f

Անկախ

‹‹Այդքան զոհերի դիմաց Արցախը գոնե պետք է մերը լիներ››․ Նորիկ Մանուկյան


Արմավիրի մարզի Արշալույս գյուղից Արա Մանուկյանը 2019 թվականին էր զորակոչվել բանակ և ծառայում էր Նոյեմբերյանի N զորամասում։ Արան միշտ երազել է Արցախում ծառայել, Արցախի համար լավ բան անել։ Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցելու ինքնակամ որոշում է կայացրել՝ առանց ծնողներին տեղեկացնելու։ Արան ավագ հետախույզ-գնդացրորդ էր։ Մասնակցել էր Տավուշյան մարտերին։ 2020 թվականի հոկտեմբերի 18-ին Արան իրենց հետախուզական վաշտով մեկնեց Արցախ՝ միանալու նրա պաշտպանությանը։ Հոկտեմբերի 20-ին՝ զոհվելու օրը,  հանել է իր համազգեստն ու մեդալները և տվել զինակից ընկերներին։ Ասել է՝ ով շուտ հետ դառնա, իրերը հասցնի ծնողներին։ Արայի համազգեստն ու մեդալները տուն հասան, ինքն այդպես էլ չվերադարձավ։

Երեք սերունդ՝ Արցախի կանչով

Հայրը՝ Նորիկ Մանուկյանը, ‹‹Անկախի›› հետ զրույցում պատմում է, որ դեռևս ավագ որդու ծառայության ժամանակ Արան Շուշիի տանկի մոտ նկարվելու մասին է խոսել։ Միշտ ասում էր՝ ես պետք է գնամ Արցախում ծառայեմ։ Հոր խոսքով՝ Տավուշյան մարտերի ժաանակ էլ մի տեսակ շտապում էր, շտապում էր Արցախ գնալ։

Նորիկ Մանուկյանն Արցախյան առաջին ազատամարտի մասնակից է։ 1992 թվականին կամավոր մեկնել է Արցախ։ Նրա հայրը՝ Համբարձում Մանուկյանը, ֆիդայի էր։ 1992-1995 թվականներին գյուղի ջոկատի կազմում մասնակցել է Երասխավանի պատերազմին։ Նաև մասնակցել է Էդիլուի, Մարտակերտի պաշտպանությանը։ Հետո արդեն Էջմիածնի երկրապահ կամավորական միության անդամ էր։ Հենց Հադրութի պաշտպանության ժամանակ Նորիկ Մանուկյանը միացել է հորը։ Պատերազմի ավարտից հետո երբ դուրս բերեցին 5–րդ բրիգադը, հայրն անցավ վաստակած հանգստի։

‹‹Այդ ժամանակ քսան տարեկան էի։ Մինչև Հորադիզ հասել ենք, Արաքսն անցել ենքհետո ինչ-ինչ հրամանով հետ ենք նահանջել››,-ասում է Նորիկ Մանուկյանը։

Արայի ավագ եղբայրը մասնակցել է Արցախյան քառօրյա պատերազմին։ Մարտունու N զորամասում էր ծառայում։ Հենց Մարտունու դիրքերում է եղել։ Դիրքային կռիվ են ունեցել․ ոչ նահանջել են, ոչ էլ առաջխաղացում են ունեցել։

Արան էլ պապիկի, հոր և եղբոր պես Արցախի կանչով մեկնեց ռազմադաշտ։ Նրա վերջին զանգը եղել է հոկտեմբերի 20-ի առավոտյան՝ ժամը 08։35-ին։ Նույն օրը՝ երեկոյան, նա անմահացել է։

‹‹Հոկտեմբերի 18-ին զանգեց, բայց ոչ մի բան չասաց պատերազմի մասին։ Կարծում էինք՝ Տավուշում է։ Այդ օրը թուրքին մի լավ ջարդ են տվել։ Հետո զանգեց հոկտեմբերի 20-ին կես ժամից ավել զրուցել ենք։ Ժամը 11։00-ից հարձակման են անցել՝ շրջափակման մեջ հայտնված ընկերներին դուրս բերելու։ Մինչև երեկո մարտի դաշտում էին։ Ընկերների հետ է խոսել նաև։ Բայց չի ասել՝ ինքը որտեղ է։ Գաղտնի է պահել››,-պատմում է հայրը։

Հրամանատարներն ու ծառայակից ընկերները հետագայում պատմել են, որ այդ օրը դիտողություն են արել նրան, որ պառկի և հանգստանա։ Բայց Արան չի լսել և գնացել է։ Մասնակցել է Սարատակի և Իշխանաձորի մարտերին։  Ծառայակից ընկերների խոսքով՝ թշնամու դեմ ճակատային մարտ են վարել իրենք։ Արան զոհվել է բեկորային և գնդակային վիրավորումից։

Արային բոլորն Արո էին կոչում, շիրմաքարի վրա էլ են այդպես գրել նրա անունը։ Հոր խոսքով՝ Արան միշտ ասում էր՝ ես մի բան պետք է անեմ Արցախի համար։

‹‹Երբ մարտական ընկերներով հավաքվում էինք և մեր անցած ճանապարհի մասին զրուցում, խոսում էինք Արցախի և պատերազմի մասին, Արան միշտ լսում էր մեզ, ընկալում ամեն ինչ, ուզում էր մի բան արած լիներ հայրենիքի համար››,-ասում է հայրը։

Արան իր վաշտի հետ չի կռվել։ Գնդի հրամանատարի հետ է գնացել և հենց նրա հետ ուրիշ ուղղությամբ՝ ավելի վտանգավոր տեղանքում հայտնվել։  Հետո հարձակման են անցել։ Երեկոյան վաշտի հրամանատարն անունները կարդալուց նկատել է, որ Արան ու ծառայակից ընկերը՝ Գառնիկը, իրենց հետ չեն։ Հետո հասկացել է, որ տղաները զոհվել են։ Գնդի հրամանատարն էլ է այդ ժամանակ վիրավորվել, մեծ դժվարությամբ են նրան դուրս բերել այնտեղից։ Տղաներին դուրս բերել չի հաջողվել։

Ընկերները նույն օրը՝ նույն ժամին, իրարից մի քանի մետր հեռավորության վրա են ընկել թշնամու գնդակից։ Արայի մարմինը գտել են 2021 թվականի մայիսի 25-ին՝ Մեծամորի դիահերձարանում։ Հուղարկավորել են մայիսի 27-ին՝ հարազատ գյուղի՝ Արշալույսի զինվորական պանթեոնում։ Անմահացած երեք հերոս ընկերները հանգչում են նույն պանթեոնում՝ կողք կողքի։

Երբ պարոն Մանուկյանին հարցրի՝ երեք սերունդ կռվել են Արցախի համար, հիմա ի˚նչ զգացողություններ ունի ինքը, երբ Արցախն ամբողջությամբ թշնամու վերահսկողության տակ է և դատարկվել է, պատասխանում է․ ‹‹Շատ վատ եմ զգում, այդքան զոհերի դիմաց գոնե պետք է Արցախը մերը լիներ››։

Արան ըմբշամարտով էր զբաղվում։ Մասնակցել է տարբեր մրցաշարերին և պարգևատրվել պատվոգրերով։ Աշխատասեր էր ու արարող։ Սպորտից բացի գյուղատնտեսությամբ էր զբաղվում, կենդանիներ էր պահում։ Հոր խոսքով՝ որդին նպատակ ուներ ջերմոցային տնտեսություն զարգացնել։ Միասին  ջերմոց էին պատրաստել, Արան էլ որոշել էր զորացրվելուց հետո գալ և այն զարգացնել։ Զորամասում էլ հրամանատարին խնդրել էր բանակում փոքր ջերմոց ունենալ, տնից էլ տարատեսակ սերմեր էին ուղարկում, որ Արան մշակեր։

‹‹Արան բնավորությամբ առաջնահերթ ծնողասեր էր։ Մորը գերադասում էր ամենից առավել, հետո՝ ինձ։ Կնոջս իմ գեղեցկուհի էր ասում։ Ընկերասեր էր։ Դեռ տասնչորս տարեկան հասակում ինքնուրույնության էր ձգտում, ուզում էր ինքն ամեն ինչ ստեղծեր։ Միշտ թույլի կողմն էր։ Երբ դպրոցում վիճաբանում էին, Արան թույլի կողմն էր անցնում, որպեսզի չթողներ ճնշեն նրան։ Նույնն էլ զորամասում էր անում››,-ասում է հայրը։

Արա Մանուկյանը կենդանության օրոք պարգևատրվել է հայոց բանակի գերազանցիկ կրծքանշանով, Տավուշի մարտերին մասնակցելու համար՝ Քաջարի մարտիկ մեդալով։ ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է ‹‹Մարտական ծառայություն›› մեդալով։

 

 

Հասմիկ Հակոբյան

Նորիկ Մանուկյան Արա Մանուկյան Հասմիկ Հակոբյան 44-օրյա պատերազմ խմբագրի ընտրանի Արցախ Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին