f

Անկախ

Ամանորյա 3 բաղադրատոմս. ծովախեցգետնով աղցան, լցոնած հավ և առանց մսի աղցան


Ամանորյա աղցան ծովախեցգետնով

Այս ամանորյա ծովախեցգետնով աղցանը տարբերվում է ավանդական տոնական աղցաններից։ Այն չի պարունակում բարձր կալորիականությամբ մթերքներ, այդ թվում՝ մայոնեզ, բայց պարունակում է քաղցր չերի լոլիկ, ռուկոլա՝ իր բնորոշ ընկույզի համով և ծովամթերք։ Ճաշատեսակը ստացվում է նուրբ, շատ համեղ և բավականին թեթև։ Վերջինը  կարևոր է հատկապես Ամանորի տոնի համար, որի ժամանակ մենք սովորականից երկու-երեք անգամ ավելի ենք ուտում։

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

  • հում ծովախեցգետին – 450 գ,
  • ռուկոլա – 130 գ,
  • չերի լոլիկ - 150 գ,
  • կոշտ պանիր - 50 գ,
  • բալզամիկ քացախ - 1 թ. գդալ,
  • աղ, թարմ աղացած սև պղպեղ - ըստ ճաշակի

Մարինադի համար.

  • մեղր - 2 ճ.գդալ, 
  • ձիթապտղի յուղ – 3 ճ. գդալ, 
  • սոյայի սոուս – 1 ճ. գդալ, 
  • սխտոր – 1 հատ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1

Նախ պատրաստում ենք  ծովախեցգետնի մարինադը: Եթե ​​մեղրը պնդացել է, հալեցրեք այն միկրոալիքային վառարանում: Խառնեք   ձիթապտղի յուղի և սոյայի սոուսի հետ։ Մաքրեք սխտորը և անցկացրեք  մամլիչով։ Ավելացրեք մեղրով, ձեթով և սոյայի սոուսով միացությանը և լավ խառնեք: 

Քայլ 2

Մաքրեք ծովախեցգետինները և հեռացրեք պատյանը:  Պատրաստի մարինադը լցնել ծովամթերքի վրա և թողնել սենյակային ջերմաստիճանում 30–40 րոպե։ Այնուհետեւ տապակել բոլոր կողմերից տապակի մեջ (3 րոպե): Տապակված ծովամթերքի վրա լցնել մարինադը և կրակի վրա տաքացնել մեկ րոպե:

Քայլ 3

Լվացեք ռուկոլան և չերի լոլիկը,  լավ չորացրեք թղթե սրբիչներով։ Լոլիկները երկու կես արեք: Կոշտ պանիրը քերեք  միջին կամ փոքր քերիչով։

Քայլ 4

Աղցանի ամանի մեջ դրեք արդեն սառած  ծովախեցգետինները, ռուկոլան և չերի լոլիկը: Վրան ավելացրեք թավայի մեջ մնացած մարինադի հեղուկը: Ապա աղցանը ցողեք բալզամիկ քացախով: Վերջում վրայից շաղ թվեք քերած պանիրը և մատուցել: 

ՕԳՆԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴ

Ամանորյա ծովախեցգետնով աղցանին կարող եք ավելացնել ավոկադո. այն հիանալի համադրվում է այս ծովամթերքի, լոլիկի և ռուկոլայի հետ:

Լցոնած հավ նարնջով  և բրնձով

Ֆրանսիական խոհանոցի դասական այս ուտեստը հարմար է Ամանորի նախօրեին ավանդական խնջույքի, ինչպես նաև հունվարի 1-ին տոնական ընթրիքի համար: 

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

  • 1 մեծ հավ,
  • 2/3 բաժակ եփած երկար բրինձ,
  • 1/3 բաժակ պիստակ,
  • 1/3 բաժակ չորացրած լոռամիրգ,
  • 1 ճ.գ. քերած նարնջի կեղև,
  • ½ բաժակ նարնջի հյութ,
  • 1 ճ.գ.շաքարավազ, 
  • 200 գ կարագ
  • մի պտղունց աղացած դարչին, հիլ, մշկընկույզ և բուրավետ պղպեղ,
  • աղ և թարմ աղացած սև պղպեղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1

100 գ կարագը հալեցնում ենք տապակի մեջ և 1 րոպե տապակում նարնջի միջուկը։ Ավելացնել շաքարավազ և համեմունքներ և եփել ևս 1 րոպե։ Լցնել նարնջի հյութի մեջ, ավելացնել չորացրած լոռամիրգ, եփած բրինձ և պիստակ։ Խառնել և համեմել լցոնը  աղով և պղպեղով։

Քայլ 2

Հավի միսը համեմել աղով և պղպեղով։ Լցոնեք  միջուկով և անցքը կարեք թելով։

Քայլ 3

Մնացած կարագի կեսը դրեք  կրծքամաշկի տակ։ Իսկ մնացած մասը հալեցրեք և քսեք հավի վրա: 

Քայլ 4

Հավի միսը դնել նախապես 200°C տաքացրած ջեռոցում և եփել 20 րոպե։ Այնուհետև ջերմաստիճանը իջեցրեք մինչև 180°C և շարունակեք եփել ևս 1 ժամ 10 րոպե։ Պարբերաբար հավի վրա քսեք թավայի մեջ հավաքված յուղը: 

Տոնական աղցան առանց մսի

Առանց մսի տոնական աղցանի համար մենք նախ ջեռոցում կեփենք  համեմված քաղցր կարտոֆիլը/բատատը, որն ինքնին արդեն իսկ համեղ ուտեստ է: 

Մինչ բատատը եփվում է,  պատրաստեք սոուսը և մնացած բաղադրիչները։ Բայց խորհուրդ ենք տալիս  աղցանի բաղադրիչներն իրար խառնել մատուցելուց անմիջապես առաջ։

ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ 4 ԲԱԺՆԻ  ՀԱՄԱՐ

  • քաղցր կարտոֆիլ - 300 գ,
  • կոշտ խուրմա – 2 հատ,
  • մեծ կարմիր սոխ - 1 հատ,
  • մանրատերև  սպանախ – 70 գ,
  • ֆետա – 60 գ,
  • ընկույզ – 4 հատ,
  • մեղր – 2 ճ.գդ.,
  • ձիթապտղի յուղ – 2 ճ.գդ., 
  • բալզամիկ քացախ - 2 ճ.գդ., 
  • ծխեցրած  պապրիկա – 1 ճ. գդ. , 
  • աղ, մեծ  աղացած սև պղպեղ:

Քայլ 1

Ջեռոցը տաքացնել մինչև 200°C։

Քայլ 2

Քաղցր կարտոֆիլը կտրատել խորանարդիկներով,  խուրման՝բարակ շերտերով: Սոխը կտրատել 5 մմ հաստությամբ երկար շերտերով։

Քայլ 3

Քաղցր կարտոֆիլը և սոխը դնել ջեռոցի տարայի մեջ:

Քայլ 4

 ¹⁄3 թեյի գդալ  աղը, պապրիկան, պղպեղը և 1 ճ.գ. լ. ձիթայուղը  խառնել,  լցնել բանջարեղենի վրա, կրկին խառնել և դնել նախապես տաքացրած ջեռոցում։ Թխել 15–20 րոպե, պատրաստի եփուկը փողեք, որ հովանա: 

Քայլ 5

Ընկույզները դնել չոր տապակի մեջ և տապակել 2-3 րոպե, զգույշ լինելով, որ չայրեք:  Ապա տապակված ընկույզները դնել տախտակի վրա և մանր կտրատել։

Քայլ 6

Պանիրը մանրացնել։

Քայլ 7

Սպանախը, խուրման, քաղցր կարտոֆիլն ու սոխը դասավորեք  ափսեի մեջ, վրայից ցանեք պանիրն ու ընկույզը: 

Քայլ 8

Ձիթապտղի յուղը խառնել բալզամիկ քացախի հետ և լցնել աղցանի վրա։ Շաղ տալ սև պղպեղով։

ՕԳՆԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴ

Ֆետա պանրով պատրաստում են առանց միս տոնական աղցան, բայց եթե հանեք պանիրը, ապա ստացվում է ամբողջովին անյուղ, բուսական ուտեստ։

Առանց մսի տոնական աղցանի մեջ քաղցր կարտոֆիլը կարելի է փոխարինել դդումով։

Աղբյուրը՝ www.gastronom.ru

 

խոհանոց Բաղադրատոմս Վիշապի տարի Փայտե Վիշապի տարի Կանաչ Փայտե Վիշապի տարի Ամանոր 2024 2024 աղցան

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին