f

Անկախ

Կանաչ վիշապի ուժը. ինչպես ճիշտ դիմավորել 2024 թվականը


Ստորև կպատմենք,  թե ինչ պետք է անել գալիք տարվա խորհրդանիշ  Կանաչ վիշապի համակրանքը ողջ տարին վայելելու  համար:

Ինքնամաքրում և դրական էներգիայի ներգրավում

Աստղագուշակների կարծիքով՝ 2024 թվականը խոստանում է լինել բարեկեցիկ և ընձեռել վերելքի ու ինքնադրսևորման բազմաթիվ հնարավորություններ։ Բայց բախտն ու հաջողությունը կժպտան ինքնավստահ  ու վճռական մարդկանց։

«Կան որոշ նշաններ, որոնց պետք է հետևել  Վիշապի տարին դիմավորելիս, - «Դոբրո» ամսագրի հետ զրույցում ասում է աստղաբան և հոգեբան Եկատերինա Մուդրովան: - Նախ պետք է մանրակրկտորեն մաքրել թե տունը, թե աշխատավայրը: Սա կօգնի ստեղծել ներդաշնակ և էներգետիկ առումով բարենպաստ միջավայր, որը բերում է հաջողություն և բարգավաճում»:

Երկրորդ՝ մի խնայեք ամանորյա դեկորների վրա, քանի որ վիշապը խորհրդանշում է հզորություն։ Ուստի աստղագուշակը խորհուրդ է տալիս ձեր տունը կամ աշխատավայրը զարդարել համապատասխան խորհրդանիշներով կամ առարկաներով։ Սա կօգնի էներգիա և ուժ ներգրավել:

«Եվ երրորդ, կան ծեսեր, որոնցով Ամանորի տոնակատարությունը կդառնա յուրահատուկ, - շարունակում է Մուդրովան: – Տարբեր մշակույթներ ունեն իրենց յուրահատուկ նշանները, որոնք կօգնեն հաջողություն գրավել: Որոշեք, թե որն է լավագույնս արտացոլում ձեր համոզմունքներն ու արժեքները»:

Օրինակ, Էկվադորում կարծում են, որ դատարկ ճամպրուկով տան շուրջ վազելը անմոռանալի ճամփորդություն կբերի։ Իսկ Լատինաամերիկյան երկրներում  կա մի զվարճալի սնահավատություն կապված սիրո որոնման հետ։ Ենթադրվում է, որ եթե տոնակատարության ժամանակ կարմիր ներքնազգեստ եք հագնում, դա ձեր կյանք կբերի երջանիկ հարաբերություններ: Բայց ներքնազգեստը պետք է ի ցույց դնել, բացել զանգերի ղողանջի ժամանակ: 

Տոնական ճաշացանկը

Այս տարի տոնական սեղանին խորհուրդ է տրվում մատուցել բարեկեցություն խորհրդանշող ուտեստներ: Մի մոռացեք ծովամթերքների մասին. Վիշապը դրանք շատ է սիրում: Փոխարենը խուսափեք տավարի միս պատրաստելուց, քանի որ դա կարող է անհարգալից լինել Վիշապի հանդեպ:

Բարեգործություն

Կարևոր է նաև բարի գործ կատարելը: Շրջապատում բազում միայնակ տարեցներ կան, որոնց կարող եք օգնել ամանորյա գնումներ կատարել: Կարող եք դառնալ նաև որևէ սոցիալապես անապահով ընտանիքի երեխայի Ձմեռ պապը՝ նրա համար Ամանորը տոն դարձնելով: Կարևոր է ոչ միայն ձեր մասին մտածելը, այլ նաև շրջապատի մարդկանց մասին: Վստահաբար ձեզ ավելի լավ կզգաք, եթե Նոր տարում բարի գործ կատարեք որևէ մեկի համար, ով դրա կարիքն ունի: 

Ամանորյա ավանդույթներ

Նոր տարում հաջողություն կարող եք գրավել, եթե հետևեք ստորև ներկայացված պարզ խորհուրդներին: 

  • Տարվա ընթացքում հաջողակ լինելու համար Ամանորի գիշերը պետք է նոր հագուստ կրել։ Նոր կարող է լինել ողջ հագուկապը կամ դրա մի մասը՝ զգեստից մինչև ներքնազգեստ, կամ զարդերից մինչև մազակալ: 
  • Նոր տարում իսկական սերը գտնելու  համար գնեք և տոնածառի վրա կախեք նոր զույգ խաղալիքներ, ցանկալի է՝ զույգ կարապ կամ  աղավնի:
  • Զանգերի ղողանջի ժամանակ սիրելիի հետ փոխանակվեք շամպայնի բաժակներով: Այդպիսով տարին կանցկացնեք փոխադարձ սիրո և ըմբռնման  մթնոլորտում: 
  • Նոր տարին դիմավորեք գրպանում թղթադրամ ունենալով: Այդ պարագայում ողջ տարին գումարի պակաս չեք զգա: 
  • Տոնական սեղանի վրա յուրաքանչյուր ափսեի տակ դրեք մեկ մետաղադրամ բարեկեցության համար:
  • Եթե ​​դուք արդեն հարաբերությունների մեջ եք և երազում եք ամուսնության մասին, ապա մատանի  կախեք տոնածառի վրա։
  • Տարվա վերջին րոպեին մաքրեք մանդարինի կեղևը և դրեք ծառի տակ, այս կերպ դուք երջանկություն կբերեք ձեր տուն:
  • Ամանորյա ծառից հանված վերջին զարդարանքը հուսալի թալիսման կլինի ողջ տարվա համար։ Կախեք այն ձեր տանը, որտեղ հարմար եք գտնում:
  • Եվ որպեսզի հարստության էներգիան ուղեկցի ձեզ ամբողջ տարի՝ Ամանորից մի քանի ժամ առաջ վառեք յոթ կանաչ մոմ: Այսկերպ դուք կգործարկեք փողի էներգիան։

Հետևելով այս նշաններին՝ կարող եք նվազեցնել անհաջողությունները և խնդիրները, որոնք կարող են առաջանալ գալիք տարում: Թող 2024 թվականի Ամանորի նշանները օգնեն բոլորին գալիք տարում ավելի երջանիկ դառնալ:

 

2024 Ամանոր 2024 նոր տարի Կանաչ Փայտե Վիշապի տարի Վիշապի տարի Փայտե Վիշապի տարի

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին