f

Անկախ

Դպրոցական բարեփոխում, որ քողարկելու է գիտելիքների բացակայությունը


Այս տարվա ընթացքում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարբերաբար հաղորդագրություններ էր տարածում, թե ինչ փոփոխություններ են կատարվել  կամ նախատեսում կրթական ոլորտում։ Դրանք հիմնականում պայմանավորված են հանրակրթության նոր չափորոշչով։ Բնականաբար, անընդհատ փոփոխություններն ու դրանց բովանդակությունը շատ ուսուցիչների կողմից չի էլ ողջունվում։ Բայց ինչ արած՝ պետք է հետևել դրանց ու դրանցով առաջ շարժվել։

Panorama.am-ն այս տարվա ընթացքում կատարված կամ հայտարարված բարեփոխումների ու դրանց հնարավոր արդյունքների մասին զրուցել է կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ։

Ատոմ Մխիթարյան-Անցնող տարվա ընթացքում կրթության ոլորտում որևէ դրական տեղաշարժ չնկատեցինք, ընդհակառակը, կրթության ոլորտում քաոսային իրավիճակ ստեղծելու բոլոր պրոցեսներն ավելի խորացան։

Այս տարի տեղի ունեցած բոլոր գործընթացներն ավելի բարդացրեցին իրավիճակը։ 2023-ն արժեքային համակարգի տրանսֆորմացիայի տարի կարելի է համարել կրթության ոլորտում, դրա վրա  ազդեց նաև Հայաստանի քաղաքական իրավիճակը, Արցախի հայաթափումը։ Այդ ամենը մեծ ազդեցություն ունեցավ կրթության ոլորտի վրա, քանի որ կրթության ոլորտի հիմնական աշխատողները՝ ուսուցիչներ, դասախոսներ, արժեքային կրիզիսի մեջ են հիմա գտնվում. այն արժեքները, որոնք նրանք դավանում էին, ըստ էության, ստացվում է, որ դրանք հիմա չեն աշխատում։

Սա արտահայտվում է  նաև նրանով, որ որոշակի ընդդիմության կա կրթության «բարեփոխումների» և հիմնական դերակատարների՝ ուսուցիչների ու դասախոսների  միջև։ Այդ հակամարտությունն անհասկանալի է, թե ինչպես կհանգուցալուծվի 2024-ի ընթացքում։ Ամեն դեպքում տեսնում ենք, որ կառավարությունը վճռական է, որպեսզի այդ գործընթացներն առաջ տանի։

Panorama.am-Կրթության ոլորտի պատասխանատուները պնդում են՝ բոլոր բարեփոխումները կրթության ոլորտի զարգացմանն են միտված, սակայն, փաստորեն, հակառակն է ստացվում։

Ատոմ Մխիթարյան-Հետազոտությունները ցույց են տալիս, որ «բարեփոխումների» արդյունքում Հայաստանում կրթության որակն անընդհատ ընկնում է։ Դա ամենալավ հայտանիշն է հասկանալու, թե այդ փոփոխությունները դեպի ուր են տանում։ Եթե կրթության որակն ընկնում է, նշանակում է՝ կրթության ոլորտում փոփոխությունները դրական որևէ բանի չեն բերում։

Ես արտահայտում եմ նաև մեծամասնության կարծիքը, ովքեր ասում են՝ ավելի լավ է ոչ մի բան չանել, քան ինչ-որ բան փոխել իբր թե բարեփոխումների համար։ Որովհետև եթե ինչ-որ բան չես անում, կրթության ոլորտը  մի քիչ կայնություն է  ձեռք բերում, հարմարվում է, կարողանում է քայլ առ քայլ  գոնե դեպի զարգացման ուղին բռնել։ Բայց այս փոփոխություններն անընդհատ նմանվում են կարկատանների, որ հնամաշ շորի վրա անում է  կառավարությունը։ Այդ կարկատաններից հնամաշ հագուստը բնավ չի լավանում, ուղղակի կարկատաններն են շատանում՝ այս փոփոխությունը, այն փոփոխությունը, այս փոփոխության վրա ևս մեկ փոփոխություն, որն առաջացնում է  գույնզգույն, վատ իմաստով, իրավիճակ կրթության ոլորտում, որից գլուխ չեն հանում ոչ կրթության ոլորտի մասնագետները, ոչ էլ որոշումներ կայացնողները։

Panorama.am-Դո՞ւք էլ եք այն կարծիքին, որ կրթության ոլորտում բարեփոխումներ անհրաժեշտ են։

Ատոմ Մխիթարյան-Բարեփոխումները պետք է լինեն հայեցակարգային, մասնակցային, ոչ թե ինչ-որ մեկի մտքով անցնի մի բան փոխի, վաղը մեկ ուրիշի մտքով այլ բան անցնի ու փոխի, որին մասնակից չեն կրթության ոլորտի աշխատողները։ Երբ որ նրանք մասնակցեն այդ գործընթացին ու իրենց ներդրումն ունենան, այդպիսի փոփոխություններ, բարեփոխումներ, իհարկե, անհրաժեշտ են, որոնք պետք է միտված լինեն  Հայաստանում կրթության որակի առնվազն վերականգնմանը կամ բարելավմանը, որպեսզի մեր երեխաներն առանց դժվարության հանձնեն  համապատասխան հանձնարարությունները, դպրոցից բուհ անցումը տեղի ունենա առանց դժվարության ու առանց կրկնուսույցների։ Ցավոք սրտի, Հայաստանում այս պրոցեսները շատ հեռու են բավարար լինելուց։

Panorama.am- ԿԳՄՍ նախարարությունը վերջերս հայտարարեց նոր փոփոխության մասին. մասնավորապես 4-րդ դասարանում կրթական ծրագրի ավարտին այլևս չի իրականացվելու գիտելիքի ստուգում, և սովորողը կտեղափոխվի կրթության հաջորդ աստիճան՝ ձևավորված բնութագրերի հիման վրա, կամ՝ 9-րդ դասարանի ավարտական քննությունները «Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաներից կանցկացվեն գրավոր՝ էսսեի միջոցով։  Ի՞նչ նպատակով են արվում այդ փոփոխությունները։

Ատոմ Մխիթարյան-Դա ավելի հեշտացնում է տեղափոխումը մի դասարանից մյուսը, որը քողարկելու է գիտելիքների բացակայությունը։ Ակնհայտ է, եթե այդ դասարաններում երեխաները հանձեն  համապատասխան առարկաներից քննություններ, ինչպես նախկինում,  մեծ մասը դրական գնահատական չի ստանա։ Մեղմում են այդ անցումը, որպեսզի ցույց չտան այն բացերը, որոնք ակնհայտ կերևան այդ քննությունների արդյունքում։

Panorama.am- Փաստորեն, իրենց վատ աշխատանքի հետևանքը փորձում են այդպես քողարկել։

Ատոմ Մխիթարյան-Այո, քողարկում են։

Ցանկանում եմ, որ 2024-ին կրթության ոլորտի մասնակիցները  չլսեն  բարեփոխումների մասին, քանի որ ավելի լավ է հանգիստ թողնեն կրթության ոլորտը, քայլ առ քայլ գտնի իրեն, կայունանա ու փորձի ինքնուրույն քայլեր անել դեպի զարգացումը,  ոչ թե անընդհատ որոշում կայացնողները, որոնք ընդհանրապես կրթության ոլորտում հետագիծ չունեն թողած, միջամտեն։

Panorama.am- Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։  

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ատոմ Մխիթարյան հարցազրույց դպրոցներ կրթական բարեփոխում Տեսանյութ Հայաստան

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին