2023 թվականի ԱՊՀ երկրների երկրորդ խաղերում Հայաստանը նվաճեց 8 մեդալ և 22 երկրների մեջ զբաղեցրեց 6-րդ տեղը։ Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալ նվաճեցին՝
Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) – հունահռոմեական ըմբշամարտ
Բորիս Շատվերյանը (79 կգ)՝ սամբո
Արծաթե մեդալակիր դարձան՝
Նարե Գաբրիելյանը – հրաձգություն
Սուրեն Հարությունյանը (67 կգ) – կարատե։
Բրոնզե մեդալ նվաճեցին՝
Սամվել Գրիգորյանը (82 կգ) – հունահռոմեական ըմբշամարտ
Նորիկ Հարությունյանը (61 կգ) – ազատ ոճի ըմբշամարտ
Ազատ Կարապետյանը (86 կգ) – ազատ ոճի ըմբշամարտ
Սերգեյ Սարգսյանը (97 կգ)՝ ազատ ոճի ըմբշամարտ։
Շախմատ
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը:
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի արագ շախմատի առաջնության արծաթե մեդալակիր:

10 լավագույնները
ՀՀԿԳՄՍՆ-ում  հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ ազգային հավաքականների մարզիչների բաց քվեարկության արդյունքում ձևավորվեց տարվա տասը լավագույն մարզիկների տասնյակը.
Ալեքսանյան Արթուր/ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,
Ամոյան Մալխաս/ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Անդրեասյան Արման/ 2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Բաչկով Հովհաննես/ 2023 թ.՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Դավթյան Արթուր/  2023 թ.՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության ոսկե և բրոնզե մեդալակիր,
Թևանյան Վազգեն / 2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Լալայան Վարազդատ / 2023 թ.՝ ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր,
Հարությունյան Արսեն/ 2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Մանասյան Նարեկ/ 2023 թ.՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Սահակյան Գոռ / 2023 թ.՝ ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Մարզիկների պարգևատրման արարողությանը լրատվամիջոց
 

Սպորտ Հայաստան մեդալ Տարվա 10 լավագույն մարզիկներ լավագույն ֆուտբոլիստ Արթուր Ալեքսանյան Հենրիխ Մխիթարյան Մալխաս Ամոյան Արսեն Հարությունյան Էլմիրա Կարապետյան Վարազդատ Լալայան Սիմոն Մարտիրոսյան Գոռ Սահակյան խմբագրի ընտրանի

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին