f

Անկախ

Ինչու՞ Նարեկ Խաչիկյանը չստացավ պետական միանվագ պարգևատրումը


2023-ին Լեհաստանում կայացած Եվրոպական ամառային խաղերում
Հայաստանի մուայթայի հավաքականի մարզիկ Նարեկ Խաչիկյանը 60 կգ քաշային կարգում  նվաճեց բրոնզե մեդալ։ Հայ մարզիկը նաև դեկտեմբերին կայացած Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրն է:
Սովորության համաձայն ՀՀԿԳՄՍՆ-ն տարեմուտին պարգևատրեց տարվա կտրվածքով հաջողություններ գրանցած և ձեռքբերումեր ունեցած մարզիկներին, դրանցում դեր ունեցած անձանց:
Եվրոպական խաղերում գրանցած արդյունքի համար, ըստ համապատասխան գրության,  տարեվերջին պետական միանվագ պարգևատրում պետք է ստանային  Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի մարզիկ Նարեկ Խաչիկյանը, հավաքականի գլխավոր և երկրորդ, ինչպես նաև անձնական մարզիչներն ու բժիշկը,  սակայն ՀՀԿԳՄՍՆ-ն չի հատկացրել՝ մեկնաբանելով, որ օրենքում կա բաց, ինչի պատճառով գումարը չեն կարող հատկացնել. մուայթայն  օլիպիական մարզաձևերի շարքում ընդգրկված չէ:
Անկախի հետ զրույցում Նարեկ Խաչիկյանն ասաց, որ ՀՀԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս խոստացել է օրենքի բացը լրացնել 2024 թվականին, սակայն այդ ժամանակ Եվրոպական խաղերում գրանցած արդյունքն ուժի մեջ  չի կարող լինել, և մարզիկը չի ստանա հասանելիք դրամական պարգևավճարը: 
Նարեկ Խաչիկյանը կարծում է, որ այս մոտեցումն անընդունելի է և արդար չէ: Նրա խոսքով, օրինակ, վրացի իր գործընկերներն իրենց հասանելի պարգևը ստացել են, օրենքում բացը լրացվել է: Հայ մարզիկը կարծում է, որ ցանկության դեպքում ՀՀ ԿԳՄՍՆ-ն էլ կարող է հարցին լուծում տալ, քանի որ նույն սկզբունքով պարգևատրվում են նաև սամբոյի, կարատեի հավաքականների մարզիկները:
Նարեկ Խաչիկյանի կարծիքով գուցե օրենքի մեջ այս առումով  կա  բաց, որը հետագայում կլրացվի, բայց մարզիկները, մարզիչները, նրանց գրանցած արդյունքները, ձեռքբերումները պետք է արդար, համահավասար և ըստ արժանվույն գնահատվեն, որպեսզի նրանք ոչ թե հուսալքվեն, այլ նոր թափով ու ոգևորությամբ շարունակեն աշխատել՝ տարբեր հարթակներում պատվով ու հաղթանակած ներկայացնելով Հայաստանն ու հայոց եռագույնը:

Հայաստան Սպորտ Հայաստանի մուայթայի ֆեդերացիա Նարեկ Խաչիկյան Եվրոպական խաղեր բրոնզե մեդալ խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին